Գերասիմ Զուրաբով
Գերասիմ Զուրաբով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1894[1] |
Ծննդավայր | Սարինշեն, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ |
Մահացել է | սեպտեմբերի 26, 1958[1] (64 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի տրանսպորտի համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1944) |
Գերասիմ Գերասիմի Զուրաբով (փետրվարի 16, 1894[1], Սարինշեն, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ - սեպտեմբերի 26, 1958[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ հիդրոտեխնիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1943), դոցենտ (1944): ԽՍՀՄ-ում առաջինն է մշակել հիդրոտեխնիկական թունելների նախագծման տեխնիկական պայմանները և նորմերը[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերասիմ Զուրաբովը ծնվել է 1894 թվականի փետրվարի 16-ին Հադրութի շրջանի Ծակուռի գյուղում։ 1924 թվականին ավարտել է Լենինգրադի հաղորդակցության ճանապարհների ինստիտուտը։ 1924-1930 թվականներին նրա ղեկավարությամբ Լենինգրադում կառուցվել է երկաթբետոնե 6 կամուրջ։ 1930-1935 թվականներին՝ հիդրոնախագիծ համամիութենական պետական նախագծային ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի հիդրոտեխնիկայի կառույցների բաժնի վարիչ։ 1935-1958 թվականներին՝ Հիդրոտեխնիկայի Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող[2]։
Աշխատանքները վերաբերում են ճնշումային թունելների նախաշարված երեսպատման փայտե բազմանկյուն ամրակապերի, թունելների կառուցման ժամանակ ցիկլայնության կիրառության հարցերին[2][3]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 1958 թվականի սեպտեմբերի 26-ին Լենինգրադ քաղաքում[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Зурабов, Герасим Герасимович. Применение цикличности при скоростной проходке туннелей.
- Гидротехнические тоннели [Текст] / Г. Г. Зурабов, О. Е. Бугаева. - М. : Гидроэлектропроект, 1934 .Ч. 1 : Напорные штольни. - [Б. м.] : [б.в.], 1934. - 440 с.
- Безопасные гидротехнические туннели. М., 1940.
- Гидротехнические туннели гидроэлектрических станций [Текст] / Г. Г. Зурабов, О. Е. Бугаева. - Москва ; Ленинград : Госэнергоиздат, 1962. - 719 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.: ил. ISBN 5-9676-0034-5
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերասիմ Զուրաբով» հոդվածին։ |
|