Jump to content

Գերի Ռիջուեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերի Ռիջուեյ
անգլ.՝ Gary Leon Ridgway.
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1949(1949-02-18)[1][2] (77 տարեկան)
ԾննդավայրՍոլթ Լեյք Սիթի, Յուտա[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնՀիսունականներ
ԿրթությունTyee Educational Complex?
Մասնագիտությունսերիական մարդասպան, ռազմական գործիչ և նկարիչ
 Gary Ridgway Վիքիպահեստում

Գերի Լեոն Ռիջուեյ (անգլ.՝ Gary Leon Ridgway, փետրվարի 18, 1949(1949-02-18)[1][2], Սոլթ Լեյք Սիթի, Յուտա[3]), որն առավել հայտնի է որպես Գրին Ռիվերի մարդասպան կամ Գրին Ռիվերի խեղդող, ամերիկացի սերիական մարդասպան, որը մեղավոր է ճանաչվել 1982-1998 թվականներին ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում 49 կնոջ սպանության մեջ։ 2001 թվականին ձերբակալվելու պահին նա, ըստ հաստատված սպանությունների թվի, համարվում էր ԱՄՆ պատմության ամենաարյունարբու սերիական մարդասպանը[n 1][4][5]։ Ռիջուեյի թիրախում հիմնականում հայտնվում էին սեռական աշխատողներ կամ սոցիալապես անպաշտպան այլ կանայք, այդ թվում՝ տնից փախած անչափահասներ։ Լրատվամիջոցները նրան կնքել էին «Գրին Ռիվերի մարդասպան» անունով, քանի որ նրա առաջին հինգ զոհերի մարմինները հայտնաբերվել էին Վաշինգտոն նահանգի Գրին Ռիվեր գետի ափին[6]։ Ռիջուեյը զոհերին խեղդամահ էր անում սեփական ձեռքերով կամ լարերով։ Նա դիակները թողնում էր անտառապատ ու խիտ թփուտներով ծածկված վայրերում՝ հաճախ վերադառնալով դրանց մոտ՝ նեկրոֆիլիկ գործողություններ իրականացնելու համար[7]։ Թեև Ռիջուեյը դեռ 1982 թվականից գտնվում էր քննիչների ուշադրության կենտրոնում, սակայն այդ տարիներին նրա մեղքն ապացուցող փաստեր չկային։ Միայն տասնամյակներ անց, ԴՆԹ փորձաքննության նորագույն մեթոդների շնորհիվ հնարավոր եղավ նրան վերջնականապես կապել կատարված ոճրագործությունների հետ։ Նա ձերբակալվեց 2001 թվականի նոյեմբերի 30-ին՝ Վաշինգտոնի Ռենտոն քաղաքում գտնվող բեռնատարների գործարանից դուրս գալիս[7]։ Քննության հետ համագործակցելու և դեռևս չգտնված զոհերի գտնվելու վայրերը մատնանշելու դիմաց Ռիջուեյի հետ կնքվեց պայմանագիր, որով նա խուսափեց մահապատժից՝ դատապարտվելով ցմահ ազատազրկման՝ առանց ներման իրավունքի։

Գերի Ռիջուեյը ծնվել է 1949 թվականի փետրվարի 18-ին Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում[8][9]։ Նա Թոմաս և Մերի Ռիջուեյների երեք որդիներից երկրորդն էր։ Նրա մանկությունն անցել է բավականին խռովահույզ մթնոլորտում. հարազատները հետագայում նկարագրում էին մորը որպես տիրապետող կնոջ, ով աննշան զանցանքների համար որդիներին ենթարկում էր դաժան ֆիզիկական պատիժների[10]։ Ռիջուեյն ինքը հետագայում դատական հոգեբաններին խոստովանել է, որ պատանի հասակում մոր հանդեպ ունեցել է իրարամերժ զգացումներ՝ միաժամանակ թաքնված զայրույթ և սեռական հրապուրանք՝ նույնիսկ երազելով նրան սպանելու մասին[11][12]։ Ռիջուեյի հայրը, ում ամուսնական կյանքը կնոջ հետ աչքի էր ընկնում մշտական կոնֆլիկտներով, աշխատում էր որպես ավտոբուսի վարորդ և հաճախ էր դժգոհում իր երթուղու վրա հանդիպող սեռական աշխատողներից[13]։ Ռիջուեյը տառապում էր դիսլեքսիայով, ինչի պատճառով ավագ դպրոցում մնացել էր նույն դասարանում։ Նրա մտավոր զարգացման գործակիցը (IQ) գնահատվել է 80-ի սահմաններում, ինչը համարվում է միջինից ցածր ցուցանիշ[11][13]։ 16 տարեկան հասակում Ռիջուեյը մի վեցամյա տղայի խաբեությամբ տարել է անտառապատ տարածք և դանակով հարվածել կողերի շրջանում՝ վնասելով լյարդը. երեխային հրաշքով հաջողվել է ողջ մնալ այդ հարձակումից[14]։

Չափահաս կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիջուեյ, 1982 թվական

Ռիջուեյը 1969 թվականին ավարտել է Թայ քոլեջը և ամուսնացել իր դպրոցական սիրո՝ 19-ամյա Կլաուդիա Քրեյգի հետ։ Նա ծառայության է անցել ԱՄՆ ռազմածովային ուժերում[14] և գործուղվել Վիետնամ, որտեղ ծառայել է մատակարարման նավի վրա[15] և մասնակցել մարտական գործողությունների։ Զինվորական ծառայության ընթացքում Ռիջուեյը հաճախակի սեռական հարաբերություններ է ունեցել սեռական աշխատողների հետ և վարակվել սուսամեզով (գոնորեա)[13]։ Չնայած սա զայրացրել էր Քրեյգին, նա շարունակել է իր գործողությունները՝ առանց պաշտպանիչ միջոցների կիրառման։ Նրա ամուսնությունը Քրեյգի հետ տևեց ընդամենը մեկ տարի[14]։ Ձերբակալությունից հետո Ռիջուեյի մասին հարցված ընկերներն ու հարազատները նրան նկարագրում էին որպես ընկերասեր, բայց տարօրինակ մարդու։ Նրա առաջին երկու ամուսնությունները լուծարվել են երկու կողմերի դավաճանությունների պատճառով։ Նրա երկրորդ կինը՝ Մարսիա Ուինսլոուն, պնդում էր, որ Ռիջուեյը փորձել է խեղդել իրեն[13]։ Երկրորդ ամուսնության ընթացքում Ռիջուեյը դարձավ չափազանց կրոնասեր. նա տնետուն շրջելով քարոզչություն էր անում, աշխատավայրում և տանը բարձրաձայն Աստվածաշունչ էր կարդում և պարտադրում կնոջը հետևել իրենց հովվի խիստ ուսմունքներին[14]։ Աստվածաշունչ կարդալիս կամ քարոզներ լսելիս նա հաճախ էր արտասվում[13]։ Չնայած իր հավատքին՝ Ռիջուեյը շարունակում էր օգտվել սեռական աշխատողների ծառայություններից և կնոջից պահանջում էր սեռական հարաբերություն ունենալ հանրային կամ անհամապատասխան վայրերում, երբեմն նույնիսկ այնտեղ, որտեղ հետագայում հայտնաբերվեցին նրա զոհերի մարմինները[14]։ Նրա կյանքում եղած կանանց վկայությամբ՝ Ռիջուեյն ուներ անհագ սեռական ախորժակ։ Նրա երեք նախկին կանայք և մի քանի ընկերուհիներ հայտնել են, որ նա օրական մի քանի անգամ սեռական հարաբերություն էր պահանջում իրենցից[16]։ Հաճախ նա ցանկանում էր սեռական հարաբերություն ունենալ հասարակական վայրերում կամ անտառում[14]։ Ռիջուեյն ընդունել է, որ սևեռված է եղել սեռական աշխատողների վրա[17], որոնց հետ ուներ «սեր-ատելություն» հակասական հարաբերություններ։ Նա հաճախ էր դժգոհում իր թաղամասում նրանց ներկայությունից, բայց միևնույն ժամանակ պարբերաբար օգտվում էր նրանց ծառայություններից։ Դատարանում ընթերցված իր հայտարարության մեջ Ռիջուեյն ասել է, որ ատում էր մարմնավաճառներին և չէր ցանկանում և ներքուստ դեմ էր նրանց վարձատրելուն[18]։ Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ Ռիջուեյը տառապում էր իր կրքերի և խիստ կրոնական համոզմունքների միջև առկա հակասություններից[13]։ Իր երկրորդ կնոջից՝ Մարսիայից, Ռիջուեյն ունեցել է մեկ որդի[19]։

Սպանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական և 1990-ական թվականներին Ռիջուեյը, ըստ վարկածի, սպանել է առնվազն 71 դեռահաս աղջիկների և կանանց Վաշինգտոն նահանգի Սիեթլ և Թաքոմա քաղաքների մոտակայքում։ Դատարանում տված իր ցուցմունքներում Ռիջուեյը հետագայում խոստովանել է, որ սպանվածների թիվն այնքան մեծ էր, որ ինքը կորցրել էր հաշիվը։ Սպանությունների մեծ մասը տեղի է ունեցել 1982-1984 թվականների միջակայքում։ Զոհերը հիմնականում սեքս-աշխատողներ կամ տնից փախած աղջիկներ էին, որոնց նա հանդիպում էր Խաղաղօվկիանոսյան հարավային մայրուղու երկայնքով[20]։ Ռիջուեյը հաճախ կանանց ցույց էր տալիս իր որդու լուսանկարը՝ խաբեությամբ նրանց վստահությունը շահելու համար։ Սեռական հարաբերությունից անմիջապես հետո նա նրանց խեղդամահ էր անում՝ թևով սեղմելով պարանոցն ու ամուր հետ քաշելով։ Նա զոհերի մեծ մասին սպանել է իր տանը, բեռնատարում կամ ամայի վայրերում[7]։ Մարմինների մեծ մասը նետվել են Գրին Ռիվեր գետի հարակից անտառներում, Սիեթլ-Թաքոմա միջազգային օդանավակայանի մոտակայքում և Հարավային Քինգ շրջանի այլ վայրերում[20]։

Բացի այդ, Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի տարածքում հայտնաբերվել են ևս երկու հաստատված և երկու ենթադրյալ զոհեր։ Մարմինները հաճախ թողնվում էին խմբերով, որոշակի դիրքերով և հիմնականում՝ մերկ։ Նա երբեմն վերադառնում էր հանցավայր և զբաղվում նեկրոֆիլիայով։ Ռիջուեյը հետագայում բացատրել է, որ դա իրեն լրացուցիչ սեռական բավարարվածություն չէր պատճառում, սակայն նվազեցնում էր նոր զոհ փնտրելու անհրաժեշտությունը՝ այդպիսով փոքրացնելով բռնվելու հավանականությունը[11]։ Ոստիկանությանը մոլորեցնելու նպատակով Ռիջուեյը երբեմն դիակների մոտ թողնում էր այլոց պատկանող իրեր՝ մաստակներ, սիգարետներ կամ գրառումներ, իսկ որոշ զոհերի մնացորդներ նույնիսկ տեղափոխում էր հարևան Օրեգոն նահանգ[20]։

1982–1984: Առաջին հայտնի զոհեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
1983 թվականի կասկածյալ մարդասպանի նկարված դիմանկար

Ռիջուեյի առաջին հայտնի զոհի մարմինը հայտնաբերվեց 1982 թվականի հուլիսին: Զոհի պարանոցին փաթաթված հագուստի վրա հայտնաբերվել էր ցողացիր ներկի (spray paint) եզակի տեսակ, սակայն այդ նմուշը շուրջ 20 տարի լաբորատոր հետազոտության չէր ենթարկվել: Եթե փորձաքննությունն իրականացվեր ժամանակին, ապա սպանությունը Ռիջուեյի հետ կապելն անհամեմատ ավելի հեշտ կլիներ[21]: Եվս չորս զոհերի հայտնաբերումից հետո, Քինգ շրջանի շերիֆի գրասենյակը ձևավորեց «Գրին Ռիվեր» հատուկ օպերատիվ խումբը՝ սպանությունները հետաքննելու նպատակով[21][22]:

Օպերատիվ խմբի անդամների թվում էին Ռոբերտ Քեփելը և Դեյվ Ռայխերտը, ովքեր 1984 թվականին պարբերաբար հարցազրույցներ էին անցկացնում արդեն իսկ բանտարկված սերիական սպանող Թեդ Բանդիի հետ: Բանդին ներկայացնում էր իր մասնագիտական պատկերացումները մարդասպանի հոգեբանության, դրդապատճառների և վարքագծի վերաբերյալ: Նա ենթադրեց, որ հանցագործը վերադառնում է դիակների նետման վայրեր՝ զոհերի հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով (ինչը հետագայում հաստատվեց), և խորհուրդ տվեց ոստիկանությանը՝ թարմ գերեզման հայտնաբերելու դեպքում դարանակալել և սպասել նրա վերադարձին[22]: Հետաքննությանը նշանակալի աջակցություն ցուցաբերեց նաև ՀԴԲ-ի (FBI) հատուկ գործակալ Ջոն Է. Դուգլասը, ով կազմեց կասկածյալի հոգեբանական դիմանկարը (պրոֆայլը)[23]:

Ռիջուեյը ձերբակալվել էր 1982 և 2001 թվականներին՝ մարմնավաճառության հետ կապված մեղադրանքներով[24]: Նա Գրին Ռիվերի սպանությունների գործով կասկածյալի կարգավիճակ ստացավ 1983 թվականին[25], երբ անհետացավ 18-ամյա Մարի Մալվարը: Վերջինիս ընկերն ու կավատը հետագայում Ռիջուեյի տան դիմաց նկատեցին մի բեռնատար, որը, նրանց համոզմամբ, հենց այն մեքենան էր, որը Մարին նստել էր անհետացման օրը: Ռիջուեյը հարցաքննվեց այդ միջադեպի շրջանակներում, և ոստիկանությունը ստացավ նաև այլ օպերատիվ տվյալներ, որոնք մատնանշում էին նրան[21]: Այդուհանդերձ, 1984 թվականին նրան հաջողվեց անցնել ստի դետեկտորի (պոլիգրաֆ) թեստը[11]:

1985–2001. ամուսնություն Ջուդիթ Մոսոնի հետ և ձերբակալություն սպանության մեղադրանքով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտավորապես 1985 թվականին Ռիջուեյը սկսեց ժամադրվել Ջուդիթ Մոսոնի հետ, ով 1988-ին դարձավ նրա երրորդ կինը։ 2010 թվականի հեռուստատեսային հարցազրույցում Մոսոնը հայտնել է, որ երբ իրենց մտերմության շրջանում տեղափոխվել է նրա տուն, այնտեղ գորգեր չեն եղել։ Հետագայում քննիչները նրան պարզաբանել են, որ Ռիջուեյը, ամենայն հավանականությամբ, զոհերից մեկի մարմինը փաթաթել էր հենց այդ գորգի մեջ[26]։ Նույն հարցազրույցում նա նկարագրել է, թե ինչպես էր ամուսինը երբեմն վաղ առավոտյան տնից դուրս գալիս՝ պատճառաբանելով արտաժամյա աշխատանքի վարձատրությունը։ Մոսոնը ենթադրում էր, որ նա սպանությունների մի մասը կատարել է հենց այդ ժամերին՝ աշխատանքի պատրվակով։ Նա պնդում էր, որ չի կասկածել Ռիջուեյի հանցավոր գործունեության մասին մինչև 1987 թվականը՝ իշխանությունների հետ առաջին առնչությունը, և նույնիսկ լսած չի եղել Գրին Ռիվեր մարդասպանի մասին, քանի որ լուրերին չէր հետևում[26]։ Ռիջուեյը նշել է, որ Մոսոնի հետ հարաբերությունների ընթացքում իր հանցագործությունների հաճախականությունը նվազել է, և որ նա իսկապես սիրել է կնոջը[26]։ Նրա հայտնի 49 զոհերից միայն երեքն են սպանվել Մոսոնի հետ ամուսնությունից հետո։ Մոսոնը տեղական լրագրողին ասել է. «Ես զգում եմ, որ կյանքեր եմ փրկել․․․ լինելով նրա կինը և նրան երջանկացնելով»[18]։

1987 թվականի ապրիլին ոստիկանությունը Ռիջուեյից վերցրեց մազի և թքի նմուշներ[27]։ Հավաքված նմուշները տարիներ անց ենթարկվեցին ԴՆԹ-ի պրոֆիլավորման, ինչն էլ դարձավ նրան ձերբակալելու օրդերի հիմնական ապացույցը[28]։ 2001 թվականի նոյեմբերի 30-ին Ռիջուեյը գտնվում էր Քենվորթ բեռնատարների գործարանում, որտեղ աշխատում էր որպես ներկարար, երբ իրավապահները ժամանեցին նրան ձերբակալելու։ Սկզբնական մեղադրական եզրակացության մեջ նշված էին չորս զոհեր՝ Մարսիա Չապմանը, Օփալ Միլսը, Սինտիա Հինդսը և Քերոլ Էն Քրիստենսենը։ Եվս երեք զոհեր՝ Ուենդի Քոուֆիլդը, Դեբրա Բոները և Դեբրա Էսթեսը, ավելացվեցին մեղադրանքին այն բանից հետո, երբ դատաբժշկական փորձագետը նույնականացրեց ներկի մանրագիտակային գնդիկները։ Դրանք համապատասխանում էին Քենվորթ գործարանում օգտագործվող ներկի կոնկրետ ապրանքանիշին և բաղադրությանը հենց այն ժամանակահատվածում, երբ տեղի էին ունեցել այդ սպանությունները[26]։

Մեղքի ընդունման գործարք և խոստովանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի օգոստոսի սկզբին Սիեթլի հեռուստատեսային լրատվամիջոցները հայտնեցին, որ Ռիջուեյը Քինգ շրջանի բանտի խիստ ռեժիմի մեկուսարանից տեղափոխվել է Էյրուեյ Հայթսի (Airway Heights) միջին-ցածր վտանգավորության գոտի։ Զուգահեռաբար շրջանառվող լուրերի համաձայն՝ նրա փաստաբանական թիմը՝ Էնթոնի Սևիջի գլխավորությամբ, ավարտին էր հասցնում դատական գործարքի գործընթացը։ Ըստ այդ համաձայնության՝ Ռիջուեյը պետք է խոստովաներ Գրին Ռիվերի սպանությունների շարքը՝ մահապատժից խուսափելու դիմաց[29]։

Գործարքը նրան հնարավորություն տվեց խուսափել մահապատժից՝ քննության հետ համագործակցելու, զոհերի մնացորդների գտնվելու վայրերը մատնանշելու և այլ մանրամասներ տրամադրելու պայմանով։ Իր խոստովանական հայտարարության մեջ Ռիջուեյը պարզաբանեց, որ բոլոր սպանություններն իրականացրել է Վաշինգտոն նահանգի Քինգ շրջանում, իսկ երկու զոհերի մարմինները տեղափոխել ու թողել է Պորտլենդի մոտակայքում՝ բացառապես ոստիկանությանը մոլորեցնելու նպատակով[20]։

Դատախազի տեղակալ Ջեֆրի Բերդը դատարանում ընդգծեց, որ համաձայնագիրը ներառում է «զոհերի 41 անուն, որոնք առանց այս գործարքի երբեք չէին դառնա «Նահանգն ընդդեմ Ռիջուեյի» դատական գործի մաս»։ Քինգ շրջանի դատախազ Նորմ Մալենգն այսպես հիմնավորեց գործարքի գնալու իր որոշումը.

«Մենք կարող էինք դատարան ներկայանալ ընդամենը յոթ մեղադրական եզրակացությամբ, սակայն դա այն առավելագույնն էր, ինչ երբևէ կարող էինք հույս ունենալ բացահայտելու։ Այդ դատավարության ավարտին, անկախ դրա արդյունքից, մնացած բոլոր հանցագործությունների վերաբերյալ մշտապես մնալու էին տանջալից կասկածներ։ Այս համաձայնագիրը ճշմարտությանը հասնելու միակ ուղին էր։ Ի վերջո, հենց հանուն ճշմարտության որոնման էլ գոյություն ունի մեր քրեական արդարադատության համակարգը... Գերի Ռիջուեյը մեր գթասրտությանը չի արժանի։ Նա արժանի չէ ապրելու։ Գթասրտությունը, որն ընձեռվեց այսօրվա որոշմամբ, ուղղված է ոչ թե Ռիջուեյին, այլ այն ընտանիքներին, որոնք այդքան շատ են տառապել...»[30]։

2003 թվականի դեկտեմբերի 18-ին Քինգ շրջանի գերագույն դատարանի դատավոր Ռիչարդ Ա. Ջոնսը Ռիջուեյին դատապարտեց 48 ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության, որոնք պետք է կրվեն հաջորդաբար[30]։ Բացի այդ, Ռիջուեյը դատապարտվեց լրացուցիչ 10 տարվա ազատազրկման՝ յուրաքանչյուր 48 զոհի գործով ապացույցները կեղծելու համար՝ իր ցմահ ժամկետներին ավելացնելով ևս 480 տարի։ Հետագայում նրան տրվեց ևս մեկ ցմահ ազատազրկման դատավճիռ, երբ հայտնաբերվեցին նրա 49-րդ զոհի մնացորդները[30]։ 2003 թվականին Ռիջուեյը քննիչներին ուղեկցեց դեպի երեք մարմինների գտնվելու վայրեր։ Նույն տարվա օգոստոսի 16-ին Վաշինգտոնի Ինամքլո քաղաքի մոտակայքում՝ 410-րդ պետական մայրուղուց ընդամենը 12 մետր հեռավորության վրա հայտնաբերված 16-ամյա աղջկա մնացորդները նույնականացվեցին որպես Փեմմի Անետ Ավենթի մարմին, ով վաղուց համարվում էր «Գրին Ռիվերի մարդասպանի» զոհը։ Մարի Մալվարի և Էյփրիլ Բաթրամի մնացորդները հայտնաբերվեցին 2003 թվականի սեպտեմբերին։ 2005 թվականի նոյեմբերի 23-ին «Ասոշիեյթեդ Պրես» (Associated Press) գործակալությունը հայտնեց, որ մի զբոսաշրջիկ հայտնաբերել է այն զոհերից մեկի գանգը, որոնց սպանության մեջ Ռիջուեյը խոստովանել էր 2003 թվականի դատական գործարքի ժամանակ։ Մեկ այլ զոհի՝ 19-ամյա Թրեյսի Ուինսթոնի գանգը, ով անհետացել էր 1983 թվականի սեպտեմբերի 12-ին, հայտնաբերվել էր 2005-ի նոյեմբերի 20-ին Սիեթլից հարավ-արևելք գտնվող Իսաքուա քաղաքի մոտակայքում։ Հենց այս բացահայտումը հիմք հանդիսացավ Ռիջուեյին 49-րդ ցմահ ազատազրկման դատապարտելու համար[31]։ Տասնամյակներ անց՝ 2023 թվականին, դեռևս 1985-ին հայտնաբերված և որպես «Ոսկորներ 17» հայտնի մնացորդները նույնականացվեցին որպես 15-ամյա Լորի Էն Ռազպոտնիկի մարմին, ում ընտանիքը վերջին անգամ տեսել էր 1982 թվականի նոյեմբերին[31]։

Ռիջուեյը խոստովանել է ավելի շատ հաստատված սպանություններ, քան ամերիկյան որևէ այլ սերիական մարդասպան։ Ոստիկանության և դատախազության հետ հինգ ամիս տևած հարցազրույցների ընթացքում նա խոստովանեց 48 սպանություն, որոնցից 42-ն արդեն իսկ գտնվում էին «Գրին Ռիվերի մարդասպանի» հավանական զոհերի ցուցակում[31][31]։ 2004 թվականի փետրվարի 9-ին դատախազությունը սկսեց հրապարակել Ռիջուեյի խոստովանությունների տեսագրությունները։ Տեսաձայնագրված հարցազրույցներից մեկում նա նախապես քննիչներին հայտնել էր, որ պատասխանատու է 65 կնոջ մահվան համար։ Իսկ արդեն 2003 թվականի դեկտեմբերի 31-ի հարցազրույցում նա պնդեց, թե սպանել է 71 զոհի։ Նա նաև խոստովանեց, որ սեռական հարաբերություն է ունեցել նրանց հետ նախքան սպանելը. մի մանրամասն, որը նա գաղտնի էր պահել մինչև դատավճռի կայացումը[32]։ Իր խոստովանության մեջ Ռիջուեյն ընդունել է, որ թիրախավորում էր սեռական աշխատողներին, քանի որ նրանց «հեշտ էր մեքենա նստեցնել», և որ ինքը «ատում էր նրանց մեծ մասին»[32]։

Բանտարկություն

2004 թվականի հունվարին Ռիջուեյը տեղափոխվեց Վաշինգտոն նահանգի Ուոլա Ուոլա քաղաքի ուղղիչ հիմնարկ (WSP), որտեղ նրան սկզբնապես պահում էին մեկուսարանում[33]: 2015 թվականի մայիսի 14-ին նա տեղափոխվեց Կոլորադո նահանգի Ֆլորենս քաղաքի բարձր անվտանգության դաշնային բանտ (USP Florence High): Սակայն 2015-ի սեպտեմբերին, հանրային բողոքի մեծ ալիքից և նահանգապետ Ջեյ Ինսլիի հետ քննարկումներից հետո, ուղղիչ հիմնարկների նախարար Բեռնի Ուորները հայտարարեց, որ Ռիջուեյը կվերադարձվի Վաշինգտոն՝ չավարտված սպանությունների հետաքննությունների համար «հեշտ հասանելի» լինելու նպատակով[34]: 2015 թվականի հոկտեմբերի 24-ին նա հատուկ չարտերային չվերթով վերադարձվեց Ուոլա Ուոլայի բանտ[35]:2024 թվականի սեպտեմբերին Ռիջուեյը մի քանի օրով անսպասելիորեն տեղափոխվեց Քինգ շրջանի բանտ, որից հետո նորից վերադարձվեց WSP: Իշխանությունները սկզբում հրաժարվում էին որևէ բացատրություն տալ այս տեղափոխության վերաբերյալ[36]: Տեղափոխման հրամանագիրը հրապարակվեց միայն 2025 թվականի մարտին, որտեղ պարզ դարձավ, որ Ռիջուեյը ժամանակավորապես տեղափոխվել էր՝ օգնելու քննիչներին գտնել զոհերի նոր մնացորդներ[37][38]:

2025 թվականի դեկտեմբերին Թաքոմայի «KIRO-FM» ռադիոկայանը, հղում անելով հինգ անանուն աղբյուրների, հայտնեց, որ Ռիջուեյը բանտում ստանում է «կյանքի վերջին փուլի խնամք» (hospice care)[39]: Սակայն, խոսելով «Fox 13 Seattle – KCPQ»-ի հետ, Ուղղիչ հիմնարկների դեպարտամենտի (DOC) տնօրենը հերքեց այս տեղեկությունները՝ նշելով, որ Ռիջուեյի առողջական վիճակում որևէ փոփոխություն չի եղել[40]:

Մեկ այլ պաշտոնյա ևս հերքեց այս պնդումները «Us Weekly»-ի հետ զրույցում՝ հավելելով, որ չնայած առողջական խնդիրներին, նա հոսպիսային խնամքի տակ չէ[41]: Քինգ շրջանի նախկին շերիֆ Դեյվ Ռայխերտը նշել է, որ այս ենթադրությունները հավանաբար առաջացել են 2024 թվականի մի լուսանկարից, որտեղ Ռիջուեյը պատկերված էր անվասայլակի մեջ[42]: Ռայխերտը Ռիջուեյին անվանել է «պաթոլոգիկ ստախոս, ով երբեմն չէր տարբերում ճշմարտությունը ստից», և հաստատել է, որ Քինգ շրջանը շարունակում է աշխատել անհետ կորածների և «սառեցված» (չբացահայտված) գործերի վրա, որոնք ենթադրաբար կապված են Ռիջուեյի հետ[42]:

Մինչ Ռիջուեյի մեղայականը, իրավապահ մարմինները Գրին Ռիվեր մարդասպանին վերագրում էին 49 սպանություն[43]: Սակայն Ռիջուեյը խոստովանեց, որ սպանել է առնվազն 71 զոհի[44]:

Հաստատված սպանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի դեկտեմբերի 18-ին՝ Ռիջուեյի դատավճռի կայացման պահին, իրավապահներին հաջողվել էր հայտնաբերել առնվազն 48 զոհի մասունքներ, այդ թվում՝ նրանց, ովքեր ի սկզբանե չէին վերագրվել Գրին Ռիվեր մարդասպանին։ Ռիջուեյը դատապարտվեց այս բոլոր 48 զոհերի սպանության համար[45]՝ մեղքի ընդունման մասին համաձայնագրի շրջանակներում, ըստ որի՝ նա պարտավորվում էր «իրեն մեղավոր ճանաչել Քինգ շրջանի բոլոր ապագա գործերով, որոնցում նրա խոստովանությունը կհիմնավորվի հավաստի ապացույցներով[46]։

# Անուն Տարիք Անհետացած Հայտնաբերվել է դի
1 Ուենդի Լի Քոֆիլդ 16 Հուլիսի 8, 1982 Հուլիսի 15, 1982
2 Ժիզել Էն Լովվորն 17 Հուլիսի 17, 1982 Սեպտեմբերի 25, 1982
3 Ժիզել Էն Լովվորն 23 Հուլիսի 25, 1982 Օգոստոսի 12, 1982
4 Մարսիա Ֆեյ Չեփմեն 31 Օգոստոսի 1, 1982 Օգոստոսի 15, 1982
5 Սինթիա Ջին Հինդս 17 Օգոստոսի 11, 1982

