Գետամեջի թռչնաբուծական տոհմային գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գետամեջի թռչնաֆաբրիկան

Գետամեջի թռչնաբուծական տոհմային գործարան, տոհմային տնտեսություն նախկին ՀԽՍՀ Աբովյանի շրջանում։

Զբաղվել է ձվի, մսի արտադրությամբ և տոհմային ճտերի բուծմամբ։ Կազմակերպվել է 1958 թվականին։ Գտնվել է Աբովյանի շրջանի Գետամեջ գյուղում։ 1976 թվականին ուներ 116 հազար թռչուն, 283 հա հողատարածություն (209 հա վարելահող և 25 հա այգի)։ Արտադրել է 5 միլիոն 400 հազար ձու, 1,52 հազար ց միս և ՀԽՍՀ թռչնաբուծական ֆաբրիկաների համար բուծել է 62 հազար տոհմային ճուտ։ Աշխատատար պրոցեսները հիմնականում մեքենայացված են եղել։

Ներկայումս այն կոչվում է «Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկա»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 22 CC-BY-SA-icon-80x15.png