Գերեզմանատան եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Գերեզմանատան եկեղեցի
Առաքելական
ԵրկիրՀայաստան Հայաստան

Գերեզմանատան եկեղեցի, կառուցվել է 1900 թվականին Երևանում, նախագծել է ճարտարպետ Վասիլի Միրզոյանը։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաքելական եկեղեցին կառուցվել է Նոր հայկական գերեզմանատան կենտրոնական հատվածում, որը գտնվում էր Երևանի հարավ արևմտյան ծայրամասում, Նախիջևան տանող մայրուղու և Հրազդան գետի միջև, Հին Մլերի տարածքից և ուղղափառ գերեզմանոցից դեպի հարավ (այժմ այս տարածքում Կոմիտասի անվան պանթեոնն է)[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիցիայի նախագիծն ունի հունական խաչի տեսք, միջին քառակուսով։ Քառակուսու մեղեդին հնչում է, թևերի միջև՝ անկյունները լրացնող չորս կողմնասեղաններում և տարածվում է նախագծի ընդհանուր պատկերով (երկարությունը կողմերի միջև 5 սաժեն 2 արշին, շինության բարձրությունը մինչև խաչի հիմքը՝ 8 սաժեն 1 արշին)։ Կոմպոզիցիայի մեջ արտահայտված խաչը վեր է խոյանում եզրերի իջեցված հատվածների զանգվածով և ոչ մեծ ծավալի անկյունային պատվանդաններով։ Թևերի ճակատամասերը շարունակում են տանիքի երկթեք եռանկյուն սեպերը տրամատած (պրոֆիլավորած) քիվերով։ Արևմտյան, հյուսիսային և հարավային ճակատամասերը, որոտեղ առկա էին մուտքի դռներ, մշակված են նույն ձևով՝ սանդղամուտքերը կիսաշրջանաձև շքամուտքեր էին՝ բարձրաքանդակ խաչերով, զարդարված շրջանաձև կամարներով։ Արևելյան պատը զարդարում էին պատի երկայնքով ձգվող երեք պատուհաններ, մեջտեղինը՝ չափից ավելի բարձր որմնախորշով, որոնցից վերև անցնում է եռաթև կամար։ Մնացած պատուհանները ավանդական եկեղեցական ոճով են՝ նեղ և ցածար կամարաձև անցքերով, բաց եզրեր ունեցող զարդաքիվերով։ Հարթության ներքին անկյունների կցորդումները ամրապնդում են խաչի թևերին և եզրերին կապված տարբեր բարձրություններով, բայց համանման ըստ իրենց մեկնաբանության սյուներով, նույնանման գնդաձև հիմքերով և խոյակներով։ Որպես շինության գերակշիռ կենտրոնական, առանցքային կոմպոզիցիա ծառայում է թմբուկ (գմբեթը պահող հիմքը) դիտակը, որը ձևավորվել է պարագծային կամարաշարքից և որի վրա հենվում է բրգաձև գմբեթը։ Նույնական համակարգ է մտածված նաև զանգակատան համար, որը վեր է հառնում արևմտյան մուտքից՝ խախտելով կառույցի ընդհանուր հավասարակշռությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гаспарян, Мариетта (2008). Архитектура Еревана XIX- Начала XX века. Ереван: Ушардзан. էջեր 168–169. ISBN 978-99930-865-6-7.