Օգոստոսի 15, 1982
6 Օպալ Շարմեյն Միլս 16 Օգոստոսի 12, 1982 Օգոստոսի 15, 1982

7 Թերի Ռենե Միլիգան 16 Օգոստոսի 29, 1982 Ապրիլի 1, 1984
8 Մերի Բրիջիթ Միհան 18 Սեպտեմբերի 15, 1982 Նոյեմբերի 13, 1983
9 Դեբրա Լորեյն Էստես 15 Սեպտեմբերի 20, 1982 Մայիսի 30, 1988
10 Լինդա Ջեյն Ռուլ 16 Սեպտեմբերի 26, 1982 Հունվարի 31, 1983
11 Դենիզ Դարսել Բուշ 23 Հոկտեմբերի 8, 1982 Հունիսի 12, 1985
12 Շոնդա Լիա Սամերս 16 Հոկտեմբերի 9, 1982 Օգոստոսի 11, 1983
13 Շիրլի Մարի Շերիլ 18 Հոկտեմբերի 20–22, 1982 Հունիսի 14, 1985
14 Լորի Էնն Ռազպոտնիկ 15 Նոյեմբերի 26, 1982[47] Դեկտեմբեր 1985
15 Ռեբեկա «Բեքի» Մառերո 20 Դեկտեմբերի 3, 1982 Դեկտեմբերի 21, 2010
16 Քոլլին Ռենե Բրոքման 15 Դեկտեմբերի 24, 1982 Մայիսի 26, 1984
17 Սանդրա Դենիզ Մեյջոր 20 Դեկտեմբերի 24, 1982 Դեկտեմբերի 30, 1985
18 Վենդի Մարի Սթիվենս 14 Մարտ 1983[n 2] Մարտի 21, 1984
19 Ալմա Էնն Սմիթ 18 Մարտի 3, 1983 Ապրիլի 2, 1984
20 Դելորես ԼաՎերն Ուիլյամս 17 Մարտի 8–14, 1983 Մարտի 31, 1984
21 Գեյլ Լին Մեթյուզ 23 Ապրիլի 10, 1983 Սեպտեմբերի 18, 1983
22 Անդրեա Մարիոն Չայլդերս 19 Ապրիլի 14, 1983 Հոկտեմբերի 11, 1989
23 Սանդրա Քեյ Գաբբերտ 17 Ապրիլի 17, 1983 Ապրիլի 1, 1984
24 Քիմի-Կայ Ռիքս Փիթսոր 16 Ապրիլի 17, 1983 Դեկտեմբերի 15, 1983
25 Մերի-Ջեյն Մալվար 18 Ապրիլի 30, 1983 Սեպտեմբերի 26, 2003
26 Քերոլ Էնն Քրիստենսեն 21 Մայիսի 3, 1983 Մայիսի 8, 1983
27 Մարտինա Թերեզա Օթորլի 18 Մայիսի 22, 1983 Նոյեմբերի 14, 1984
28 Շերիլ Լի Ուիմս 18 Մայիսի 23, 1983 Մարտի 22, 1984
29 Իվոն Անտոշ 19 Մայիսի 31, 1983 Հոկտեմբերի 15, 1983
30 Քերի Էնն Ռոյս 15 Մայիսի 31 – Հունիսի 13, 1983 Մարտի 10, 1985
31 Քոնստանս Էլիզաբեթ Նաոն 19 Հունիսի 8, 1983 Հոկտեմբերի 27, 1983
32 Թեմի Շարլին Լայլս 16 Մայիսի 9, 1983 Ապրիլի 23, 1985
33 Քելի Մարի Ուեր 22 Հուլիսի 18, 1983 Հոկտեմբերի 29, 1983
34 Թինա Մարի Թոմփսոն 21 Հուլիսի 25, 1983 Ապրիլի 20, 1984 թ

35 Էյպրիլ Դոն Բաթրամ 16 Օգոստոսի 18, 1983 Օգոստոսի 30, 2003
36 Դեբի Մեյ Աբերնաթի 26 Սեպտեմբերի 5, 1983 Մարտի 31, 1984
37 Թրեյսի Էնն Ուինսթոն 19 Սեպտեմբերի 12, 1983 Մարտի 27, 1986
38 Մորին Սյու Ֆինի 19 Սեպտեմբերի 28, 1983 Մայիսի 2, 1986
39 Մերի Սյու Բելո 25 Հոկտեմբերի 11, 1983 Հոկտեմբերի 12, 1984
40 Փեմմի Աննեթ Ավենտ 15 Հոկտեմբերի 26, 1983 Օգոստոսի 16, 2003
41 Դելիզ Լուիզ Փլեյգեր 22 Հոկտեմբերի 30, 1983 փետրվարի 14, 1984
42 Քիմբերլի Նելսոն 21 Նոյեմբերի 1, 1983 Մայիսի 14, 1986
43 Լիզա Լորեյն Յեյթս 19 Դեկտեմբերի 23, 1983 Մարտի 13, 1984
44 Մերի Էքզետա Ուեսթ 16 Փետրվարի 6, 1984 Սեպտեմբերի 8, 1985
45 Սինդի Էնն Սմիթ 17 Մարտի 21, 1984 Հունիսի 27, 1987
46 Պատրիսիա Միշել Բարչակ 19 Հոկտեմբերի 17, 1986 Փետրվարի 3, 1993
47 Ռոբերտա Ջոզեֆ Հեյս 21 Փետրվարի 7, 1987 Սեպտեմբերի 11, 1991
48 Մարտա Ռիվս 36 Մարտի 5, 1990 Սեպտեմբերի 20, 1990
49 Պատրիսիա Էնն Յելոուրոբ 38 Հունվար 1998 Օգոստոսի 6, 1998
  • «Մինչ Ռիջուեյի ինքնախոստովանական ցուցմունքը, իրավապահները Գրին Ռիվեր մարդասպանի հանցագործությունների շարքին չէին դասում Ռուլի, Բարչակի, Հեյսի, Ռիվսի, Յելոուրոուբի և Ջեյն Դոու Բ-20-ի մահվան դեպքերը[43]։
  • «2010 թվականի դեկտեմբերի 21-ին Վաշինգտոն նահանգի Օբերն քաղաքի Վեսթ Վալի մայրուղու մոտակայքում զբոսնողները հայտնաբերեցին մարդկային գանգ՝ այն նույն վայրի հարևանությամբ, որտեղ 2003-ին գտնվել էին Մարի Մալվարի մասունքները։ Փորձաքննությամբ հաստատվեց, որ գանգը պատկանում էր Մարերոյին, ում վերջին անգամ տեսել էին 1982-ի դեկտեմբերի 3-ին՝ Հարավային 168-րդ փողոցի և Փասիֆիկ մայրուղու խաչմերուկում գտնվող «Western Six» մոթելից դուրս գալիս։ Քինգ շրջանի դատախազությունը հաստատեց, որ 2011-ի փետրվարի 11-ին Ռիջուեյին պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի նաև այս սպանության համար։[46] Փետրվարի 18-ին նա իրեն մեղավոր ճանաչեց Ռեբեկա Մարերոյի սպանության մեջ՝ իր նախկին 48 ցմահ դատավճիռներին ավելացնելով 49-րդը։ Թեև Ռիջուեյը խոստովանել էր Մարերոյի սպանությունը դեռևս նախնական քննության ժամանակ, սակայն ապացույցների անբավարարության պատճառով այն ժամանակ մեղադրանք չէր առաջադրվել։ Հետևաբար, նրա ներկայիս կալանքի կարգավիճակում փոփոխություն տեղի չունեցավ[49]։
  • Ուինսթոնի մասունքները հայտնաբերվել էին 1986 թվականի մարտին՝ Քենթի Բարդիների պուրակում, սակայն առանց գանգի։ Ուինսթոնի գանգը հայտնաբերվեց միայն 2005 թվականի նոյեմբերին՝ Թայգեր լեռան մոտ՝ մարմնի մյուս մասերի գտնվելու վայրից մղոններ հեռու։ Ոստիկանությունը ենթադրում է, որ ինչ-որ մեկը գանգը միտումնավոր տեղափոխել է այդ վայր[50]։
  • Մեյջորի ինքնությունը չէր պարզվել մինչև 2012 թվականի հունիսը: Ընտանիքի անդամներից մեկը դիմել էր Քինգ շրջանի շերիֆին՝ խնդրելով հետաքննություն անցկացնել Ռիջուեյի մասին հեռուստաֆիլմ դիտելուց հետո: ԴՆԹ փորձաքննությունը հաստատեց Մեյջորի ինքնությունը[51][52]:
  • Ուենդի Սթիվենսը, ով նախկինում հայտնի էր որպես Ջեյն Դոու, երկար ժամանակ մնում էր չնույնականացված[53]: Ռիջուեյը պնդում էր, որ նա մոտ 20 տարեկան սպիտակամորթ կին էր՝ հավանաբար շագանակագույն մազերով: Սակայն մասունքների հետազոտությունը ցույց տվեց, որ նա իրականում 12-ից 18 տարեկան էր, ամենայն հավանականությամբ՝ մոտ 15[54]: Հետագայում հաստատվեց, որ նա 14 տարեկան էր: Զոհի կմախքի վերլուծությունը պարզեց, որ նա հավանաբար ձախլիկ էր և կյանքի որոշակի փուլում ունեցել էր ձախ քունքի գանգային կոտրվածք, որը հետագայում լավացել էր[55]:
  • Ջեյն Դոու Բ-17-ի մասունքները հայտնաբերվել էին 1986 թվականի հունվարի 2-ին. ավելի ուշ պարզվեց, որ դրանք համընկնում են 1984 թվականի փետրվարի 18-ին մեկ այլ վայրում գտնված մնացորդների հետ։ 2003 թվականին Ռիջուեյը ստանձնեց նրա սպանության պատասխանատվությունը[56]։ 2023 թվականի դեկտեմբերին Պարաբոն Նանո լաբորատորիայում կատարված ԴՆԹ թեստավորման շնորհիվ զոհը նույնականացվեց որպես Լորի Էն Ռազպոտնիկ, ով 1982 թվականին՝ 15 տարեկան հասակում, փախել էր տնից[57]։
  • Ջեյն Դոու Բ-20-ի մասունքները հայտնաբերվել էին 2003 թվականի օգոստոսին։ Քանի որ մնացորդները ոչ ամբողջական էին, նրա դեմքը հնարավոր չեղավ վերականգնել, իսկ ռասայական պատկանելությունը հնարավոր չեղավ որոշել, սակայն ենթադրվում էր, որ նա մահվան պահին եղել է 13-ից 24 տարեկան։ Ըստ հաշվարկների՝ նա սպանվել էր 1970-ից 1993 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, բայց քննիչները հակված էին կարծելու, որ դա տեղի է ունեցել Ռիջուեյի սպանությունների շարքի առաջին տասնամյակում։ 2024 թվականի հունվարին ԴՆԹ թեստավորման միջոցով զոհը նույնականացվեց որպես Լայլս։ Հատկանշական է, որ Լայլսի մասունքների մեկ այլ հավաքածու հայտնաբերվել էր Օրեգոնում դեռևս 1985 թվականին և նույնականացվել 1988-ին՝ ատամնաբուժական տվյալների հիման վրա[58][59]։

