Գետնանուշի կարագով բաժակ
| Ենթատեսակ | կոնֆետ և Հրուշակեղեն |
|---|---|
| Առաջացման երկիր | |
Գետնանուշի կարագով բաժակը շոկոլադ է, որի մեջ կա գետնանուշի կարագով միջուկ։ Գետնանուշի կարագով կոնֆետները Ամերիկայում ամենահայտնի կոնֆետներից են[1]։ Դրանք կարելի է պատրաստել տնային պայմաններում[2], սակայն, ինչպես շատ այլ կոնֆետներ, հիմնականում արտադրվում են մեծաքանակ։ Դրանք կարող են վաճառվել նաև քաղցրավենիքների խանութներում՝ տեղական կամ տարածաշրջանային արտադրողների կողմից։
Կոնֆետի տրամագիծը, հաստությունը և երկու հիմնական բաղադրիչների հարաբերակցությունը տարբերվում են՝ կախված արտադրողի նախընտրությունից։ Շոկոլադի ցանկացած տեսակ կարող է օգտագործվել արտաքին շերտի համար, սակայն առավել տարածված է կաթնային շոկոլադը։ Միջուկի համար սովորաբար կիրառվում է հարթ և փափուկ գետնանուշի կարագ, սակայն երբեմն օգտագործվում է նաև խրթխրթան գետնանուշի կարագ կամ այլ համերով համակցված տարբերակներ։
Ապրանքանիշեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետնանուշի կարագով կոնֆետների ամենահայտնի ապրանքանիշը Reese's Peanut Butter Cups-ն է (Կանադայում վաճառվում է Reese անվամբ), որը պատրաստվում է Հերշեյի շոկոլադով[3][4] և այժմ հանդիսանում է Հերշեյ ապրանքանիշերից մեկը[5]։ Դրա համը ձևավորվում է ուժեղ խորոված գետնանուշի շնորհիվ[3]։

Reese's Peanut Butter Cup-ը համարվում է Harry Burnett "H. B." Reese՝ Հերշեյի նախկին աշխատակցի, ամենանշանավոր ստեղծագործությունը։ Նա 1920-ականներին հիմնել է իր սեփական կոնֆետների արտադրության բիզնեսը[6]։ Հետաքրքիր է, որ գետնանուշի կարագով կոնֆետները Ռիսի սիրելի քաղցրավենիքներից չէին[3]։ Այնուամենայնիվ, նա պնդում էր, որ «Գետնանուշի կարագով բաժակ» անվան վրա ունի ապրանքանշային իրավունք և բազմիցս սպառնացել է դատական հայցերով այն արտադրողներին ու վաճառողներին, ովքեր պատրաստում էին նմանատիպ կոնֆետներ։
Սկզբում դրանք վաճառվում էին մեծածախ փաթեթավորմամբ, սակայն 1941 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում շաքարի մատակարարման սահմանափակումների պատճառով, սկսեցին վաճառվել անհատական «կոպեկի բաժակ» անվամբ[7]։ Այս հայտնի կոնֆետի համար 1960-1970-ական թվականներին ստեղծվեց հայտնի կարգախոս՝ երկու հիանալի համ, որոնք միասին ավելի համեղ են։

Մեկ այլ հայտնի ապրանքանիշ է Palmer-ը, որը մասնագիտացած է տոնական ձևավորման գետնանուշի կարագով կոնֆետների արտադրության մեջ։ Տարվա տարբեր եղանակների համար այս կոնֆետները կարող են ունենալ տարբեր ձևեր, իսկ յուրաքանչյուր տոնի ընթացքում դրանց փաթեթավորումը լինում է համապատասխան գույնի։ Տոնական շրջանում դրանք կարող են արտադրվել հատուկ ձևերով, օրինակ՝ սրտաձև կամ Սուրբծննդյան տոնածառի տեսքով։
Բացի այդ, տարբեր տարածաշրջանային քաղցրավենիք արտադրող ընկերություններ նույնպես ունեն իրենց գետնանուշի կարագով կոնֆետի տարբերակները։ Դրանցից մեկը Boyer Candies ընկերությունն է, որը գտնվում է Ալթունա քաղաքում, Փենսիլվանիա նահանգում։
Տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գետնանուշի կարագով կոնֆետները պատրաստվում են տարբեր տեսակներով, օրինակ՝ սպիտակ շոկոլադով, դառը շոկոլադով կամ շոկոլադի համով գետնանուշի միջուկով։ Reese-ի կողմից ներկայացված առաջին տարբերակը եղել է խրթխրթան գետնանուշի կարագով տարբերակը, որը շուկա դուրս է եկել 1976 թվականին[5][8]։
Որոշ տարբերակներ թողարկվել են որպես եզակի թեմատիկ թողարկումներ, օրինակ՝ Reese-ի բանանի համով Էլվիսի հատուկ թողարկումը, որը ներկայացվել էր 2007 թվականին[9][10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Smith, Andrew (2006). Encyclopedia of junk food and fast food. Westport, Conn: Greenwood Press. էջեր xxxv. ISBN 0-313-33527-3. «Reese's Peanut Butter Cups were invented by Harry Burnett Reese, a former employee of the Hershey Chocolate Company, who founded the H. B. Reese Candy Company. They were sold in five-pound boxes for use in candy assortments. Ten years later, Reese marketed these cups separately for a penny apiece. They remain one of America's most popular candy bars.»
- ↑ Recipes abound and vary significantly. Compare this version from Candy Making Basics, p. 50 (9781895569254) to this version from Peanut Butter Planet, p. 140 (9781579549633)
- ↑ 3,0 3,1 3,2 Lieberman, Hallie (2016 թ․ հոկտեմբերի 27). «Was It Hershey or Reese That Made Peanut Butter Cups Great?». Atlas Obscura. Վերցված է 2023-02-12-ին.
- ↑ Smith, Andrew F. (2013-10-28). Food and Drink in American History: A "Full Course" Encyclopedia [3 Volumes]: A "Full Course" Encyclopedia (անգլերեն). ABC-CLIO. էջ 445. ISBN 978-1-61069-233-5.
- ↑ 5,0 5,1 Kochan, Nick (1996-11-11). The World's Greatest Brands (անգլերեն). Springer. էջ 141. ISBN 978-1-349-14114-2.
- ↑ Aoyagi, William Shurtleff; Akiko (2015-03-11). Origin and Early History of Peanut Butter (1884-2015): Extensively Annotated Bibliography and Sourcebook (անգլերեն). Soyinfo Center. էջ 357. ISBN 978-1-928914-72-3.
{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Carr, David (2003-09-01). Candymaking in Canada (անգլերեն). Dundurn. էջ 77. ISBN 978-1-4597-1269-0.
- ↑ Smith, Andrew F. (2007). «Reese's Peanut Butter Cups». The Oxford Companion to American Food and Drink. Oxford: Oxford University Press. էջ 496. ISBN 978-0-19-530796-2. OCLC 71833329.
- ↑ Brownlee, John. «Reese's Does Elvis». Wired (ամերիկյան անգլերեն). ISSN 1059-1028. Վերցված է 2023-02-12-ին.
- ↑ «The 10 Craziest Things Reese's Has Done To Its Candy». Delish (ամերիկյան անգլերեն). 2016-05-11. Վերցված է 2023-02-12-ին.