Գերի Հուպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերի Հուպեր
անգլ.՝ Gary Hooper
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 26, 1988(1988-01-26)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Հարլոու, Հարլոու, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 175 սանտիմետր
Դիրք հարձակվող

Գերի Հուպեր (անգլ.՝ Gary Hooper, հունվարի 26, 1988(1988-01-26)[1][2], Հարլոու, Հարլոու, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Շեֆիլդ Ուենսդեյ» ակումբի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գրեյս Ատլետիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուպերը ծնվել է 1988 թվականի հունվարի 26-ին անգլիական Էսսեքս կոմսության Լաֆտոն քաղաքում։

Գերին իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2004 թվականին, երբ իր առաջին պայմանագիրն է կնքել «Գրեյս Ատլետիկ» ակումբի հետ։ Կապույտների կազմում անցկացրած նորամուտային մրցաշարում Հուպերը դարձել է «կապույտ» ակումբի հիմնական կազմի խաղացող և 29 խաղում խփած իր 12 գոլերով օգնել է թիմին հաղթել Հարավային կոնֆերենցիայի մրցաշարում[3]։ Հաջորդ ֆուտբոլային տարում հարձակվողն ամրապնդել է դիրքերը «Ատլետիկում»՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 41 խաղ և խփելով ութ գոլ։ Նրա ակումբն իրավունք է ստացել մասնակցելու փլեյ-օֆֆին երկրորդ անգլիական լիգա դուրս գալու համար, սակայն կիսաեզրափակչում երկու հանդիպումների արդյունքում զիջել է «Գալիֆաքս Տաունին»[4][5]։

«Սաուտենդ Յունայթեդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հուլիսին Հուպերը հրավիրվել է փորձաշրջան անցնելու «Սաութենդ Յունայթեդ» ակումբում։ Մեկ ամսվա ընթացքում, որը Գերին անցկացրել է թիմի կազմում, նա կարողացել է թիմի գլխավոր մարզիչ Սթիվ Թիլսոնին ապացուցել իր պրոֆեսիոնալիզմը և օգոստոսի 1-ին մեկ տարվա պայմանագիր է կնքել «կապույտների» հետ։ Օգոստոսի 22-ին Հուպերի նշել է նորամուտը թիմում՝ փոխարինելով Ջեյմս Լոուսոնին Անգլիական լիգայի գավաթի խաղարկության՝ «Բորնմութի» դեմ խաղում[6]։ Հոկտեմբերի 24-ին Գերին իր առաջին գոլերն է խփել «Սաութենդ»-ում. Լիգայի գավաթի խաղում հարձակվողի երկու դիպուկ հարվածները հաղթանակ են բերել նրա թիմին «Լիդս Յունայթեդի» նկատմամբ[7]։

«Լեյտոն Օրիենտ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մարտին Հուպերը վարձակալական հիմունքներով ուղարկվել է «Լեյտոն Օրիենտ» մինչև 2006/07 մրցաշրջանի ավարտը։ Լոնդոնյան թիմի կազմում անցկացրած առաջին երկու հանդիպումներում հարձակվողը գոլ է խփել «Օլդեմ Աթլետիկի»[8] և «Սկանտորպ Յունայթեդ»-ի[9] դարպասը։ Մայիսի սկզբին «Սաութենդ»-ը հետ էր կանչել Գերիին վարձակալությունից։

«Հերեֆորդ Յունայթեդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հունվարի 28-ին Հուպերը մեկնել է հերթական անգամ վարձավճարային հիմունքներով ֆուտբոլիստը տեղափոխվել է «Հերեֆորդ Յունայթեդն» է[10]։ Գերիի կեսամյա կարիերան ակումբում շատ հաջող է եղել. 19 խաղում հարձակվողը «ցլերի» կազմում խփել է 11 գոլ, ինչով «Յունայթեդին» օգնել է զբաղեցնել Անգլիայի երկրորդ դիվիզիոնի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը և նվաճել երկրի առաջին լիգայի ուղեգիր։

«Սկանտրոպ Յունայթեդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուպերը «Սկանտորպ Յունայթեդ» ակումբի կազմում

