Գերթի Դոյչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերթի Դոյչ
Ծնվել էդեկտեմբերի 19, 1908(1908-12-19)[1]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[2]
Մահացել էդեկտեմբերի 9, 1979(1979-12-09)[1] (70 տարեկան)
Մահվան վայրՌոյալ Լիմինգթոն Սպա, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
Մասնագիտությունլուսանկարիչ և ֆոտոլրագրող
ԱշխատավայրPicture Post?
ԱմուսինTom Hopkinson?
 Gerti Deutsch Վիքիպահեստում

Գերթի Դոյչ (անգլ.՝ Gerti Deutsch, հայտնի է նաև ինչպես Գերթրուդ Հելեն Դոչ և Գերթրուդ Հոփկինսոն, դեկտեմբերի 19, 1908(1908-12-19)[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2] - դեկտեմբերի 9, 1979(1979-12-09)[1], Ռոյալ Լիմինգթոն Սպա, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ավստրիական ծագումով բրիտանացի լուսանկարիչ։ Նա առավել հայտնի է 1938 թվականից մինչև 1950 թվականը Picture Post ամսագրում աշխատելու համար[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերթի Դոյչը եղել է հրեա ծնողների միակ երեխան։ Նրա մայրը Մորավիայի Օլոմոուցից էր, իսկ հայրը` Բիելսկո-Բիալան, Արևելյան Սիլեզիայից։ Նա մեծացել է Վիեննայի կենտրոնում գնտնվող Կառլսքիրխեի մոտակայքում գտնվող տանը։ Ստացել է տնային կրթություն, ապա` սովորել է Վիեննայի դպրոցներից մեկում։ Ավարտելուց հետո, Գերթի Դոյչը նպատակ ուներ սկսել համերգային դաշնակահարի կարիերա, սակայն նրա աջ ձեռքի նյարդաբորբի պատճառով նա միայն կարող էր նվագել ծնողների հավաքույթների ժամանակ։ 1933-1934 թվականներին նա վերապատրաստվել է որպես լուսանկարիչ Վիեննայի Graphische Lehr- und Versuchsanstalt-ում[5][6]։

Փարիզում և Լոնդոնում անցկացրած ժամանակահատվածից հետո, որտեղ նա կարծում էր իրեն կընդունեն ավելի լուրջ՝ որպես պրոֆեսիոնալ կին, Գերթի Դոյչը վերադարձել է Վիեննա` իր մահամերձ հոր մոտ։ Այնուամենայնիվ, հրեաների համար աճող սպառնալիքի մթնոլորտի և ավելի խոստումնալից մասնագիտական հնարավորությունների հեռանկարի պատճառով նա կրկին տեղափոխվել է Լոնդոն[7]։ 1936 թվականին նա ունեցել է իր առաջին ցուցադրությունը ոչ պաշտոնական Ավստրիական մշակութային միությունում` Լոնդոնում, որն այսօրվա Ավստրիայի մշակութային ֆորումի նախորդողն է[8], և 1938 թ.-ին նա սկսել է աշխատել, որպես ազատ ֆոտոլրագրող նոր Picture Post նկարների շաբաթաթերթում, հիմնադրված հունգարական տպագրող Շթեֆան Լորանթի կողմից։ Այդ ժամանակ, իր օգնական տպագրողն էր Թոմ Հոփկինսոնը, ում հետ նա ամուսնացել է նույն տարում։ Նրանք ունեցել են երկու դուստր` Նիկոլետե և Ամանդա։

Գերթի Դոյչը Վիեննա է վերադարձել միայն պատերազմից երկու տարի անց, երբ իր հայրը և այլ ավելի հեռավոր բարեկամները մահացել էին[9]։ Նա հեռացել է պրոֆեսիոնալ կյանքից, 1969 թվականին, երբ նա Լոնդոնից տեղափոխվեց ապրելու փոքր գյուղում՝ Սալզբուրգից դուրս։ Նա վերադարձել է Անգլիա 1975 թվականին։ Նրա վերջին տարիներին նրան հոգ էր տանում իր դուստրը Ռոյալ Լեմինգթոն Սփա առողջարանային քաղաքում, որտեղ էլ նա մահացել է 1979 թվականի դեկտեմբերին[10]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեսուն տարիների ընթացքում Գերթի Դոյչը ստեղծել է մեծ քանակությամբ լուսանկարչական գործեր, ի սկզբանե Queen, The Sphere and Bystander ամսագրերի համար, որոնց համար աշխատելով նա ստանում էր Բրիտանիայում աշխատանքի թույլտվություն և բնակվելու իրավունք (1937 թվականից)։ Նա սեղմ ժամանակահատվածում նաև ուներ լուսանկարչական ստուդիա Գրաֆթոն փողոցում, որտեղ նա պրոֆեսիոնալ և ընտանեկան դիմանկարներ էր անում։

