Գետնամորուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գետնամորուք նոճիաձև (Hypnum cupressiforme)

Գետնամորուք (լատին․՝ Hypnum), գետնամորուքազգիների ընտանիքի տերևացողունային մամուռների ցեղ։ Հայտնի է մոտ 60, ՀՀ-ում՝ 6 տեսակ։ Ամենատարածվածը՝ գետնամորուք նոճիաձևը լատին․՝ H. cupressiforme, հանդիպում է բոլոր տիպերի, առավելապես՝ միջին լեռն, գոտու բուս, ծածկույթներում։ Առաջացնում է կանաչ կամ դեղնականաչավուն, մետաքսանման փայլուն ճիմ։ Ցողունը պառկած կամ վեր բարձրացող է, երկարությունը՝ 2-10 սմ, փետրաձև ճյուղավորվող։ Տերևները մանգաղաձև են, ձվաձև կամ երկարավուն-նշտարաձև։ Երկարավուն-էլիպսաձև կամ գլանաձև սպորակիր տուփիկը երկար ոտիկի վրա է՝ խոնարհված, հազվադեպ՝ կանգուն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնամորուք» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնամորուք» հոդվածին։