2008 թվականի հուլիսի 16-ին Հուպերը տեղափոխվել է «Սկանտորպ Յունայթեդ»՝ կնքելով 3 տարվա պայմանագիր։ Գերիի հարցով գործարքը Հյուսիսային Լինքոլնշիրից թիմի համար արժեցել է 125 հազար ֆունտ ստերլինգ[11]։ Օգոստոսի 9-ին «Սկանտորպում» կայացած իր առաջին խաղում Հուպերը գրավել է «Լիդս Յունայթեդի» դարպասը[12]։ Մեկ ամսից էլ քիչ ժամանակում հարձակվողը ձևակերպել է իր պրոֆեսիոնալ կարիերայում առաջին «հեթ-տրիկը»՝ երեք անգամ աչքի ընկնելով «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն» ակումբի հետ խաղում[13]։ 2008/09 մրցաշրջանի արդյունքներով Հուպերը դարձել է «Սկանտորպի» լավագույն ռմբարկուն՝ 30 անգամ գրավելով մրցակիցների դարպասը։ Հաջորդ ֆուտբոլային տարում Գերիի արդյունավետության ցուցանիշները նվազել են, ինչը պայմանավորված էր աճուկի մկանների վնասվածքով, որի պատճառով նա ստիպված է եղել բաց թողնել գրեթե մեկուկես ամիս[14]։ Այնուամենայնիվ, հարձակվողը մրցաշրջանի վերջում 20 գնդակ է խփել, ներառյալ «հեթ-տրիկը» «Բրիստոլ Սիթիի»[15] դեմ խաղում և չորս «դուբլ»-ը՝ «Դերբի Կաունտիի»[16], «Պրեստոն Նորտ ենդի»[17], «Ուոթֆորդի»[18] և «Դոնկաստեր Ռովերսի»[19] դեմ խաղերում։

«Սելտիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հուլիսի 26-ին ֆուտբոլիստի իրավունքը 2,4 միլիոն ֆունտով գնել է շոտլանդական «Սելտիկը», որը Գերիի համար տրանսֆերային պայքարում հաղթել է «Լիդս Յունայթեդին» և «Դերբի Կաունտիին»[20][21]։ Հուպերը որոշել է «կելտերի» կազմում հանդես գալ 88 համարի մարզաշապիկով՝ իր ծննդյան տարվա պատվին[22]։ Օգոստոսի 4-ին Գերին առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Գլազգոյի ակումբի պաշտոնական խաղում։ Նորամուտը նշել է Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի՝ պորտուգալական «Բրագայի» դեմ խաղում, որն ավարտվել է 2:1 հաշվով հօգուտ «Սելտիկի», իսկ Հուպերը բացել է իր գոլերի հաշիվը «կելտերի» կազմում[23]։ Օգոստոսի 8-ին՝ անգլիական «Բլաքբըրն Ռովերսի» դեմ նախամրցաշրջանային խաղում հարձակվողը ստացել է վնասվածք՝ ծնկահոդի պատռվածք, որը նրան շարքից հանել է վեց շաբաթով[24][25]։ Հուպերը խաղադաշտ է վերադարձել սեպտեմբերի 22-ին՝ թիմի մեկնարկային կազմում մասնակցելով Շոտլանդական լիգայի գավաթի խաղարկության՝ «Սելտիկ»–«Ինվերնես Կալեդոնիան Տիսլ» հանդիպմանը։ Հանդիպման 21-րդ րոպեին Գերին դարձել է գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվել է 6:0 հաշվով[26]։ Հաջորդ երեք խաղերում «Սելտիկի» հարձակվողն աչքի է ընկել չորս անգամ. հոկտեմբերի 2-ին նա գրավել է «Համիլտոն Ակադեմիկալի» դարպասը, հոկտեմբերի 17-ին նրա դուբլը հաղթանակ է բերել «կելտերին» «Դանդի Յունայթեդի»[27]  նկատմամբ, իսկ հոկտեմբերի 24-ին Հուպերն աչքի է ընկել "Old Firm" դերբիում՝ «սպիտակա-կանաչների»՝ «Ռեյնջերս»ի[28] դեմ խաղում։ Նոյեմբերի 6-ին Գերին իր առաջին հեթ-տրիկն է ձևակերպել Գլազգոյի թիմի կազմում՝ երեք գոլ խփելով «Աբերդինի» դարպասը[29]։ Այսպիսով, նա մասնակցել է «Սելտիկի» պատմական հաղթանակին. խաղն ավարտվել է 9:0 հաշվով, ինչը Շոտլանդիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենախոշոր նման հաջողությունն է[30]։ 2011 թվականի ապրիլի 14-ին հարձակվողը ներկայացվել է «Տարվա ֆուտբոլիստ» կոչման իր թիմակիցների վարկածով[31], սակայն մրցանակի համար քվեարկության արդյունքում զիջել է իր թիմակից Էմիլիո Իսագիրեին[32]։ 2011 թվականի նոյեմբերի 26-ին անգլիացին կրկին աչքի է ընկել շոտլանդական Պրեմիեր լիգայի խաղում խփած երեք գնդակներով. այս անգամ հեթ-տրիկը նա ձևակերպվել է «Սենտ Միրենի» հետ խաղում[33]։ Դեկտեմբերի 9-ին Հուպերը ճանաչվել է Շոտլանդիայի Պրեմիեր լիգայի ամսվա խաղացող նոյեմբերի արդյունքներով[34]։

