Գերմանական կայսրության 12-րդ բանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գերմանական կայսրության 12-րդ բանակ
Stab eines Armeeoberkommandos.svg
Ընդհանուր տեղեկություն
ԵրկիրFlag of the German Empire.svg Գերմանական կայսրություն
ՃակատամարտերԱրևելյան ճակատ և Առաջին համաշխարհային պատերազմ

Գերմանական կայսրության 12-րդ դաշտային բանակ (գերմ.՝ 12. Armee), գերմանական բանակ, որը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականի փետրվարի 9-ին գվարդիական պահեստային կորպուսի հիման վրա ստեղծվեց Գալվիցի բանակների խումբը։ Վերջինիս հրամանատար Մակս ֆոն Գալվիցը ստացավ հրամանատարի կոչումը նույն թվականի մարտի 18-ին։ 1915 թվականի օգոստոսի 7-ին Գալվիցի բանակային խմբավորումը վերակազմավորվեց և դարձավ 12-րդ բանակային կորպուս։

12-րդ բանակը մասնակցել է 1915 թվականին Արևելյան ռազմաճակատում մեծ հարձակմանը՝ հաղթահարելով Վիսլուի ռազմական գիծը հուլիսի 22-ին: Ռուսական կայսրության 4-րդ բանակի տակտիկական հարձակման հետևանքով թողել է Իվանգորոդը՝ զուգահեռ հեռացնելով զորքերը Վարշավայից։ Նույն թվականի օգոստոսի 4-5-ին գերմանացիները մտնում են Վարշավա։

1915 թվականի սեպտեմբերի 22-ին 12-րդ բանակը տեղափոխվում է Սերբիա՝ օգնության հասնելով 11-րդ բանակին։ 1915 թվականի սեպտեմբերի 29-ին շտաբը տեղափոխվում է Լիդու։ 1916 թվականի հոկտեմբերի 9-ին բանակը կազմալուծվեց, իսկ ֆոն Գալվիցը ստանձնեց 8-րդ բանակը։

Հրամանատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cron, Hermann (2002). Imperial German Army 1914-18: Organisation, Structure, Orders-of-Battle [first published: 1937]. Helion & Co. ISBN 1-874622-70-1.(անգլ.)
  • Ellis, John; Cox, Michael (1993). The World War I Databook. Aurum Press Ltd. ISBN 1-85410-766-6.(անգլ.)