Գեորգ Օթս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գեորգ Օտսից)
Գեորգ Օթս
Բնօրինակ անունէստ․՝ Georg Ots
Ծնվել էմարտի 21, 1920(1920-03-21)[1][2][3][…]
Petrograd[1]
Երկիր ԽՍՀՄ,  Էստոնական ԽՍՀ,  Խորհրդային Ռուսաստան և  Էստոնիա
Մահացել էսեպտեմբերի 5, 1975(1975-09-05)[2][4] (55 տարեկան)
Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Ժանրերօպերա
Մասնագիտությունդերասան, օպերային երգիչ և լողորդ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
ԿրթությունԷստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա և Տալլինի ֆրանսիական դպրոց
Պարգևներ
 Georg Ots Վիքիպահեստում

Գեորգ Կառլի Օթս (էստ․՝ Georg Ots, մարտի 21, 1920(1920-03-21)[1][2][3][…], Petrograd[1] - սեպտեմբերի 5, 1975(1975-09-05)[2][4], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և էստոնացի օպերային և էստրադային երգիչ (լիրիկական բարիտոն), Էստոնական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1956) ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1960), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1968

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին ավարտել էր Տալլինի կոնսերվատորիան։ 1945 թվականից՝ «էստոնիա» օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։ Ստեղծել էր տարաբնույթ կերպարներ՝ Օնեգին (Չայկովսկու «Եվգենի Օնեգին», ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950), Դոն ժուան (Մոցարտի «Դոն ժուան»), Մալատեստա (Դոնիցետտիի «Դոն Պասկուալե»), Ռիգոլետտո, Յագո (Վերդիի «Ռիգոլետտո», «Օթելլո»), Մեելիս (վ․ Կապպի «Լեմբիտու»), Օլեգ Կոշևոյ (Մեյտուսի «Երիտասարդ Գվարդիա»), Դանիլո (Լեգարի «Ուրախ այրին»), Տասիլլո (Կալմանի «Մարիցա») և այլն։

Նկարահանվել էր կինոֆիլմերում՝ «Լույսը Կոորդիում» (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1952), «Միստեր Իքս», «Կոլա Բրյունոն»։ ԽՍՀՄ պետական մրցանակ համերգային ծրագրերի համար (1968)։ Հյուրախաղերով հանդես էր եկել ԽՍՀՄ շատ քաղաքներում, արտասահմանում։ ԽՍՀՄ 9-րդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ։

Պարգևատրվել էր Լենինի և 3 այլ շքանշաններով։ Ստալինյան մրցանակի դափնեկիր (1950, 1952)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Отс Георг Карлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Էստոնական մարզական կենսագրական բառարան (эст.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Энциклопедия ТАСС (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Օթս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 579