Գերդրում
Գերդրում նորվ.՝ Gjerdrum | |||||
|---|---|---|---|---|---|
| |||||
| Երկիր | |||||
| Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||||
| Մտնում է | Ակերսհուս | ||||
| Վարչկենտրոն | Ասք | ||||
| Հիմնական լեզու | Բուկմոլ | ||||
| Բնակչություն (2007) | 5464 | ||||
| Տարածք | 83.19 | ||||
| Հիմնադրված է | 1838 և 1994[1] թ. | ||||
| Սահմանակցում է | Նանենսթադ, Ուլենսաքեր, Սյորում, Շեդսմու, Նիթեդալ և Լիլեստրոմ | ||||
| Ժամային գոտի | UTC+1 | ||||
| ISO 3166-2 կոդ | 0234 | ||||
| 60°04′57″N 11°00′52″E / 60.0825°N 11.014444444444°E | |||||
| gjerdrum.kommune.no | |||||

Գերդրում (նորվ.՝ Gjerdrum), կոմունա Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Ասք քաղաքն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 83.19 կմ² տարածք[2]։
Գերդրում կոմունան կազմավորվել է 1838 թվականի հունվարի 1-ին։ Սահմանակից է Նանենսթադ, Նիթեդալ, Ուլենսաքեր, Սյորում կոմունաներին։ Կոմունայի անվան սկզբնամասը՝ Gerð, առաջացել է գետի անունից, իսկ vin նշանակում է մարգագետին։ Այստեղ է գտնվում 1118 թվականին կառուցված եկեղեցին, որը հանդիսանում է վարչական միավորի տեսարժան վայրերից։
Գերդրումի զինանշանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերդրում կոմունայի զինանշանը հաստատվել է 1993 թվականին և իրենից ներկայացնում է կանաչ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է մոխրագույն գույնի ցանկապատ[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Գերդրում կոմունայում բնակվում է 5464 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում կրկնակի աճ է գրանցել[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Store norske leksikon. (նորվեգերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոմունայի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Արխիվացված 2007-10-01 Wayback Machine (նորվեգերեն)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- 1 2 3 Befolkningsstatistikk. Befolkningsendringer i Ullensaker. 1951. (նորվեգերեն)
