Jump to content

Գերլարվածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գերլարվածություն, էլեկտրաքիմիական, էլեկտրոդի հավասարակշիռ պոտենցիալի փոփոխությունը էլեկտրոլիզի ընթացքում, պայմանավորված էլեկտրաքիմիական բևեռացմամբ։ Տարբերում են կաթոդային և անոդային գերլարվածություն։ Դրանց արժեքը կախված է էլեկտրոդային ռեակցիայի տեսակից, հոսանքի խտությունից, լուծիչի և էլեկտրոդի բնույթից և այլն։ Գերլարվածության առաջացումը պայմանավորված է էլեկտրաքիմիական ռեակցիայի փուլերից մեկի դանդաղ ընթացքով և էլեկտրոդի մոտակայքում լուծույթի կոնցենտրացիայի փոփոխմամբ։ Գերլարվածության ամենամեծ արժեքները դիտված են ջրածնի և թթվածնի էլեկտրաքիմիական անջատման դեպքում (ջրի էլեկտրոլիզ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 29