Գետաշեն (Շահումյանի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գետաշեն (Արցախ)ից)
Այս հոդվածը Արցախ-ի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Գետաշեն (այլ կիրառումներ)։
Գյուղ
Գետաշեն
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Շահումյան
Համայնք Գետաշեն համայնք
Այլ անվանումներՉայքենդ, Չայքյանդ
ԲԾՄ994 մետր
Բնակչություն2236 մարդ (2008)
Ազգային կազմՄինչև 07․05․1991թ․՝ հայեր,
07․05․1991թ․-ից հետո՝ ադրբեջանցիներ
Կրոնական կազմ07․05․1991թ․-ից հետո՝ Շիա մուսուլմաններ
Տեղաբնականունգետաշենցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայք-
Գետաշեն (Շահումյանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Գետաշեն (Շահումյանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Գետաշեն, գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[2][3][4][5], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո։ Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Գետաշենը գտնվում է Շահումյանի շրջանի հյուսիսում[3], իսկ ըստ Ադրբեջանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ ներառված է Գյոլգյոլի շրջանում։

Գետաշենն ունի հնագույն պատմություն և հարուստ էր հայկական պատմամշակութային հուշարձաններով[2][6][7]։

Իր պատմության ընթացքում Գետաշենն ունեցել է մարտնչող և քաջությամբ ու խիզախությամբ հայտնի հայ բնակչություն[2][8]։ 1986 թվականին այն ունեցել է 3568 բնակիչ[2][9]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն ժամանակներից բնակավայրի անունը Գետաշեն է[2]։ Հայկական գրականության մեջ կիրառվում է հենց այդ անվանաձևը՝ որպես հին հայկական անվանում։ Գյուղի ադրբեջանական անունը Չայքենդ է։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետաշեն բնակավայրը տեղակայված է Շահումյանի շրջանի հյուսիս-արևելքում՝ Կուրակ գետի ձորում։ Ծովի մակարդակից բարձր է 950-1050 մ։ Ունի շուրջ 2,5 կմ երկարություն և միայն 5-6 հարյուր մետր լայնություն։ Գետաշենի թաղամասերի մեծ մասը տարածված է գետի ձախ կողմի ձորալանջերին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետաշեն գյուղը պատմական Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Իր պատմությամբ այն տարածաշրջանում համեմատվել է հայկական այնպիսի գյուղերի հետ, ինչպիսիք են Փիփը, Բանանցը, Խաչակապը, Ոսկանապատը, Լղարակը։ Հայտնաբերված նյութական մշակույթի հուշարձանները վկայում են, որ արդեն վաղ միջնադարում բնակավայրը գոյություն է ունեցել։ Գյուղի տարածքից հայտնաբերված հնագիտական մի շարք գտածոներ փաստում են բնակավայրում նախաքրիստոնեական շրջանի կենսագործունեությունը[2]։

Հին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն հայտնաբերված հնագիտական առարկաների՝ Գետաշենի տարածքը բնակեցված է եղել դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից։ Մեծ Հայքի թագավորության ժամանակաշրջանում այն մաս է կազմել Ուտիք նահանգի Գարդման կամ Շակաշեն գավառների մեջ։

Միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում Գետաշենը եղել է Գարդմանի իշխանության, Փառիսոսի թագավորության կազմում որպես առանձին բնակավայր[2]։

17-18-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ 1626 թվականին վրացիների բանակը հասել է Գետաշեն և հարակից բնակավայրեր ու կազմակերպել կողոպուտ[2][6]։

Հայտնի է, որ 1691 թվականին Գետաշենի տանուտերն (որոշ տվյալներով մելիքն) է եղել Քամալ բեկը, ում ղեկավարությամբ նրա համագյուղացիները Գետաշենի կենտրոնում 1677 թվականին կառուցել են եկեղեցի[2][10]։

1766 թվականին Գետաշենի մելիքն է եղել Հովսեփը (Մելիք Հովսեփ Բեգլար)[2][11]։

1767 թվականին վրաց Հերակլ թագավորի աջակցությամբ ու դրդմամբ Գանձակի Շահվերդի խանը հարձակվում է հայաբնակ Գետաշեն գյուղի վրա։ Խանի հարձակումը ձախողվում է․մելիք Հովսեփը ջախջախում է Շահվերդի զորքերը և սկսում հետապնդել խանին։ Հետապնդման ընթացքում մելիքի զորքերը հասնում են մինչև Գանձակ և կազմակերպում քաղաքի պաշարումը[2][12]։ Գանձակի պաշարման ժամանակ Շահվերդի խանի խնդրանքով դիմում է վրացի Հերակլ թագավորին, որպեսզի վերջինը միջնորդի հայերին քաղաքի պաշարումը դադարեցնելու համար։ Ի վերջո, մելիքը դադարեցնում է Գանձակի պաշարումը[2]։

Ռուսական կայսրություն ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-թաթարական ընդհարումներ (1905-1906)[խմբագրել | խմբագրել կոդը]

1905-1906 թվականներին Հարավային Կովկասում տեղի ունեցած հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Գետաշեն գյուղը թուրք-թաթարների կողմից հարձակման չի ենթարկվել, ինչպես որ հարձակման են ենթարկվել հարակից հայկական բնակավայրերը։ Պատճառը Գետաշենի անմատչելի դիրքն էր և բազմամարդ հայ բնակչություն ունենալը։ Այնուամենայնիվ, Գետաշենի խաղաղ բնակչությունը զոհեր է ունեցել գյուղի մերձակա տարածքներում թուրքերի ու թաթարների հարձակումների պատճառով։ Այդպիսի դեպքերից մեկը տեղի է ունեցել 1905 թվականի սեպտեմբերի 13-ին դաշտից գյուղ վերադարձող հինգ հայեր թուրքերի կողմից հարձակման են ենթարկվել ու սպանվել, իսկ նրանց կողմից հավաքված բերքը թալանվել է[2][13]։

Գետաշենի բնակչության զինված ջոկատը մասնակցել է հարևան հայկական բնակավայրերի պաշտպանական կռիվներին և ունեցել զոհեր[2]։ Ի պատասխան 1905 թվականի ընթացքում հարևան հայկական գյուղերի վրա թուրք-թաթարական հարձակումների, նրանց կողմից կատարված հայ ազգաբնակչության սպանությունների ու թալանի՝ նույն թվականի վերջին Գետաշեն գյուղի զինված ջոկատն իրականացրել է մի շարք պատժիչ գործողություններ։ Դեկտեմբերի 15-ի առավոտյան՝ ժամը 06։30-ի սահմաններում Գետաշենի զինված ջոկատը երեք կողմից պաշարում է թուրքաբնակ Չայլիլար գյուղը։ Թուրքաբնակ գյուղում կենտրոնացված էին թուրք-թաթարական մեծաթիվ ուժեր։ Մի քանի ժամ տեղի ունեցած կատաղի ռազմական գործողությունները թուրքերին ստիպեցին դաշտի կողմից փախուստի դիմել։ Դրանից հետո հայկական ջոկատը մտնում է Չայլիլար և ավերում թուրքական բնակավայրը։ Որոշ ժամանակ անց դաշտի կողմից գյուղ մտան թուրք-թաթարական մեծաթիվ ուժեր, որից հետո կրկին սկսվեցին կատաղի կռիվներ։ Մի քանի ժամ տևած զինված ընդհարումներից հետո հայկական ուժերը թուրքերին հետ մղեցին։ Տեղի ունեցած կռվի ընթացքում հայկական կողմից զոհվեցին , Իվան Բալասանյանը, Ղուկաս Պետրոսյանն ու Բախշին, վիրավորվեցին վեց հոգի։ Թուրքական կողմից զոհվեցին քսանից ավել անձ[2][14]։ Թուրքաբնակ Չայլիլար գյուղի ավերումից հետո Գետաշենի զինված ջոկատը պատժիչ գործողություններ իրականացրեց նաև Սարըսուն և Դարդարան թուրքաբնակ բնակավայրերի նկատմամբ՝ ավերելով դրանք։ Փանահլարը և Աբաս-դարան թուրքաբնակ գյուղերի բնակչությունը հայերի հարձակումից առաջ արդեն հեռացել էր[2][14]։

Ռուսական բանակի հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականի մարտի 24-ին Ռուսական կայսրության իշխանությունները պահանջում են Գետաշենի բնակչությունից հանձնել զենքերը։ Զենքերի հանձնումից հետո ռուսական բանակը թնդանոթային 20 համազարկ է արձակում Գետաշենի ուղղությամբ, որի հետևանքով ավերվում են մի քանի տներ[2][15]։

1918-1920 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականին Գետաշեն բնակավայրը հայտնվել էր թուրքական իշխանություններին։ Թուրքերի կողմից իրականացվում էր հայ ազգաբնակչության նկատմամբ ճնշումներ, այդ թվում՝ հարկային քաղաքականությամբ։ Մասնավորապես գյուղի բնակչությունից յուրաքանչյուր օր թուրքերի կողմից գողացվում էր ընտանի կենդանիներ, հացահատիկ, անասնակեր և այլ[2] ն[16]։

Ադրբեջանական ԽՍՀ-ի ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին Հարավային Կովկասում Խորհրդային կարգերի հաստատումից հետո Գետաշեն բնակավայրը ընդգրկվում է Խորհրդային Ադրբեջանի կազմում և այդ կարգավիճակում մնում մինչև 1991 թվականի սեպտեմբերի 2-ը, երբ Արցախը հռչակում է իր անկախությունը։

Օղակ գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի ապրիլի 30-ին Գանձակ քաղաքում տեղակայված Խորհրդային Միության 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան՝ տանկերի, հրետանու և ռազմական ավիացիայի աջակցությամբ, ինչպես նաև Խորհրդային Ադրբեջանի ՕՄՕՆ-ի ստորաբաժանումների ուղեկցությամբ էթնիկ զտումներ կազմակերպելու նպատակով[17] շրջափակման մեջ է վերցնում Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը։ Խորհրդային Միության բանակը ուղղաթիռներից և հրթիռահրետանային միջոցներից ռմբակոծում է հայկական բնակավայրը, որից հետո նրանց ուղեկցությամբ ադրբեջանական ՕՄՈՆ-ականները մտնում են Գետաշեն։ Անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով հայաբնակ Գետաշենի բնակիչներին ադրբեջանցիները բռնի կերպով ուղղաթիռներով արտաքսում են Ստեփանակերտ կամ Կիրովաբադ (Գանձակ) քաղաքներ, ապա՝ Խորհրդային Հայաստան։ Խորհրդա-ադրբեջանական ուժերի կողմից հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտումները տևում են մեկ շաբաթ։ Այդ ընթացքում գնդակահարվում և կացնահարվում են մեկ տասնյակից ավել խաղաղ բնակիչներ։ Արական սեռի շուրջ հարյուր հայի ադրբեջանական ՕՄՈՆ-ականները գերևարում ու տեղափոխում են Կիրովաբադ քաղաք։ Գետաշենից վերջին հայը հեռանում է 1991 թվականի մայիսի 7-ին[2][18]։ Ականատեսների վկայությամբ, Գետաշենից հայ ազգաբնակչության բռնագաղթից անմիջապես հետո շրջակա ադրբեջանական գյուղերի հազարավոր բնակիչներ ներխուժում են Գետաշեն և սկսում թալանել հայերի ունեցվածքը։

Պատմության մեջ խորհրդա-ադրբեջանական ուժերի այս գործողությունը մնում է որպես «Կոլցո» («Օղակ») գործողություն։ Դրա հետևանքով ամբողջությամբ հայաթափվում է ոչ միայն Գետաշենը, այլև Մարտունաշենը և հարակից հայկական բնակավայրերը։ Հատկանշական է, որ պատմության մեջ երբեք Գետաշենը չի եղել առանց հայ ազգաբնակչության և միայն Օղակ գործողության հետևանքով է հայաթափվել[2]։

Արցախի անկախության հռչակում[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտ քաղաքում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային ժողովրդական պատգամավորների և Շահումյանի շրջանային խորհուրդների` բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը, որտեղ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում հռչակում է Արցախի Հանրապետության անկախությունը[19]։

Չնայած Արցախը հռչակում է իր անկախությունը, այնուամենայնիվ իր հյուսիսային հատվածն արդեն գտնվում էր խորհրդա-ադրբեջանական զորքերի վերահսկողության ներքո և հետագայում էլ շարունակել է մնալ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետաշենը, լինելով հայկական հնագույն բնակավայրերից մեկը, հարուստ է տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող պատմամշակութային հուշարձաններով։ Բնակավայրի տարածքում հայտնաբերված որոշ հնագիտական առարկաներ փաստում են այնտեղ նախաքրիստոնեական ժամանակաշրջանի կենսագործունեության մասին։ Գետաշենում հայտնաբերված պատմամշակութային հուշարձանները վկայում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել արդեն վաղ միջնադարում։ Դարերի ընթացքում Գետաշենում ու հարակից տարածքներում ստեղծվել է մեծարժեք ու յուրահատուկ մշակութային, պատմական արժեքավոր ժառանգություն, ինչպիսին են բազմաթիվ եկեղեցիներն ու մատուռները, կամուրջները, ջրաղացներն ու հնձանները, խաչքարով ու տապանաքարով հարուստ գերեզմանոցները, գյուղատեղիները, բնակելի ու հասարակական բնույթի մեծաթիվ շենքերը[2]։

Գետաշենի հարյուրավոր բնակելի շենքերն իրենցից ներկայացնում են արժեքավոր ու ինքնատիպ հուշարձաններ։ Դրանց մեծ մասը բազմահարկ էր, մի քանիսն ունեին մինչև չորս հարկ։ Գրեթե բոլոր տները ունեն փայտաշեն պատշգամբներ և կղմինդրածածկ տանիքներ։ Հայտնի են հատկապես Խաչատուր Գաբրիելյանի, Մելիք-Մնացականյանների, Միքայել Յուզբաշու, Տեր Մեսրոպ քահանա Տեր-Գրիգորյանցի տները[2]։

Ավագ Սուրբ Նշան եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղնասարի վանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսանաց անապատ եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրթունիս գյուղատեղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճղարանց գերեզմանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսարևմտյան գերեզմանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիք Մնացականյանի կամուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերի կամուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարի կամուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքային կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետության Գետաշեն գյուղը վարչատարածքային բաժանման տեսակետից ընդգրկված է Շահումյանի շրջանի Գետաշեն համայնքի մեջ, որը ներառում է նաև Մարտունաշեն, Ազատ, Կամո, Կուշչի Արմավիր, Միխայլովկա, Այգեստան գյուղերը, որոնք նույնպես գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետաշեն գյուղի բնակչության վիճակագրական տվյալները սկսած 1855 թվականից
Տարի
Հայեր
Արական
Իգական
Տուն
1839[2][20]
603
342
261
145
1845[2][21]
1144 (1012[22])
592 (510[22])
552 (502[22])
- (100[22])
1847[2][23]
883
479
404
-
1849[2][24]
997
566
481
-
1850[2][25]
1130
568
562
150
1852[2][26]
1169
594
575
-
1853[2][27]
1198
614
584
-
1854[2][28]
1190
608
582
1857[2][29]
1216
615
601
-
1858[2][30]
1232
621
611
-
1860[2][31]
1242
627
615
-
1861[2][32]
-
-
-
146
1862[2][33]
-
-
-
162
1863[2][34]
1299
665
634
-
1864[2][35]
1322
670
652
-
1865[2][36]
1325
675
650
-
1866[2][37]
1259
763
532
283
1872[2][38]
1770
938
832
-
1873[2][33][39]
1621
-
-
240
1874[2][40]
1934
-
-
-
1875[2][41]
1700
-
-
-
1876[2][42]
1709
-
-
-
1877[2][43]
1740
930
810
-
1878[2][44]
1726
922
804
-
1881[2][45]
1807
961
846
-
1882[2][46]
1828
970
858
-
1883[2][47]
1820
972
848
-
1885[2][48]
1455
793
662
-
1886[2][49]
- (2558[50])
-
-
300 (446[50])
1887[2][51]
1456
779
677
1888[2][52]
1552
831
721
-
1889[2][53]
1600
864
736
-
1890[2][54]
1654
887
767
-
1891[2][55][56]
1702
920
782
434
1892[2][57][58]
1700
926
774
460
1893[2][59]
1734
953
781
-
1894[2][60][61]
1779
985
794
500
1897[2][62][63]
1864
1037
827
450

Ունենալով բազմադարյան պատմություն՝ Գետաշենը մշտապես ունեցել է հայ ազգաբնակչություն։ Այն Արցախ-Գարդմանքի ամենամարդաշատ գյուղերից էր։ Մասնավորապես, 19-ից 20-րդ դարերին բնակչության վիճակագրական տարբեր տվյալներով բնակչության թվաքանակով Գետաշենը զիջում էր միայն հայկական Փիփ գյուղին[2]։

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ զուտ հայաբնակ Գետաշեն գյուղի բնակչությունը մինչև 20-րդ դարի 10-ական թվականները շարունակաբար աճելով հանդերձ երբեմն ունեցել է նաև անկումային որոշ տարիներ։ Բնակչության թվաքանակի փոքր ինչ նվազումը կապված է եղել փոքրածավալ արտագաղթերի, հիվանդությունների և պատերազմական իրավիճակների հետ։ Ի տարբերություն շրջակա հայաբնակ շատ բնակավայրերի՝ պատերազմական տարիներին Գետաշենի բնակչությունը պակասելու փոխարեն աճել է, քանի որ այլ հայկական բնակավայրերից այստեղ էին տեղափոխվում բազմաթիվ հայեր որպես ապահով բնակավայր։ Այդպես է եղել, օրինակ, 1905-1906 թվականներին[2]։

Հայտնի է, որ 19-րդ դարի սկզբին հարևան Ջրաբերդի մելիքությունից բնակվելու նպատակով Գետաշեն են տեղափոխվել բազմաթիվ հայ ընտանիքներ։ Տարբեր տեղեկությունների համաձայն՝ 1802, 1804 կամ 1805-1806 թվականներին Գետաշեն են տեղափոխվել 30, 80 կամ մինչև 300 տուն հայ ազգաբնակչություն[2][8][33][49][64]։ Ջրաբերդից տեղափոխված բնակչությունը միացել է մինչև նրանց գալը Գետաշենում արդեն իսկ բնակվող հայ ազգաբնակչությանը[2]։ 1886 թվականին հիշատակվում է, որ գյուղի 300 տնից 80-ը այլ վայրերից եկած հայեր էին[49]։ Գետաշենի գերեզմանաքարերի ուսումնասիրությունից հայտնի է դարձել, որ Գետաշենում վերաբնակեցված բնակչությունը եկել էր Մեծշեն, Ականա, Մաղավուզ, Խոտորաշեն և այլն բնակավայրերից[2][7]։

Ըստ ուսումնասիրությունների՝ Գետաշենի կենտրոնական մասում բնակվող Մելիք-Մնացականյանների տոհմը սերում էր Գյուլիստանից։ Գյուղում բնակվող Չիլինգարյանները եկել էին Բեգում-Սարովից, Իսրայելյանները՝ Ջրաբերդից, գյուղի հին թաղամասում բնակվող Գյուրջյանները՝ ծագում էին Անիից։ Վերջինները նախ և առաջ Անիից տեղափոխվել են Գողթնի Ցղնա, Վերին և Ներքին Ազա գյուղերը, ապա Ջրաբերդի Մոխրաթաղ և, այնուհետև՝ Գետաշեն[2]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ մինչև տարածաշրջանում Խորհրդային կարգերի հաստատումը Գետաշենում գործել է 5 ձիթհան, 18 ջրաղաց, 4 դարբնոց, 6 կոշկակարական և 3 կաշեմշակման արհեստանոցներ[2][65]։ 1883 թվականի դրությամբ բնակավայրում գործել է տարբեր ուղղվածության 35 խանութ[2][66]։ 19-րդ դարի վերջերին Գետաշեն այցելած ճանապարհորդ-բանահավաք եպիսկոպոս Մակար Բարխուդարյանը իր գրքում գրել է, որ Գետաշենում զարգացած են դարբնությունը, հյուսնագործությունը, ոսկերչությունը, դերձակագործությունը, քարտաշությունը, սայլագործությունը, թամբագործությունը և այլ արհեստներ[2][67]։

1905-1906 թվականներին Գետաշենում հայտնի էր զինագործների Պռավանց կամ Պառավյաններ ընտանիքը[2]։

