Jump to content

Գեո Լերոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեո Լերոս
 
Կրթություն՝ Academy of Advocacy of Ukraine?
Մասնագիտություն՝ ռեժիսոր և քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 24, 1989(1989-04-24)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ուկրաինա
Ի ծնե անուն ուկրաիներեն՝ Курехян Геворг Багратович և ռուս.՝ Геворг Багратович Курехян

Գեո Բագրատի Լերոս (ուկրաիներեն՝ Гео Багратович Лерос, ապրիլի 24, 1989(1989-04-24)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական գործիչ, ռեժիսոր, մշակութային գործիչ։ Ուկրաինայի IX գումարման Գերագույն ռադայի պատգամավոր (2019 թվականից)։ «Ժողովրդի ծառա» խմբակցության անդամ (2019-2020)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1989 թվականի ապրիլի 24-ին Կիևում։ Իրական ազգանունը Կուրեխյան է, իսկ Լերոսը նրա մոր ազգանունն է։ Ունի եղբայր՝ Գոռը, և քույր՝ Լուիզան[2]։

Ավարտել է Ուկրաինայի Փաստաբանական ակադեմիայի միջազգային իրավունքի ֆակուլտետը։ Հինգամսյա ուսուցում է անցել Berlin Film Academy-ում[2]։

2011 թվականին սկսել է կոմերցիոն տեսանյութ նկարահանել։ Աշխատել է որպես դիզայներ։ 23 տարեկանում բնակարան է ձեռք բերել Կիևի կենտրոնում[2]։ Եղել է «Հաղթանակի քույրեր» բարեգործական հիմնադրամի կամավոր[3]։

2014 թվականին Վիտալի Կլիչկոն առաջարկել է մայրաքաղաքը զարդարել մի շարք մուրալներով[2]։ Ավելի ուշ Կլիչկոն նրան նշանակել է մշակույթի հարցերով խորհրդական (հասարակական հիմունքներով)[3]։ Լերոսը խորհրդականի պաշտոնում մնացել է մինչև 2019 թվականի նոյեմբեր[4]։ City-Art և Art United Us նախագծերի շրջանակներում, որոնց հիմնադիրը Լերոսն էր, Ուկրաինայում շուրջ 70 մուրալ է ստեղծվել[3]։ Լերոսը «Kyiv Street Art»-ի փողոցային արվեստի մասին գրքի հեղինակն է[3]։

2016 թվականին Ուկրաինայի տեղեկատվական քաղաքականության նախարարությունը Լեոսին հրավիրել էր Չեռնոբիլի ԱԷԿ-ում նախագիծ իրականացնելու[2]։ Դրանից հետո Ուկրաինայի տեղեկատվական քաղաքականության նախարար Յուրի Ստեցը նրան նշանակել է իր խորհրդական[5]։ 2016 թվականի աշնանը ավստրալիական Գվիդո վան Հելդենի հետ զբաղվել է ավդեևկայում մուրալի ստեղծմամբ[2][6]։ 2018 թվականին եղել է տեղեկատվական քաղաքականության նախարարության «More than us» նախագծի համակարգող։ Այս նախագծի շրջանակներում 8 մուրալ է նկարվել Կիևի մետրոյի «Օսոկորկի» կայարանի նախասրահում[7]։ Մեկ տարի անց հայտնի է դարձել, որ մուրալների ստեղծման համար հատկացվել է 3,6 միլիոն գրիվնա, ընդ որում՝ նկարիչները հայտարարել են, որ աշխատանքի համար վարձատրություն չեն ստացել[2]։

Լերոսը եղել է A lifetime older կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորը։ Այս ֆիլմը մրցանակ է ստացել Կալկաթայի փառատոնում «լավագույն կարճամետրաժ ֆիլմ» և «հրաշալի կարճ վավերագրական ֆիլմ» անվանակարգերում Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոնում[3]։ 2015 թվականին նկարահանել է Ուկրաինայի ոստիկանության բարեփոխման մասին վավերագրական ֆիլմ, որում նկարահանվել են նախագահ Պետրո Պորոշենկոն և ՆԳ նախարար Արսեն Ավակովը[2]։

2019 թվականի խորհրդարանական ընտրություններում պատգամավոր է դարձել «Ժողովրդի ծառա» քաղաքական կուսակցության ցուցակներով։ Ընտրությունների պահին անկուսակցական էր[8]։ Գերագույն ռադայում դարձել է հումանիտար և տեղեկատվական քաղաքականության հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ[3]։ 2019 թվականի հունիսի 24-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լեոսին նշանակել է իր արտահաստիքային խորհրդական[9]։

2019 թվականի դեկտեմբերի 5-ին Լերոսը Գերագույն ռադայի դահլիճում կռվել է խմբակցության իր պաշտոնակից Մաքսիմ Բուժանսկու հետ[10]։ Իրինա Վերեշչուկը, որը նաև «Ժողովրդի ծառա» խմբակցության անդամ է, հայտնել է, որ ծեծկռտուքի պատճառը եղել է Վիկտոր Մեդվեդչուկի հեռուստաալիքներ կատարած այցերի պատճառով Լեոսի հասցեին վիրավորանքները[11]։

2020 թվականի հունվարին նրան ընդգրկել են «Միստեցկի Արսենալ» ազգային մշակութային-գեղարվեստական և թանգարանային համալիրի զարգացման հարցերով խորհրդում[12]։

Հարցազրույց

2020 թվականի մարտին դարձել է «Ժողովրդի ծառա» խմբակցության 30 անդամներից մեկը, որոնք Ուկրաինայի արևելքում իրադրության խաղաղ կարգավորման կոնտակտային խմբում հանդես են եկել կոնսուլտատիվ խորհրդի դեմ՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջանների ներկայացուցիչների մասնակցությամբ[13][14]։ Դրանից հետո նախագահ Զելենսկին Լեոսին հեռացրել է իր արտահաստիքային խորհրդականի պաշտոնից[15]։

2020 թվականի մարտի 29-ին տեսանյութ է հրապարակել, որտեղ, ըստ Լերոսի, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի եղբայր Դենիսը քննարկում է պետական ծառայության կադրային նշանակումների հարցերը[16]։ Այս փաստով Լերոսը դիմել է Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյին՝ ստուգում անցկացնելու խնդրանքով[17]։ Հաջորդ օրը հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազությունը քրեական վարույթ է սկսել պետական իշխանության մարմիններում պաշտոնների նշանակելիս ազդեցության հնարավոր չարաշահման փաստի առթիվ[18]։ Հետաքննությունների պետական բյուրոն, իր հերթին, քրեական վարույթ է սկսել Լեոսի նկատմամբ՝ պետական գաղտնիք հրապարակելու համար[19]։

2020 թվականի օգոստոսի 12-ին ոստիկանությունը հետաքննություն է սկսել Լերոսի նկատմամբ՝ Լաբորատորնիյ նրբանցքի տանը իր բնակարանի վրա մեկ հարկի ապօրինի կառուցապատման գործով[20]։ 2020 թվականի օգոստոսի 25-ին Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը սկսել է հետաքննել Գեո Լեոսի կողմից հարկերի վճարումից խուսափելու գործը[21]։ 2020 թվականի օգոստոսի 28-ին Լերոսը հայտնել էր, որ անհայտ անձինք այրել են իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան[22][23]։ 2020 թվականի սեպտեմբերի 1-ին Լերոսը Գերագույն ռադայի ամբիոնից Զելենսկուն մեղադրել է նախընտրական խոստումները խախտելու մեջ, իսկ նախագահ Երմակի գրասենյակի ղեկավարին՝ իշխանությունը չարաշահելու և Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայություններում աշխատելու մեջ[24]։ Նույն օրը Լերոսը հեռացվել է «Ժողովրդի ծառա» խմբակցությունից[25]։

2020 թվականի դեկտեմբերի 11-ին դարձել է Ուկրաինայի 849 քաղաքացիներից մեկը, որոնց դեմ Ռուսաստանի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել[26]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://itd.rada.gov.ua/mps/info/page/21186
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Коваленко Оксана, Жартовская Мария (2020 թ․ ապրիլի 3). «Гео Лерос — человек с влиятельными друзьями, большими деньгами и огромными амбициями. Профайл депутата, который решил уничтожить Андрея Ермака». babel.ua (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Лерос Гео Багратович». LB.ua (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. «Кличко уволил Скрипку и еще пятерых советников». Украинская правда (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. «Куратора киевских муралов назначили советником министра по информационной политике». nv.ua (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. «Австралиец создал в Авдеевке мурал с портретом местной учительницы (фото)». УНИАН (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  7. «Лерос Гео». LIGA. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  8. «Відомості про кандидата в народні депутати України». Центральна виборча комісія (ուկրաիներեն).
  9. «Зеленский взял себе советником режиссера». Украинская правда (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  10. «В Раде двое "слуг народа" подрались из-за женщины-депутата». Украинская правда (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  11. Семенова Инна (2020 թ․ սեպտեմբերի 2). «Больше не «слуга». Как Гео Лерос за год прошел путь от советника Зеленского до главного изгоя его политсилы». nv.ua (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  12. «Зеленский ввел свою жену в совет "Мистецького арсенала"». Украинская правда (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  13. «Отдельные "слуги народа" против создания совета с ОРДЛО. Позиция фракции неизвестна». Украинская правда (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  14. Романюк Роман (2020 թ․ մարտի 18). «Зе!оппозиция. Почему "слуги народа" выступили против минских идей Ермака». Украинская правда (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  15. «Зеленский уволил Лероса, который выступил против Ермака». Украинская правда (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  16. Шеремет Ангелина (2020 թ․ մարտի 29). «Депутат от СН Лерос опубликовал видео, где брат Ермака «продает» государственные должности. Глава ОПУ уже обратился в СБУ». babel.ua (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  17. «"Слуга" отправил в НАБУ видео с братом Ермака и "торговлей" должностями». Украинская правда (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  18. «САП завела дело по "пленкам Ермака"». Украинская правда (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  19. «ГБР взялось за нардепа, который показал «обличительное» видео о брате Ермака». Украинская правда (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  20. Помидоров Иван (2020 թ․ սեպտեմբերի 2). «Гео Лерос стал фигурантом нового уголовного производства». ВЕСТИ (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  21. «На нардепа Гео Лероса завели уголовное дело о неуплате налогов». strana.ua (ռուսերեն). 2020 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.(չաշխատող հղում)
  22. «Гео Лерос заявил, что ему подожгли автомобиль». Украинская правда (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  23. «Полиция начала расследовать уничтожение авто нардепа от "Слуги народа"». Украинская правда (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  24. «Лерос ответил Зеленскому на "микроба": Вы своими бактериями заразили страну». Украинская правда (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  25. «Гео Лероса исключили из фракции "Слуги народа"». Украинская правда (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  26. «В расширенный санкционный список против Украины попали спикер Верховной Рады и депутаты партии Зеленского». NEWSru.com. 2020 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեո Լերոս» հոդվածին։