Գերի Գիլմոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերի Գիլմոր
Ծնվել էդեկտեմբերի 4, 1940(1940-12-04)[1][2]
ԾննդավայրMcCamey, Ապտոն շրջան, Տեխաս, ԱՄՆ
Մահացել էհունվարի 17, 1977(1977-01-17)[1][2] (36 տարեկան)
Մահվան վայրDraper
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունհանցագործ

Գերի Մարկ Գիլմոր (անգլ.՝ Gary Mark Gilmore, դեկտեմբերի 4, 1940(1940-12-04)[1][2], McCamey, Ապտոն շրջան, Տեխաս, ԱՄՆ - հունվարի 17, 1977(1977-01-17)[1][2], Draper), հանցագործ, որը մեղավոր է ճանաչվել մի քանի գողություններում և երկու սպանություններում։ Գնդակահարվել է Յուտա նահանգում 1977 թվականի հունվարի 17-ին։ Հայտնի է դարձել՝ շնորհիվ այն բանի, որ նրա գնդակահարությունը դարձել է ԱՄՆ-ում մահապատժի առաջին իրագործումը 1967 թվականին։ Գիլմորի սպանությունն իրականացրել է գնդակահարող խումբը։ Մահապատժի իրագործման նման ձևը Յուտայում գործում էր մինչև XXI դարի սկիզբը։

Հանցագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականի հուլիսի 19-ի երեկոյան Գիլմորը թալանել և սպանել էր Մաքս Ջենսենին՝ բենզալցակայանի աշխատակցին։ Հաջորդ երեկոյան նա թալանել և սպանել էր Բենի Բուշնելին՝ Պրովո մոթելի մենեջերին։ Նա սպանել էր այդ մարդկանց՝ չնայած այն բանին, որ նրանք կատարել էին իր բոլոր պահանջները։ Իր զենքից ազատվելով՝ Գիլմորը պատահաբար կրակել էր իր ձեռքի վրա և արյան հետքեր էր թողել հանցագործության վայրում մինչև ավտոտնակ, որտեղ թողել էր իր բեռնատարը՝ Բուշնելի սպանությունից առաջ։ Ավտոտնակի սեփականատերը, տեսնելով արյունը, գրառել էր Գիլմորի բեռնատարի համարը և ոստիկանություն էր կանչել։ Շուտով նրան ձերբակալեցին։

Գիլմորն առաջին հանցագործն էր, որ գլխատվել էր այն բանից հետո, ինչ ԱՄՆ Վերին ատյանի դատարանը վերականգնել էր մահապատիժը, որը անվավեր էր ճանաչվել ավելի վաղ՝ 1972 թվականին։ Գիլմորը սեփական կամքով ընտրել էր մահը, հրաժարվել էր ներում խնդրելուց, չնայած նրան խնդրել էին փոխել դիրքորոշումը, օրինակ, փոփ աստղ Ջոնի Քեշը։ Գիլմորը գնդակահարվել էր Յուտա նահանգում 1977 թվականի հունվարի 17-ին[3]։

Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարդասպանի կյանքի պատմությունը ընկած է Նորման Մեյլերի «Դահճի երգը» գրքի հիմքում, որի հիման վրա ավելի ուշ նկարահանվել է Թոմի Լի Ջոնսի մասնակցությամբ ֆիլմ։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իր վերջին ընթրիքի համար Գիլմորը պատվիրել էր համբուրգեր, պինդ եփած ձվեր, տապակած կարտոֆիլ, մի քանի բաժակ սուրճ և վիսկի։
  • Գնդակահարվածի եղբայրը՝ Մայքլը, որը գնդակահարությունից հետո ստացել էր Գիլմորի հագուստը, փաստում էր, որ նրա վրա կար 5 հրազենային գնդակի անցք։ Դա բացառիկ փաստ է Յուտա նահանգի համար, քանի որ ըստ տեղի ավանդույթի՝ հինգ գնդակահարողներից մեկին տրվում էին դատարկ փամփուշտներ (որպեսզի նրանցից ոչ ոք վստահ չլիներ այն բանում, որ հենց ինքն է սպանել այդ մարդուն)։
  • «Browning» ատրճանակը, որից Գիլմորը գնդակահարել էր երկու մարդու, ԱՄՆ-ում 2006 թվականին աճուրդի էր հանվել։ Դրա առաջնային գինը կազմել էր մեկ միլիոն դոլար։
  • 1977 թվականի հունվարի 17-ին Գիլմորը կանգնել էր գնդակահարող խմբի առջև։ Գիլմորի վերջին խոսքերն էին․ «Եկե՛ք անենք դա»։ Արտահայտությունը որոշակի փոփոխություններով դարձել է Nike ֆիրմայի գովազդային արշավի կարգախոսը։ Առաջին անգամ «Պարզապես անենք դա» կարգախոսը հայտնվել է 1988 թվականի գովազդում։ Հոլովակում, որին սպասում էին մեծ հաջողություններ, նկարահանվել էր 80-ամյա վազորդ Ուոլթ Սթաքը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]