Գերմանական բուլդոգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գերմանական բուլդոգ
8675eds win.jpg
Տեսակշան ցեղատեսակ
ԲնաշխարհFlag of Germany.svg Գերմանիա
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Գերմանական բուլդոգ կամ Գերմանական դոգ ( գերմ.՝ Deutsche Dogge), խոշոր չափերի շան ցեղատեսակ: Ցեղատեսակը ճանաչվել է կինոլոգների FCI, CKC, AKC, ANKC, NKC, NZKC, APRI, UKC, ACR միությունների և կազմակերպությունների կողմից:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական բուլդոգն իր չափերով շների ամենամեծ ցեղատեսակներից մեկն է: Այս ցեղատեսակի մազերի գույնը տարբեր է լինում. մուգ դեղին, մարմարե, գորշ-մարմարե, սև, երկնագույն, կաթնագույն, բաց ոսկեգույնից մուգ ոսկեգույն, վագրագույն: Նրանց մազը կարճ է, խիտ, հարթ ու փայլուն: Մազաթափությունը չափավոր է: Գերմանական շների հասակը չափում են ոտքից մինչև բաշը՝ արուներինը 80 սմ, էգերինը 72 սմ: Նրանք կշռում են մինչև 90 կգ: Ընդհանուր առմամբ, գերմանական բուլդոգ շներն ունեն հանգիստ վարքագիծ և, որպես կանոն, մարդանց հետ շփվման խնդիրներ չեն առաջացնում։ Միակ բանն այն է, որ այս շները, չգիտակցելով մարդու նկատմամբ իրենց ֆիզիկական չափերի տարբերությունը, կարող են մարդուն հեշտությամբ գետին տապալել: Հետևաբար, նրանց հետ խաղալիս պետք է հաշվի առնել դա և կենդանու վարքը չորակել որպես ագրեսիվ վարք:

Ցեղատեսակի ծագման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլ Անգուլեմսկին և Լուիզ դե Սավոին շախմատ են խաղում

Գերմանական բուլդոգի նախնիի մանրանկարչական պատկերը կարելի է տեսնել ֆրանսիացի Ռոբին Տեստարի «Բարոյաուսուցողական գիրք սիրո շախմատի մասին» գրքի մանրանկարում: Արվեստի ինքնատիպ գործը ստեղծվել է Կոնյակում՝ 1496-1598 թվականներին: Շունը պատկերված է շան թոկը բռնած կոմս Կարլ Անգուլեմսկու հետ: Ժամանակակից Գերմանական բուլդոգի նախահայրեր կարելի է համարել Bullenbeisser (Գերմանական բուլդոգը) կամ Hatz-and Sauruden (վարազանման շներ), որոնք իրենց արագությամբ գտնվում են Անգլիական մաստիֆ և Sighthound (բորզայա) տեսակի միջև:

«Դոգ» կամ բուլդոգ տերմինը նշանակել է մեծ, ուժեղ շուն, ոչ թե որևէ ցեղատեսակի ներկայացուցիչ: Ավելի ուշ այդ ցեղատեսակն անվանել են «Ուլմյան բուլդոգ» (Ulmer Dogge), «Բրիտանական բուլդոգ» (Englische Dogge), «Դանիական բուլդոգ» (Danische Dogge), «Գերմանական բուլդոգ» (Great Dane), «Որսորդական բուլդոգ» (Hatzrude), «Վարազանման շներ» (Saupacker), «Մեծ բուլդոգ» (Grosse Dogge), որոնք կախված իրենց գույնից և չափերից այդ ցեղատեսակի տարբեր շներ են:

Բեռլինում 1878 թվականին տեղի է ունեցել յոթ ակտիվ շնաբույծների և դատավորների հանձնաժողով, որը ղեկավարում էր դոկտոր Բոդինուսը ( Dr.Bodinus), ով որոշում է կայացրել վերը նշված բոլոր ցեղատեսակներին դասել «Գերմանական բուլդոգ» շների շարքին: Այսպիսով, սկսվել է այս Գերմանական ցեղատեսակի բազմացումը։

1880 թվականին Բեռլինում ցուցահանդեսի ժամանակ հաստատվել է Գերմանական բուլդոգի առաջին ստանդարտը: Դա եղել է Գերմանական բուլդոգի Ազգային ակումբի (Deutscher Doggen-Club 1888 e.V.) հսկողությամբ, և տարիների ընթացքում բազմիցս փոփոխվել է ստանդարտը: Ցեղատեսակի իրական տարբերակը համապատասխանում է F.C.I. մոդելին[1]: Սկսած 1965 թվականից «Գերմանական բուլդոգը» համարվում է Փենսիլվանիա նահանգի պաշտոնական խորհրդանիշը[2][3]:

