Գերեզմանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գերեզմանք , բլուր Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Հայոց ձոր գավառում։ Ըստ ավանդության այստեղ Հայկ Նահապետը նետահարեց Բելին։ Մովսես Խորենացին, վերապատմելով առասպելը գրում է․ «Իսկ զբլուրն, ուր քաամարդկօքն անկաւ՝ անաունեաց Հայկ Գերզմանս․ ուր այժմ ասինքԳերեզմանք»։ Ղ․ Ինճիճյանը Գերեզմանքը տեղադրում է Նեմրութ լեռան մոտ, Խլաթի սահմանի վրա, որն անընդունելի է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 884 — 992 էջ։