«Նորվիչ Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվակաբի հուլիսին տեղափոխվել է «Նորվիչ Սիթի»։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է մոտ 5 միլիոն ֆունտ ստերլինգ։ Պայմանագիրը կնքվել է «3+1» սխեմայով։

Անգլիայի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարտի 14-ին Հուպերն իր կարիերայում առաջին անգամ հրավիրվել է Անգլիայի երիտասարդական հավաքական՝ մասնակցելու Դանիայի և Իսլանդիայի հավաքականների դեմ ընկերական խաղերին[35]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գրեյս Ատլետիկ»
  • Հարավային Ազգայի լիգայի հաղթող – 2004/05
  • Ֆուտբոլային ասոցիացիայի գավաթակիր (2) – 2004/05, 2005/06
«Սկանտրոպ Յունայթեդ»
  • Ֆուտբոլի ասոցիացիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2008/09
«Սելտիկ»

Անձնական ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շոտլանդական Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ (2) – 2011 նոյեմբեր, 2013 հունվար
  • Շոտլանդական Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու – 2011/12

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Զանգի գավաթ Փլեյ-օֆֆ լիգա Եվրագավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Գոլեր Խաղեր Գոլեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Գրեյս Ատլետիկ 2004/05 29 12 29 12
2005/06 37 8 2 0 1 0 1 0 41 8
Ընդհանուր «Գրեյս Ատլետիկի» կազմում 66 20 2 0 0 0 1 0 1 0 0 0 70 20
Լեյտոն Օրիենտ 2006/07 4 2 4 2
Ընդհանուր« Լեյտոն Օրիենտի» կազմում 4 2 0 0 0 0 0 0 0 0 0 0 4 2
Սաութենդ Օրիենտ 2006/07 19 0 1 0 5 2 25 2
2007/08 13 2 3 0 2 0 1 0 19 2
Ընդհանուր «Սաութենդ Օրինետի» կազմում 32 2 4 0 7 2 1 0 0 0 0 0 44 4
Հերեֆորդ Յունայթեդ 2007/08 19 11 4 2
Ընդհանուր «Հերեֆորդ Յունայթեդի» կազմում 4 2 0 0 0 0 0 0 0 0 0 0 4 2
Սկանտրոպ Յունայթեդ 2008/09 45 24 3 4 1 0 5 2 2 0 56 30
2009/10 35 19 1 0 3 1 39 20
Ընդհանուր «Սկանտրոպ Յունայթեդի» կազմում 80 43 4 4 4 1 5 2 2 0 0 0 95 50
Սելտիկ 2010/11 26 20 5 0 4 1 1 1 36 22
2011/12 37 24 3 1 4 2 6 2 50 29
2012/13 27 16 3 0 3 6 11 4 44 26
Ընդհանուր «Սելտիկի» կազմում 90 60 11 1 11 9 0 0 0 0 18 7 130 77
Ընդհանուր կարիերայի ընթացքում 276 129 21 5 22 12 7 2 3 0 18 7 347 155