Առաջին աշխատանքը, որ նա ցուցադրելու էր բերել Լոնդոնում, ներառում էր 1935 թվականի Զալցբուրգի փառատոնին ներկայացված դիմանկարների հավաքածու, որոնք պահվում էին լուսաերիզի նեգատիվի վրա։ Այդ նկարների շարքում առավել նշանավոր են արծաթահեր դիրիժոր Արտուրո Տոսկանինիի և երիտասարդ աֆրո-ամերիկացի սոպրանո՝ Մերիան Անդերսոնի դիմանկարները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kaindl, Kurt. Gerti Deutsch- Photographs 1935–1965. Salzburg: Fotohof edition, 2011. 978-3-902675-55-2. available in German and English

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Auer, Anna; Kunsthalle Wien. Exodus from Austria- Emigration of Austrian photographers 1920– 1940.Wien: Kunsthalle wien, 1997.
  • Lenman, Robin. The Oxford Companion to the Photograph. USA: Oxford University Press, 2005. 978-0-19-866271-6
  • Rosenblum, Naomi; Grubb, Nancy. A History of Women Photographers. Abbeville Press, 2000. 978-0-7892-0658-9.
  • Williams, Val. Women Photographers. Random House, 1987. 978-0-86068-624-8.
  • Photographs by Gerti Deutsch (Exhibition Catalogue produced by the Austrian Cultural Forum (ACF), London 2010)
  • Iris Meder, Andrea Winklbauer. Shooting Girls. Jüdische Fotografinnen aus Wien. Metro Verlag. Wien, 2012. 978-3-99300-089-9.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1013658094 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Hopkinson, Amanda. Gerti Deutsch of Vienna, page 6. In: Kurt Kaindl Gerti Deutsch: Photographs 1935–1965, Salzburg: Fotohof edition, 2011. 978-3-902675-55-2.
  4. Hopkinson, Amanda. Gerti Deutsch of Vienna, page 18. In: Kurt Kaindl Gerti Deutsch: Photographs 1935–1965, Salzburg: Fotohof edition, 2011. 978-3-902675-55-2.
  5. cf. Hopkinson, Amanda. Gerti Deutsch of Vienna, page 6. In: Kurt Kaindl Gerti Deutsch: Photographs 1935–1965, Salzburg: Fotohof edition, 2011. 978-3-902675-55-2.
  6. cf. Hopkinson, Amanda; Roeske, Nicolette. Introduction. pages 4–7. in: Photographs by Gerti Deutsch. Exhibition Catalogue produced by the Austrian Cultural Forum (ACF), London 2010
  7. Hopkinson, Amanda. Gerti Deutsch of Vienna, page 10. In: Kurt Kaindl Gerti Deutsch: Photographs 1935–1965, Salzburg: Fotohof edition, 2011. 978-3-902675-55-2.
  8. cf. Hopkinson, Amanda; Roeske, Nicolette. Introduction. pages 5. in: Photographs by Gerti Deutsch. Exhibition Catalogue produced by the Austrian Cultural Forum (ACF), London 2010
  9. Sabine Coelsch-Foisner. Gerti Deutsch- Writing Life in Pictures. page 136. In: Kurt Kaindl Gerti Deutsch: Photographs 1935–1965, Salzburg: Fotohof edition, 2011. 978-3-902675-55-2.
  10. Hopkinson, Amanda. Gerti Deutsch of Vienna, page 18. In: Kurt Kaindl Gerti Deutsch: Photographs 1935–1965, Salzburg: Fotohof edition, 2011. 978-3-902675-55-2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերթի Դոյչ» հոդվածին։