Գեոֆոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեոֆոն (SM-24), 10-240Հց հաճախականություն, 375Ω դիմադրություն

Գեոֆոն (անգլ.՝ Geophone՝ գեո և ֆոն), երկրակեղևի վերին շերտերում տարածվող ձայնային ալիքների ընդունիչ։ Գեոֆոնը մի տուփ է, ուր մետաղական երկու բարակ ճկուն թիթեղիկների միջև ձիգ ամրացված է ծանր մասսան։ Ժամանակակից գեոֆոնները (հետախուզական սեյսմոգրաֆները) ունեն էլեկտրամեխանիկական փոխարկիչներ՝ ուժարար և օսցիլոգրաֆ։ Գեոֆոնը օգտագործվում է ապարների ակուստիկ ուսումնասիրման, սակրավորային, ինչպես նաև լեռնափրկարար աշխատանքների ժամանակ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 17