Խորհրդային Միության տարիներին Գետաշենի բնակչությունը զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, մեղվաբուծությամբ և անասնպահությամբ[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 2,33 2,34 2,35 2,36 2,37 2,38 2,39 2,40 2,41 2,42 2,43 2,44 2,45 2,46 2,47 2,48 2,49 2,50 2,51 2,52 2,53 2,54 2,55 2,56 2,57 2,58 2,59 2,60 2,61 2,62 2,63 2,64 2,65 2,66 2,67 2,68 2,69 2,70 2,71 «Հյուսիսային Արցախ», Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2015 թվական։
  3. 3,0 3,1 3,2 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  4. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  5. «Գետաշենը բանալին է, կողպեքը՝ Շահումյանը, դարպասը՝ Արցախը և տունը՝ Հայաստանը», (արխիվացված 31․08․2021թ․)։
  6. 6,0 6,1 «ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» հ. Բ, կազմեցին` Հակոբյան Վ., Հովհաննիսյան Ա., Երևան, 1978, էջ 206։
  7. 7,0 7,1 Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 48։
  8. 8,0 8,1 «Նոր-Դար», 1893, N 108, էջ 3։
  9. «Ադրբեջանական սովետական հանրագիտարան», հ. 10, Բաքու, 1987, էջ 300։
  10. «Արարատ», 1900, էջ 320։
  11. «Դիվան Հայոց Պատմութեան», հ. Գ, Թիֆլիս, 1894, էջ 573։
  12. «Դիվան Հայոց Պատմութեան», հ. Գ, կազմ. Գիւտ քահանա Աղանեանց, Թիֆլիս, 1894, էջ 773։
  13. «Արշալույս», 1905, N 17, էջ 1։
  14. 14,0 14,1 Ա-Դօ, Հայ-թուրքական ընդհարումը Կովկասում, Երևան, 1907, էջ 334։
  15. «Մշակ», 1906, N 68, 29 մարտի։
  16. «Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում. 1918-1920 թթ.», էջ 130։
  17. Oana Tranca «What Causes Ethnic Conflict Diffusion? A Study of Ethnic Conflicts in Azerbaijan and Macedonia». Արխիվացված 2012-11-06 Wayback Machine(անգլ.)
  18. «Ուրբաթ», 1991, N 18:
  19. Հռչակագիր Արցախի Հանրապետության անկախության մասին Արխիվացված 2021-09-06 Wayback Machine։
  20. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 30-31:
  21. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3811, թ. 4-5:
  22. 22,0 22,1 22,2 22,3 Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3809, թ. 31
  23. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3814, թ. 95-96:
  24. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3818, թ. 95-96:
  25. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 1, գ. 2596, թ. 109:
  26. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3819, թ. 105-106:
  27. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 2743, թ. 16-17:
  28. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3825, թ. 68-69:
  29. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 74-75:
  30. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3831, թ. 41-42:
  31. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3833, թ. 108-109:
  32. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3835, թ. 147-148:
  33. 33,0 33,1 33,2 «Մշակ», 1913, N 72, էջ 3։
  34. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 15-16:
  35. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3846, թ. 23-24:
  36. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3862, թ. 58-59:
  37. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 57:
  38. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, գ. 3872, թ. 62-63:
  39. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, գ. 3864, թ. 39-40:
  40. ”Кавказский календарь на 1886 г.”, Тифлис, 1885, с. 125.
  41. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3866, թ. 44-45:
  42. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 57-58:
  43. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3869, թ. 54-55:
  44. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3870, թ. 22-23:
  45. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3873, թ. 27-28:
  46. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3874, թ. 30:
  47. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3875, թ. 56-57:
  48. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 29:
  49. 49,0 49,1 49,2 «Արձագանք», 1886, N 19, էջ 280։
  50. 50,0 50,1 Сборник материалов для описания местностей и племен Кавказа вып. 29, Тифлис, 1901, с. 86-87․(ռուս.)
  51. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3880, թ. 72:
  52. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3882, թ. 130:
  53. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3884, թ. 226-227:
  54. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3887, թ. 1489:
  55. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3889, թ. 148:
  56. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 259։
  57. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3891, թ. 120:
  58. «Նոր-Դար», 1892, N 140, էջ 3։
  59. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3895, թ. 77-78:
  60. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3896, թ. 173:
  61. «Մուրճ» 1894, N 7-8, էջ 1154։
  62. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3342, թ. 3:
  63. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, գ. 3899, թ. 146-147:
  64. «Մշակ», 1890, N 76, էջ 2։
  65. Բալասանյան Գ., Դարերի ճամփորդը, Երևան, 1986, էջ 7։
  66. «Մեղու Հայաստանի», 1883, N 52, էջ 2։
  67. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 258-259։