Գերեվարված ազգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Գերեվարված ազգեր», «Գերեվարված ժողովուրդներ» (անգլ.՝ Captive Nations), Միացյալ Նահանգներում երբեմն օգտագործվող եզրույթ, դարձվածքային արտահայտություն՝ այսպես կոչված ոչ ժողովրդավարական ռեժիմների պայմաններում գտնվող ազգերին նկարագրելու համար։ Սույն դարձվածքաբանությունը հայտնվել և առավել լայնորեն օգտագործվել է Սառը պատերազմի տարիներին՝ նկարագրելով կոմունիստական ռեժիմների տիրապետության տակ հայտնված ազգերին։

Միացյալ Նահանգների՝ սառը պատերազմին վերաբերող ռազմավարության շրջանակում, 1959 թվականին, համաձայն ԱՄՆ Կոնգրեսի ակտի՝ 86-90 օրինագծի, նախագահ Դուայթ Այզենհաուերի նախաձեռնությամբ[1] կազմավորվեց Գերեվարված ժողովուրդների ազգային կոմիտե հակակոմունիստական փաստաբանական խումբը։ Խմբի ստեղծման գործում առանցքային դեր խաղաց ամերիկաբնակ ուկրաինացի տնտեսագետ և դիվանագետ Լև Դոբրյանսկին[2]

Օրենքով սահմանվեց նաև «Գերեվարված ազգերի շաբաթ» (Captive Nations Week) նախաձեռնությունը, որն ավանդաբար անցկացվում էր ամեն տարվա հուլիսի երրորդ շաբաթվա ընթացքում։ Սույն քայլը նպատակ ուներ բարձրացնել հասարակության իրազեկվածությունը կոմունիստական և այլ ոչ ժողովրդավարական համարվող կառավարական ռեժիմների վերահսկողության տակ գտնվող ազգերի հիմնախնդիրների վերաբերյալ։

86-90 օրինագծի նախօրինակում որպես «գերեվարված ազգ» էին ներկայացվում հետևյալ երկրները՝

1917 թվականի ռուսական հեղափոխություններից և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմից (1917–1923) հետո Միացյալ Նահանգներ տեղափոխված պրոցարական ռուս գաղթականները քննադատությամբ մոտեցան 86-90 օրինագծին, քանի որ օգտագործելով «ռուսական կոմունիզմ» և «Կոմունիստական Ռուսաստանի իմպերիալիստական քաղաքականության» արտահայտությունները, օրենքը ենթադրաբար հավասարեցնում էր «ռուս», «կոմունիստ» և «իմպերիալիստ» հասկացությունները։ Մասնավորապես, ԱՄՆ-ի ռուսների կոնգրեսը պնդեց, որ օրինագիծն ավելի շատ հակառուսական էր, քան հակակոմունիստական, քանի որ «գերեվարված ազգերի» ցանկում չկար Ռուսաստանը, ենթադրաբար այդպիսով ակնարկելով, որ կոմունիստական հանցագործությունների մեղքը խճճված է ռուս ազգի վրա, այլ ոչ խորհրդային համակարգի։ Ամերիկաբնակ ռուս արձակագիր Անդրեյ Ցիգանկովն էլ օրնագծի պատրաստմանը մասնակցած Լև Դոբրյանսկուն մեղադրում էր ուկրաինացի ազգայանական լինելու մեջ։ Կոնգրեսի անդամները սկսեցին աշխատանքներ ծավալել օրինագիծը չեղյալ հայտարարելու համար։

Մինչ օրս Միացյալ Նահանգների պետության գլուխները շարունակում են «Գերեվարված ազգերի շաբաթը» նշելու ավանդույթը և ամեն տարի թողարկում են հռչակագրի նոր տարբերակ։ ԱՄՆ վերջին նախագահը, որը ճշգրտեց ռեպրեսիոն վարչակարգեր ունեցող երկրների ցանկը, 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերն էր, որի 2008 թվականի հռչակագրում նշվում էին Բելառուսը և Հյուսիսային Կորեան (1959-ին Բելառուսը նշվում էր որպես Սպիտակ Ռուտենիա)։ Բուշը երկու երկրների ղեկավարներին անվանեց բռնակալներ[3]։

2009 թվականի հուլիսին «գերեվարված ազգերի շաբաթը» հայտարարելիս, 44-րդ Նախագահ Բարաք Օբաման նշեց, որ չնայած Սառը պատերազմը վաղուց ավարտվել էր, սակայն Նախագահ Էյզենհաուերի կողմից բարձրացված մտահոգությունները դեռ հիմնավոր էին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Eisenhower's 165 News Conference». The American Presidency Project. 1959 թ․ հուլիսի 22. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
  2. Edwards, Lee, Remembering ‘Mr. Captive Nations’ Lev Dobriansky. HumanEvents.com Արխիվացված 2008-03-18 Wayback Machine
  3. http://www.gpo.gov/fdsys/pkg/FR-2008-07-23/pdf/08-1464.pdf

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]