(2013 թվականի մարտի 31-ի տվյալներով)[36]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Grays Athletic 5 — 0 Scarborough». bbc.co.uk. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին. (անգլ.)
  4. «Halifax 3 — 2 Grays». soccerbase.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.(չաշխատող հղում) (անգլ.)
  5. «Grays 2 — 2 Halifax». soccerbase.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.(չաշխատող հղում) (անգլ.)
  6. «Bournemouth 1 — 3 Southend». soccerbase.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 9-ին.(չաշխատող հղում) (անգլ.)
  7. «Leeds 1 — 3 Southend». soccerbase.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 9-ին.(չաշխատող հղում) (անգլ.)
  8. «Leyton Orient 2 — 2 Oldham». soccerbase.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 9-ին.(չաշխատող հղում) (անգլ.)
  9. «Leyton Orient 2 — 2 Scunthorpe». soccerbase.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 9-ին.(չաշխատող հղում) (անգլ.)
  10. «Hooper joins Bulls on loan». Hereford United. 2008 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 1-ին. (անգլ.)
  11. «Striker Hooper joins Scunthorpe». bbc.co.uk. 2008 թ․ հուլիսի 14. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 9-ին. (անգլ.)
  12. «Scunthorpe 1 — 2 Leeds». soccerbase.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 9-ին.(չաշխատող հղում) (անգլ.)
  13. «Brighton 1 — 4 Scunthorpe». soccerbase.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 9-ին.(չաշխատող հղում) (անգլ.)
  14. «Scunthorpe sweat on Gary Hooper fitness». Daily Mirror. 2009 թ․ մայիսի 21. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 9-ին. (անգլ.)
  15. «Scunthorpe 3 — 0 Bristol C». soccerbase.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 9-ին.(չաշխատող հղում) (անգլ.)
  16. «Scunthorpe 3 — 2 Derby». soccerbase.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 9-ին.(չաշխատող հղում) (անգլ.)
  17. «Scunthorpe 3 — 1 Preston». soccerbase.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 9-ին.(չաշխատող հղում) (անգլ.)
  18. «Scunthorpe 2 — 2 Watford». soccerbase.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 9-ին.(չաշխատող հղում) (անգլ.)
  19. «Doncaster 4 — 3 Scunthorpe». soccerbase.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 9-ին.(չաշխատող հղում) (անգլ.)
  20. ««Селтик» подписал нападающего «Сканторп Юнайтед»». Чемпионат.ру. 27 июля 2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 10-ին.
  21. «Scunthorpe striker Gary Hooper signs for Celtic». BBC Sport. 2010 թ․ հուլիսի 27. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 9-ին. (անգլ.)
  22. «Hooper to wear number 88 for Celtic». STV. 2010 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 9-ին. (անգլ.)
  23. «Celtic 2 — 1 Braga (agg 2 — 4)». BBC Sport. 2010 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 9-ին. (անգլ.)
  24. «Celtic striker Gary Hooper close to return after scoring in closed-door friendly». Daily Record. 2010 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին. (անգլ.)
  25. ««Селтик» подписал Майсторовича, но лишился из-за травмы Хупера». Чемпионат.ру. 16 августа 2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 10-ին.
  26. Macpherson, Graeme (2010 թ․ սեպտեմբերի 23). «Celtic 6, Inverness CT 0 — Inverness Caley's famous cup victory consigned to history as Butcher's boys are put to the sword». Herald Scotland. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին. (անգլ.)
  27. Murray, Kier (2010 թ․ հոկտեմբերի 17). «Dundee Utd 1 — 2 Celtic». BBC Sport. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին. (անգլ.)
  28. Campbell, Andy (2010 թ․ հոկտեմբերի 24). «Celtic 1 - 3 Rangers». BBC Sport. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին. (անգլ.)
  29. «Celtic 9 — 0 Aberdeen». BBC Sport. 2010 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին. (անգլ.)
  30. Ian Ferris (2010 թ․ նոյեմբերի 6). «Celtic hit record breaking nine goals». Tribal Football. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին. (անգլ.)
  31. «Scotland's player of the year awards nominees announced». BBC Sport. 2011 թ․ ապրիլի 14. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին. (անգլ.)
  32. «Emilio Izaguirre wins Scotland's players' player prize». BBC Sport. 2011 թ․ մայիսի 1. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին. (անգլ.)
  33. «Celtic 5 — 0 St. Mirren». Soccerway. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 27-ին. (անգլ.)
  34. «Celtic's Neil Lennon, Gary Hooper and James Forrest win awards». BBC Sport. 2011 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին. (անգլ.)
  35. «Celtic's Gary Hooper called up for England Under-21s». BBC Sport. 2011 թ․ մարտի 14. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին. (անգլ.)
  36. данные возможно неточны из-за отсутствия информации о выступлениях Хупера в английских кубках в сезоне 2004/05

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերի Հուպեր» հոդվածին։