Գերասիմ Ահարոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գերսամ Փանոսի Ահարոնյան
Ծնվել է 1916 նոյեմբերի 9
Ծննդավայր Մարաշ
Մահացել է հունվարի 20, 1981(1981-01-20) (տարիքը 64)
Մահվան վայր Բեյրութ
Ազգություն հայ
Կրթություն Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատություն

Գերսամ Փանոսի Ահարոնյան (նոյեմբերի 9, 1916(1916-11-09), Վան, Վանի նահանգ, Թուրքիա - հունվարի 20, 1981(1981-01-20), Բեյրութ, Լիբանան), հայ հրապարակախոս, մանկավարժ, հասարակական գործիչ սփյուռքում, ռամկավար ազատական կուսակցության ղեկավարներից։ Նյու Յորքի ամերիկյան միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր (1969

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է նոյեմբերի 9-ին, Մարաշում։ Ավարտել է Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունը (1937), ուր այնուհետև աշխատել է որպես ուսուցիչ։ 1948-1981 թվականներին եղել է «Զարթոնք» (Բեյրութ) օրաթերթի գլխավոր խմբագիրը։ Ահարոնյանը «Անի» գրական ամսագրի հիմնադիրներից է։ 1966 թվականից դասավանդել է Բեյրութի Երվանդ Հյուսիսյանի հայագիտական հիմնարկում։

Հրատարակել է «Մեծ երազի ճամփուն վրա» (1964) և «Խոհեր հիսնամյակի ավարտին» (1966) գրքերը, ինչպես նաև արաբերեն լեզվով գրքույկ՝ «Հայկական հարցը արաբ ժողովրդի հանրային կարծիքի առջև» խորագրով (1965)։ Խմբագրել ու հրատարակել է «Հուշամատյան Մեծ Եղեռնի 1915–1965» գիրքը (1965)։ Հայոց պատմություն և Հայաստանի պատմական աշխարհագրություն է դասավանդում Բեյրութի Երվանդ Հյուսիսյանի անվան հայագիտական ուսմանց հիմնարկությունում։

Թեքեյան մշակութային միության հիմնադիրներից և գործուն անդամներից է։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեծ երազի ճամբուն վրայ, 1964:
  • Խոհեր յիսնամյակի ավարտին. 1915-1965, 1966:
  • Հայկական հարցը արաբ ժողովրդի հանրային կարծիքի առջև, 1965 (արաբերեն)։
  • Յուշամատեան Մեծ եղեռնի. 1915-1965, 1965 (համահեղինակ)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png