Դերասանական իր կարիերան սկսել և ճանաչում ու համբավ է ձեռք բերել Վիեննայում, թատրոնում: Այստեղ նրան հայտնաբերել է կինոռեժիսոր Ֆրից Լանգը և հրավիրել է մարմնավորելու գլխավոր հերոսուհու կերպարը իր Spione («Լրտեսը», 1928) թրիլլերում: Մեկ տարի անց Գերդան նկարահանվել է Լանգի «Կինը Լուսնի վրա» ֆիլմում: Հաջորդած տարիներին՝ Վայմարյան և նացիստական ժամանակաշրջաններում դերասանուհին խաղացել է ևս երկու տասնյակ գերմանական կինոնկարներում: Դերակատարումներով հանդես է եկել նաև հեռուստատեսությունում: 1968 թվականին Գերդա Մաուրուսն ավարտել է դերասանական իր կարիերան: