Գետափ (գյուղ, Արցախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետափ (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք
Գետափ
Կոորդինատներ: 39°23′40″ հս․ լ. 46°38′54″ ավ. ե. / 39.39444° հս․. լ. 46.64833° ավ. ե. / 39.39444; 46.64833
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՔաշաթաղ
Մակերես1566,0 կմ²
Բնակչություն124 մարդ
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Գետափ (գյուղ, Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Գետափ, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 46 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 96 կմ հեռավորության վրա։ Համայնքը հարթավայրային է, ունի 1566,0 հա տարածք, որից 992,8 հա գյուղատնտեսական նշանակություն, 527,9 հա անտառային հողեր։ Գետափ համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։ Ազատագրվել է 1993 թվականի հոկտեմբերին, բնակեցվել է 1998 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետափ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 124 մարդ, կա 34 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png