Օպերատիվ խմբի զոհերի ցուցակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիջուեյը կասկածվում է, սակայն նրան մեղադրանք չի առաջադրվել «Գրին Ռիվեր» մարդասպանին վերագրվող սկզբնական ցուցակի մնացած վեց զոհերի սպանության համար[43]։

Անուն Տարիք Անհետացած Հայտնաբերվել է դի
Ամինա Ագիշեֆ 35 Հուլիսի 7, 1982 Ապրիլի 18, 1984
Քեյսի Էնն Լի 16 Օգոստոսի 28, 1982[60] Չի հայտնաբերվել
Քելի Քեյ ՄաքԳինիս[n 3] 18 Հունիսի 28, 1983 Չի հայտնաբերվել
Անջելա Մարի Գիրդներ 16 Հուլիս, 1983 Ապրիլի 22, 1985
Պատրիսիա Օզբորն 19 Հոկտեմբերի 20, 1983[63][64] Չի հայտնաբերվել
  • Ռիջուեյը հերքել է Ագիշևի սպանությունը, որն իր տարիքի պատճառով չէր համապատասխանում Գրին Ռիվեր մարդասպանի զոհերից որևէ մեկի բնութագրին, բացի այդ, նա մարմնավաճառ կամ տնից փախած դեռահաս չէր[65]:
  • Թեև նրան երբևէ մեղադրանք չի առաջադրվել վերջինիս սպանության համար, 2003 թվականի ոստիկանական հարցաքննությունների ժամանակ Ռիջուեյը խոստովանել է Լիի սպանությունը: Նա հայտարարել է, որ 1982 թվականին խեղդամահ է արել Լիին և նրա մարմինը թողել Սի-Թաք Սթրիփի մոտակայքում գտնվող բացօթյա կինոթատրոնի հարևանությամբ[66]: Իրավապահ մարմիններին չի հաջողվել գտնել Լիի աճյունը Ռիջուեյի մատնանշած վայրում[67]:
  • Առկա են ապացույցներ, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ Ռիջուեյը սպանել է ՄաքԳինիսին: Անհետացումից կարճ ժամանակ առաջ Սիեթլի նավահանգստի ոստիկանության սպան հարցաքննել էր ՄաքԳինիսին, երբ վերջինս «ժամադրության» մեջ էր Ռիջուեյի հետ Սի-Թաք Սթրիփի (Sea-Tac Strip) մոտակայքում: Ավելին, 2003 թվականի ամռանը Ռիջուեյն իշխանություններին ուղեկցել է իր մի քանի զոհերի մարմինների գտնվելու վայրերը: Այդ մարմիններից մեկը, որը հետագայում նույնականացվեց որպես Էյփրիլ Բաթրամի մարմին, Ռիջուեյն ի սկզբանե նույնականացրել էր որպես ՄաքԳինիսինը: Ըստ Ռիջուեյի՝ նա հաճախ էր շփոթում ՄաքԳինիսին Բաթրամի հետ՝ նրանց նմանատիպ կազմվածքի պատճառով[68]:
  • Ռիջուեյը կասկածյալ է համարվում Գիրդների մահվան գործով, որի աճյունը հայտնաբերվել է արդեն հայտնի զոհեր Շերիլի, Բուշի և Լայլսի մարմիններից մեկ մղոն հեռավորության վրա: Գիրդները մնացել էր չնույնականացված մինչև 2009 թվականի հոկտեմբերը[69]։
Անուն Տարիք Անհետացած Հայտնաբերվել է դի
Չբացահայտված սևամորթ կին Անհայտ Դեկտեմբեր 1980 Չի հայտնաբերվել
Քրիստի Լին Վորակ 13 Հոկտեմբերին 31, 1982[70] Չի հայտնաբերվել
Պատրիսիա Էնն Լեբլանկ 15 Օգոստոսի 12, 1983[71] Չի հայտնաբերվել
Ռոուզ Մարի Կուրրան[n 4] 16 Օգոստոսի 26, 1987 Օգոստոսի 31, 1987
Կորա Քրիսմաս ՄակԳուիրկ 22 Հուլիսի 12, 1991[73] Չի հայտնաբերվել
  • Ռիջուեյը կասկածվում է, սակայն նրան պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել «Գրին Ռիվեր» մարդասպանին վերագրվող սկզբնական ցուցակի մնացած վեց զոհերի սպանության համար[74]։
  • ՄաքԳուիրքը NBA-ի բասկետբոլիստ Մարտել Ուեբստերի մայրն էր[75]: Նրան վերջին անգամ տեսել են, երբ իր երեք երեխաներին թողնում էր մորաքրոջ խնամքին: Նրա ավտոմեքենան հետագայում հայտնաբերվել է Ավրորա Ավենյու Նորթի (Aurora Avenue North) մոտակայքում: Թեև նրա մարմինը երբեք չի գտնվել, համարվում է, որ Ռիջուեյն է պատասխանատու նրա սպանության համար[76]:
  • Ռիջուեյը երկար ժամանակ կասկածվում էր 16-ամյա թմրամոլ և մարմնավաճառ Քուրանի 1987 թվականի սպանության մեջ[77], սակայն հետագայում նրա կասկածանքը հերքվել է (նա դուրս է եկել կասկածյալների ցանկից)[78]։
  1. Բացի հաստատված սպանություններից, Ռիջուեյը կապվում է առնվազն քսաներկու այլ սպանությունների հետ։ Ավելի ուշ Սամյուել Լիթլը պնդել էր, թե սպանել է ավելի քան իննսուն մարդու, որոնցից վաթսուն դեպքը վավերացված է։ Որոշ մարդիկ, հատկապես Թեդ Բանդին, լայնորեն համարվում են ավելի շատ մարդ սպանած, քան նրանք դատապարտվել են․ Բանդին խոստովանել է երեսուն սպանություն, սակայն ոմանք կարծում են, որ նա կարող է սպանած լինել ավելի քան հարյուր մարդու։
  2. Սթիվենսի անհետացման մասին հաղորդվել էր 1983 թվականին: Քննիչները կարծում են, որ նրա մասունքները մնացել են չհայտնաբերված մեկ տարի կամ ավելի՝ նախքան 1984 թվականի մարտին դրանց հայտնաբերումը:.[48]
  3. Մակգինիսի անվան ու ազգանվան տարբեր ուղղագրություններ գոյություն ունեն, ինչպիսիք են՝ «Keli/Kelli» և «McGinness»: .[61][62]
  4. Կուրրանի անունը մեդիայում երբեմն գրվում է նաև որպես «Curran».[72]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Tikkanen A. Encyclopædia Britannica
  2. 1 2 GeneaStar
  3. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1047944138 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Bell, Rachel. «Green River Killer: River of Death». Crime Library. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
  5. Kershaw, Sarah (November 6, 2003). Truck painter admits he's the Green River strangler. The Post-Standard. Retrieved May 22, 2025.
  6. Haglund, WD; Reichert, DG; Reay, DT (1990). «Recovery of decomposed and skeletal human remains in the "Green River Murder" Investigation. Implications for medical examiner/coroner and police». The American Journal of Forensic Medicine and Pathology. Philadelphia, Pennsylvania: Lippincott Williams & Wilkins. 11 (1): 35–43. doi:10.1097/00000433-199003000-00004. PMID 2305751. S2CID 27268528.
  7. 1 2 3 Prothero, Mark; Smith, Carlton (2006). Defending Gary: Unraveling the Mind of the Green River Killer. San Francisco, California: Jossey-Bass. էջեր 264–265, 317. ISBN 978-0-7879-9548-5.
  8. Janos, Adam. «The Childhood of the Green River Killer, Gary Ridgway». A&E (անգլերեն). Վերցված է 2025-07-21-ին.
  9. Anglis, Jaclyn (2024-02-11). «The Gruesome Story Of The Green River Killer — And How Ted Bundy Helped Catch Him». All That's Interesting (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-07-21-ին.
  10. Janos, Adam. «The Childhood of the Green River Killer, Gary Ridgway». aetv. Վերցված է 2025 թ․ փետրվարի 7-ին.
  11. 1 2 3 4 Gary, Blaine (2003 թ․ նոյեմբերի 16). «The Banality of Gary: A Green River Chiller». The Washington Post. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  12. Rivers, Ray (2003 թ․ նոյեմբերի 6). «Ridgway went from having sex with prostitutes 'to just plain killing 'em'». The Seattle Times. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  13. 1 2 3 4 5 6 McCarthy, Terry; Thornburgh, Nathan (2002 թ․ հունիսի 3). «River Of Death». Time. New York City: Time, Inc. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