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական բուլդոգ ցեղատեսակը ազնվական, խոշոր շուն է։ Հզոր ու ներդաշնակ մարմնով այս շունը հպարտ, ուժեղ և նրբաճաշակ է: Ունի խիստ արտահայտված գլուխ, լավ զարգացած կմախք ու մկաններ, որը համահունչ է կեցվածքի վեհության, կառուցվածքի համաչափության հետ։ Գերմանական բուլդոգն ունի մարմնի հստակ ու համաչափ կառուցվածք, և իր ուրվագծով ազնվական արձանի տպավորություն է թողնում: Այս ցեղատեսակը երբեք կոպիտ կամ չափազանց նրբագեղ չի լինում: Նրանց սեռական դիմորֆիզմը լավ արտահայտված է: Արուներն առանձանում են իրենց քառակուսաձև կազմվածքով, իսկ էգերն ավելի ձգված տեսք ունեն: Նրանց մեջքի երկարությունը (կրծքավանդակից մինչև կոնք) չպետք է գերազանցի արուներինը՝ բաշից ավելի քան 5%, իսկ էգերի՝ 10%: Էգերի բաշի բարձրությունը 72-84 սմ է, արուներինը՝ 80-90 սմ:

Գերմանական բուլդոգի գլուխը համահունչ է շան ընդհանուր արտաքին տեսքին․ երկար է, հղկված (հատկապես աչքերի տակ)։ Ունի խիտ հոնքեր, որոնք ցցված չեն։ Մաքուր ցեղատեսակի քթի ծայրից մինչև խիստ արտահայտված ոտնաթաթի և ոտնաթաթից մինչև աչքի ընկնող ծոծրակոսկրի երկարությունները պետք մաքսիմում հավասար լինեն։ Մռութի և գանգի վերին ուղղությունները միմյանց զուգահեռ են: Դիմացից գլուխը նեղ տեսք ունի, սակայն քթի լայնությունը, հնարավորինս, մեծ է։ Այտերի մկանները ընդգծված չեն: Քիթը լավ արտահայտված է, ավելի շատ լայն է, քան կլոր՝ մեծ քթանցքերով։ Այն սև է (օրինակ, սև՝ սպիտակ պուտերով), բացի մարմարագույն տեսակներից:

Մարմարե ցեղատեսակի բուլդոգի քիթը կարող է սև լինել՝ մասամբ պիգմենտավորված: Մռութը խորն է և հնարավորինս՝ ուղղանկյանանման: Շրթունքների անկյունները խիստ ընդգծված են և ունեն մուգ պիգմենտավում։ Մարմարե ցեղատեսակների շրթունքները մասամբ են գունավորված, ունեն լայն ծնոտ, առողջ և ամբողջական մկրատաձև ատամնաշար (42 ատամ): Մարմարե ցեղատեսակի աչքերի գույը, համեմատած երկնագույն ցեղատեսակի հետ, ավելի բաց են՝ աչքերի խելացի արտահայտությամբ։ Կոպերը ամուր նստած են աչքերի վրա: Ականջների դասավորությունը բարձր է՝ ի տարբերություն բնական տեսակի, որի ականջները կախ են, միջին չափի։ Ականջների դիմացի մասը հպվում է այտերին: Ունի գեղեցիկ և մկանոտ, երկար վիզ, որը սահուն անցնում է դեպի գլուխ, թեթևակի թեքվելով։ Շան գլխի դիրքը պետք է հորիզոնական լինի՝ թեթևակի առաջ թեքված։

Սև բուլդոգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև բուլդոգի բաշը մարմնի ամենաբարձր և ուժեղ կետն է: Այն ձևավորվում է թիակի ամենաբարձր հատվածում, որը գտնվում է մեջքի հիմնական գծից փոքր ինչ ներքև: Մեջքը կարճ է և ամուր, մի քիչ հետ թեքված: Գոտկատեղը և գավակը կոր, լայն և մկանային են: Գավակը թեթևակի թեքված է սակրալ ոսկորից մինչև պոչի հիմքը: Այն բարձր տեղակայված է և հավասարաչափ ձգվում է մինչև վերջույթները: Հանգիստ վիճակում կախված է ներքև: Հուզմունքի կամ շարժման ժամանակ պոչը սրվում է, սակայն մեջքի գիծը դրանից չի բարձրանում: Պոչի ներքևի մազերը կոպիտ են: Շարժվող կողոսկրերը դեպի հետ են գնում: Լայն կուրծքը լավ արտահայտված է կրծքավանդակում, որը ձգվում է դեպի արմունկները: Որովայնը լավ ձգված է և կրծքավանդակի ստորին գծի հետ կազմում է գեղեցիկ կոր գիծ:

Ուսի զարգացած մկաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլդոգի երկար թիակը նախաբազուկի հետ կազմում է մոտավորապես 100-ից 110 աստիճանի անկյուն: Նախաբազուկը ուժեղ և մկանային է, մի փոքր ավելի երկար, քան թիակները: Արմունկները ո'չ՝ դուրս են, ո'չ՝ ներս: Առջևի վերջույթներն ավելի ուժեղ են, մկանոտ և ուղիղ: Նախադաստակի հոդերը ամուր են, կայուն և փոքր ինչ տարբերվում են թաթի կառուցվածքից: Առջևից նայելիս նախադաստակը ուղիղ է, իսկ կողքից նայելիս թեթևակի թեքված Է առաջ: Թաթերը կլորացված են և ամուր փակված (կատվի թաթի նման): Եղունգները կարճ են, ամուր և, հնարավորինս, մուգ:

Մարմարե կամ Առլեկին ցեղատեսակի բուլդոգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմարե կամ Առլեկին ցեղատեսակի ամբողջ կմախքը պատված է ամուր մկաններով, որի շնորհիվ գավակը, ազդրերը և կողերը լայն ու կլոր են: Հետևի վերջույթներն ամուր են և զուգահեռ առջևի վերջույթներին: Ազդրերի վերին մասերը երկար են, մկանոտ, լայն, իսկ ներքևի հատվածը մոտավորապես վերին հատվածի երկարության է: Այս ցեղատեսակի ծնկները պատված են ամուր մկաններով և ուղղահայաց ձգվում են դեպի ազդրերը: Կոճը կարճ է և ամուր: Թաթերը կլորացված (կատվի թաթ), իսկ եղունգները կարճ են, ամուր, հնարավորինս մուգ: Մաշկը ձիգ է և լավ պիգմենտավորված: Մարմարե շների մոտ պիգմենտի առկայությունը հիմնականում համապատասխանում է նշաններին (կետերին): Նրանց մազը կարճ է, ձիգ, հարթ ու փայլուն:

Բուծման խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական բուլդոգը բուժվում է երեք առանձին խմբերով՝ բաց դեղինավուն կամ դեղնադարչնագույն, վագրագույն կամ մարմարե և սև կամ երկնագույն[4]:

Շան ցեղատեսակներ
Բուլդոգի բուծման տարբեր ցեղատեսակներ Տեսակի նկարագրություն
Բաց դեղնավուն կամ դեղնադարչնագույն բուլդոգ մորթի գույնը՝ բաց դեղնավունից մինչև մուգ ոսկեգույն, չպետք է լինի մոխրագույն, երկնագույն կամ շականակագույն երանգավորմամբ, մռութը՝ սև և ցանկալի չէ, որ կրծքավանդակին և ոտնաթաթերին ունենա թեկուզ ոչ մեծ սպիտակ նշանններ։
Վագրագույն բուլդոգ կամ մարմարե բուլդոգ կողոսկրերի ուղղությամբ սև գծեր կան, մռութը սև, կրծքավանդակին և թաթերին սպիտակ նշաններ
Սպիտակ՝ սև բծերվ բուլդոգ հիմնականում սպիտակ է, անհավասար սև, կտրատված կետեր, ցանկալի չեն մոխրագույն կամ շականակագույն մարմարե գույնի կետերը, մոխրագույն-մարմարե գունավորումը (մոխրագույն ֆոն կտրտված սև նշաններով), թույլատրելի է, բայց ցանկալի չէ
Սև բուլդոգ մարմինը մուգ սև է, սպիտակ բծերը թույլատրելի են

կամ կարող է լինել սև գույնի ծածկոցի նման ծածկված մորթ, բայց մռութը, վիզը, կուրծքն ու փորը, ոտքերը և պոչի ծայրը կարող են լինել սպիտակ

կամ պլատինե գունավորում, որի հիմնական ֆոնը սպիտակ է՝ սև դեմքով և որոշակի հավասար գունավորված մարմնի կլորավում հետքերով

Երկնագույն բուլդոգ մարմինը ունի բաց կապտավուն պողպատե երանգ, կրծքավանդակին և թաթերին սպիտակ նշաններ, չի թույլատրվում բաց դեղնավում կամ սև երանգ

Բնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական ցեղատեսակի շները բարի են, ընկերասեր և նվիրված են տիրոջը, առավելապես երեխաներին։ Չեն վստահում անծանոթներին: Ինքնավստահ, անվախ, հեշտ կառավարվող և ընտանեկան ցեղատեսակի շներ են: Նրանք պետք է յուրաքանչյուր տեսակի սադրանքին դիմակայեն և չլինեն ագրեսիվ:

Բնավորությամբ կենսուրախ, նվիրված և շփվող շներ են: Հանգիստ են և ինքնավստահ, առանց պատճառի չեն հաչում: Շնորհիվ իրենց բարեհոգության այս ցեղատեսակի շներին առաջարկվում է պահել ընտանիքում: Շները ամենալավ ժամանակը անց են կացնում ընտանիքի անդամների հետ, այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում նրանց երկար ժամանակ մենակ չթողնել: Շները լավ են զգում տիրոջ տրամադրությունը: Փորձառու շուն պահող տիրոջ համար Գերմանական ցեղատեսակի վարժեցումը որևէ դժվարություն չի առաջացնում, քանի որ այս ցեղատեսակն առանձնանում է լավ հիշողությամբ: Նրան վարժեցնելու ժամանակ պետք է հաշվի առնել ընտանի կենդանու առանձնահատկությունները, նրա բնատուր դանդաղությունը:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի ամենամեծ շունը համարվել է «Հսկա Ջորջ» մականունով Գերմանական ցեղատեսակը, որն ապրել է ԱՄՆ-ում և ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ջորջի հասակը բաշից հասնում է 110 սմ, իսկ կշիռը 111 կգ է: Ետևի ոտնաթաթերի վրա կանգնած վիճակում նրա երկարությունը գերազանցում էր 2,2 մետրը: Նաև շան տերը գրել է գիրք «Հսկա Ջորջը․ կյանքն աշխարհի ամենամեծ շան հետ»: Գրքից իմանում ենք, որ Ջորջը մահացել է 2013 թվականի հոկտեմբերի 17-ին, 7 տարեկանում, Արիզոնայում՝ իրենց տանը: Մեկ ամիս էր մնում, որ նա 8 տարեկան դառնար: Շան մահվան պատճառը չի պարզվել։
  • «Հսկա Ջորջի» մահից հետո աշխարհի ամենամեծ շունը ճանաչվել էր Գերմանական ցեղատեսակի Զևս մականունով շունը, որն ապրել էր տիրոջ հետ Միչիգան նահանգում (ԱՄՆ): Հասակը բաշից 111 սմ է եղել, ետևի թաթերից՝ 2մ 23սմ, իսկ կշիռը 75 կգ: Մահացել է 2014 թվականի սեպտեմբերի 11-ին, 5 տարեկանում:
  • Գերմանական ցեղատեսակի Ցիկլոն մականունով շունը 1981 թվականին նկարահանվել է ռեժիսոր Իգոր Մասլենիկովի «Բասկերվիլների շունը» խորհրդային հեռուստաֆիլմում:
  • Գերմանական ցեղատեսակի կյանքի միջին տևողությունը 6,5 տարի է, որը մյուս ցեղատեսակների հետ համեմատած ավելի կարճ է[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական շների այլ ցեղատեսականերից մի քանիսը․

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Стандарт FCI № 235 от 9.08.2002(անգլ.)
  2. «Symbols of Pennsylvania»։ Pennsylvania Historical & Museum Commission։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-22-ին։ Վերցված է 2011-01-09  անգլ.՝
  3. McAuliffe, Emily. Pennsylvania Facts and Symbols. — Bridgestone Books, 2003. — С. 21. — ISBN 978-0736822688 անգլ.՝
  4. «Виды окрасов немецкого дога – мраморный, голубой, черный, серый и другие»։ litbro.ru։ Վերցված է 2020-07-11 
  5. «GreatDanes.dog - Great Danes pedigree database»։ greatdanes.dog։ Վերցված է 2018-03-06 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Адинцова Ю. Немецкий дог // Собачий остров : журнал. — СПб: Благотворительный фонд «Верность», 2010. — № 3 (6). — С. 10—13.
  • Татьяна Петровна Озерова․ «О самой большой и красивой собаке».
  • В. В. Уваров․ «Немецкий Дог»
  • Людмила Ружич․ «Немецкий Дог — от щенка до чемпиона»
  • Ruth Stolzewski. «Продолжительность жизни и наиболее частые причины смерти немецкого дога»