  14. 1 2 3 4 5 6 Montaldo, Charles (2011 թ․ փետրվարի 14). «Gary Ridgway: The Green River Killer». About.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.
  15. Prothero, Mark; Smith, Carlton (2006). Defending Gary: Unraveling the Mind of the Green River Killer. San Francisco: Jossey-Bass. էջ 117. ISBN 978-0-7879-8106-8.
  16. Anderson, Rick (2002 թ․ փետրվարի 27). «Did they get their man?». Seattle Weekly. Seattle: Sound Publishing. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  17. Keppel, Robert; Birnes, William J.; Rule, Ann (2004). The Riverman: Ted Bundy and I Hunt for the Green River Killer. New York City: Simon & Schuster. էջ 444. ISBN 978-0-7434-6395-9.
  18. 1 2 «Wife of Nation's Worst Serial Killer Shares Her Story». KIRO-TV. 2007 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 14-ին.
  19. Johnson, Jill McCabe (2021-06-16). «The Night Gary Drove Me Home». Slate (ամերիկյան անգլերեն). ISSN 1091-2339. Վերցված է 2023-11-05-ին.
  20. 1 2 3 4 «Prosecutor's Summary of the Evidence, Case No. 01-1-10270-9 SEA; State of Washington vs. Gary Leon Ridgway; in the Superior Court of Washington for King County» (PDF). King County Prosecutor's Office. 2003 թ․ նոյեմբեր. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին via The Seattle Times. «Ridgway acknowledged that, in an effort to throw off the Task Force, he moved Denise's remains and those of Shirley Sherrill to Oregon in the spring of 1984. One weekend, he took his son on what he described as a "camping" trip to Oregon. He transported the remains, with son's clothes and bicycle, in the trunk of a Plymouth Satellite. Ridgway paid cash for his food and gas on this trip and was careful not to leave any record linking him to Oregon.»
  21. 1 2 3 «How missed evidence helped a serial killer evade capture for nearly two decades». NBC News (անգլերեն). 2023-03-08. Վերցված է 2024-04-25-ին.
  22. 1 2 Robinson, Sean (2003 թ․ նոյեմբերի 16). «Like minds: Bundy figured Ridgway out». The News Tribune. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
  23. Wilson, Duff (2003 թ․ նոյեմբերի 26). «Profiler can't recall why he said letter wasn't from Green River killer». The Seattle Times. Seattle, Washington: The Seattle Times Company. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
  24. Marshall, Lynn; Cart, Julie (2001 թ․ դեկտեմբերի 1). «Arrest in Green River Murders». Los Angeles Times. Tronc. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  25. Ho, Vanessa; Castro, Hector; Johnson, Tracy (2001 թ․ դեկտեմբերի 6). «A father led police to Ridgway in 1983». Seattle Post-Intelligencer. Seattle, Washington: Hearst Corporation. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  26. 1 2 3 4 «Married to a Monster». Who the (BLEEP) Did I Marry?. Season 1. Սերիա 9. October 13, 2010. Investigation Discovery. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 21-ին.
  27. Roberts, Michael (2015 թ․ հոկտեմբերի 26). «Gary Ridgway, America's Most Prolific Serial Killer, Out of Colorado». Westword. Denver, Colorado: New Times Media. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  28. Svoboda, Elizabeth (2009 թ․ մայիսի 11). «Cold Case is Closed by DNA Match: Green River Killer». The New York Times.
  29. «With 48 Guilty Pleas, Killer avoids Death Penalty». Quad-City Times. Davenport, Iowa: Lee Enterprises. 2003 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  30. 1 2 3 «Green River Killer Given Life in Prison». The Washington Post. 2003 թ․ դեկտեմբերի 19.
  31. 1 2 3 4 Green, Sarah Jean (2005 թ․ նոյեմբերի 23). «Remains of a Green River killer victim found near Issaquah». The Seattle Times. Seattle, Washington: The Seattle Times Company. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  32. 1 2 «Obsession: Dave Reichert and the Green River Killer». Cold Case Files. 2005 թ․ դեկտեմբերի 15. A&E.
  33. «Find An Offender - Ridgway, Gary L.». Washington State Department of Corrections. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
  34. «Green River killer's return to Washington may not bring closure to victims' families». The Seattle Times. Seattle, Washington: The Seattle Times Company. 2015 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
  35. White, John (2015 թ․ հոկտեմբերի 24). «Department of Corrections: Gary Ridgway returned to Washington State Penitentiary». Tacoma, Washington: KCPQ. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  36. «Green River Killer Gary Ridgway returns to Washington State Penitentiary». KOMO News. 2024 թ․ սեպտեմբերի 13.
  37. KOMO News Staff (2025 թ․ մարտի 8). «'Green River Killer' Gary Ridgway returned to King County to locate more victim remains». KOMO-TV. Seattle, Washington. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 28-ին.
  38. Wixey, Will (2025 թ․ մարտի 7). «Reason for Gary Ridgway's Seattle visit released». FOX 13 Seattle. Վերցված է 2025 թ․ մարտի 8-ին.
  39. Harger, Charlie (2025 թ․ դեկտեմբերի 1). «Gary Ridgway near death: Green River Killer who claimed 75-80 victims dying in WA prison». KIRO-FM. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 2-ին.
  40. «Is WA's Gary Ridgway dying? Here's what we know». KCPQ. 2025 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 2-ին.
  41. Harris, Chris (2025 թ․ դեկտեմբերի 3). «Green River Killer Gary Ridgway Is Not Receiving End-of-Life Care Despite Reports: Prison Official (Exclusive)». Us Weekly. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 6-ին.
  42. 1 2 Graziosi, Graig (2025 թ․ դեկտեմբերի 3). «'Green River Killer' who butchered up to 80 people is 'near death' in prison: report». The Independent. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 6-ին.
  43. 1 2 3 Johnson, Tracy; Castro, Hector (2003 թ․ հոկտեմբերի 30). «Green River victims' list may grow by six». Seattle Post-Intelligencer. Seattle, Washington: Hearst Corporation. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 19-ին.
  44. «Obsession: Dave Reichert and the Green River Killer». Cold Case Files. 2005 թ․ դեկտեմբերի 15. A&E.
  45. Mulick, Stacey (2003 թ․ նոյեմբերի 6). «Ridgway's victims». The News Tribune. Tacoma, Washington: The McClatchy Company. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  46. 1 2 Javier, Liza (2010 թ․ դեկտեմբերի 23). «Remains found in Auburn, Wash. possible Green River victim». KGW.com. Portland, Oregon. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  47. William, Gutman (2024 թ․ հունվարի 2). «How DNA and an Obituary Helped ID a Victim of the Green River Killer». The Seattle Times. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 24-ին.
  48. Johnson, Gene (2021 թ․ հունվարի 25). «Genetic Genealogy Helps ID Victim of Green River Killer». KNBC. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
  49. Sullivan, Jennifer (2011 թ․ փետրվարի 7). «Attorney: Ridgway will likely plead guilty to new murder charge». The Seattle Times. Seattle, Washington: The Seattle Times Company. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 7-ին.
  50. Castro, Hector (2005 թ․ նոյեմբերի 23). «Skull of Woman Killed by Ridgway Found but It Turned Up Miles from the Rest of Her Remains». Seattle Post-Intelligencer. էջ B1. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 10-ին.
  51. «Wash. officials say Green River Killer victim ID'd». Yahoo! News. Associated Press. 2012 թ․ հունիսի 19.
  52. «Victim of Green River killer identified 30 years later after relative sees TV movie». Fox News. 2012 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 19-ին.
  53. LaVoice, Olivia (2021 թ․ հունվարի 24). «Green River Killer: Youngest victim of serial killer identified». Q13 FOX (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  54. «Jane Doe B-10». greenriverkillings.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  55. «97UFWA». The Doe Network. 2016 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
  56. «Jane Doe B-17». greenriverkillings.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  57. Girgis, Lauren (2023 թ․ դեկտեմբերի 19). «Green River killer victim identified as teen girl from WA». The Seattle Times.
  58. Tall, Jonathan (2024-01-22). «Final remains in Green River Killer case identified as Everett teen». The Everett Herald (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-01-23-ին.
  59. Cornwell, Paige; Gutman, David (2024 թ․ հունվարի 22). «Last known set of remains linked to Green River Killer identified as Everett teen». The Seattle Times.
  60. Good, Meaghan. «Kasee Ann Lee». The Charley Project. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  61. «NamUs MP # 14131». National Missing and Unidentified Persons System. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
  62. Good, Meaghan. «Keli Kay McGinness». The Charley Project. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 13-ին.
  63. Good, Meaghan (2012 թ․ մարտի 29). «Patricia Anne Osborn». The Charley Project. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  64. «NamUs MP #14132: Patricia Anne Osborn». National Missing and Unidentified Persons System. 2012 թ․ մարտի 5. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  65. «Like minds: Bundy figured Ridgway out». The News Tribune. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 27-ին.
  66. Parrish, Linda W.Y. (1990 թ․ ապրիլի 11). «Cleaning Up Sea-Tac Strip – Officials Target Prostitution, Dance Clubs». The Seattle Times. Վերցված է 2010 թ․ հունիսի 17-ին.
  67. Guillen, Tomas (2006 թ․ հունվարի 14). Serial Killers: Issues Explored Through the Green River Murders. Upper Saddle River, New Jersey: Prentice Hall. էջ 145. ISBN 978-0131529663.
  68. Prothero, M.; Smith, C. (2006). Defending Gary: Unraveling the Mind of the Green River Killer. Hoboken, New Jersey: Jossey-Bass. էջ 376.
  69. «Police identify remains, look for link to 'Green River Killer'». CNN. 2009 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.
  70. Good, Meaghan. «Kristi Lynn Vorak». The Charley Project. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  71. Good, Meaghan. «Patricia Ann LeBlanc». The Charley Project. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  72. Guillen, Tomas; Smith, Carlton (1987 թ․ սեպտեմբերի 18). «Could killer strike again? Probably yes — despite 46 murders, little has changed». The Seattle Times. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 17-ին.
  73. Good, Meaghan. «Cora Christmas McGuirk». The Charley Project. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  74. «Case File 370UFWA». doenetwork.org. The Doe Network. 2012 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  75. «PLU's Conti plays an old-school style». The News Tribune. 2012 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
  76. Kogod, Sarah (2013-04-15). «Martell Webster on learning to be a family man and team player». The Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2022-02-07-ին.
  77. Reichert, Dave (2005). Chasing the Devil: My Twenty-Year Quest to Capture the Green River Killer. New York City: St. Martin's Press. էջ 192. ISBN 978-1250092991.
  78. «Episode 5: Gary Ridgway "Green River Killer" Part 03». Obscura: A True Crime Podcast. 2018 թ․ մայիսի 16. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Keppel, Robert. The Riverman: Ted Bundy and I Hunt for the Green River Killer. 2004, paperback (rev. ed.). 624 pages, 0-7434-6395-1, OCLC 55110199. Updated after the arrest and confession of Gary Ridgway.
  • Rule, Ann. Green River, Running Red. Pocket, 2005, paperback. 704 pages, 0-7434-6050-2.
  • Guillen, Tomas. Serial Killers: Issues Explored Through the Green River Murders. Pearson Prentice Hall, 2007, paperback. 186 pages.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերի Ռիջուեյ» հոդվածին։