Գեորգ Օթս
Գեորգ Օթս | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | էստ․՝ Georg Ots |
Ծնվել է | մարտի 21, 1920[1][2][3][…] Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[1] |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Մահացել է | սեպտեմբերի 5, 1975[2][4] (55 տարեկան) Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, օպերային երգիչ և լողորդ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա |
Պարգևներ | Ստալինյան մրցանակ, ԽՍՀՄ պետական մրցանակ, Լենինի շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Պատվո նշան» շքանշան, Baltic Star?, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ և Էստոնական ԽՍՀ վաստակավոր արտիստ |
Georg Ots Վիքիպահեստում |
Գեորգ Կառլի Օթս (էստ․՝ Georg Ots, մարտի 21, 1920[1][2][3][…], Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[1] - սեպտեմբերի 5, 1975[2][4], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և էստոնական օպերային և էստրադային երգիչ (լիրիկական բարիտոն), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1960), երկու Ստալինյան մրցանակի դափնեկիր (1950, 1952) և ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1968)։ ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1951 թվականին ավարտել էր Տալլինի կոնսերվատորիան։ 1945 թվականից՝ «էստոնիա» օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։ Ստեղծել էր տարաբնույթ կերպարներ՝ Օնեգին (Չայկովսկու «Եվգենի Օնեգին», ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950), Դոն ժուան (Մոցարտի «Դոն ժուան»), Մալատեստա (Դոնիցետտիի «Դոն Պասկուալե»), Ռիգոլետտո, Յագո (Վերդիի «Ռիգոլետտո», «Օթելլո»), Մեելիս (վ․ Կապպի «Լեմբիտու»), Օլեգ Կոշևոյ (Մեյտուսի «Երիտասարդ Գվարդիա»), Դանիլո (Լեգարի «Ուրախ այրին»), Տասիլլո (Կալմանի «Մարիցա») և այլն։
Նկարահանվել էր կինոֆիլմերում՝ «Լույսը Կոորդիում» (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1952), «Միստեր Իքս», «Կոլա Բրյունոն»: ԽՍՀՄ պետական մրցանակ համերգային ծրագրերի համար (1968)։ Հյուրախաղերով հանդես էր եկել ԽՍՀՄ շատ քաղաքներում, արտասահմանում։ ԽՍՀՄ 9-րդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ։
Պարգևատրվել էր Լենինի և 3 այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Отс Георг Карлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Эстонский спортивный биографический словарь (эст.)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 579)։ ![]() |
- Մարտի 21 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 5 մահեր
- 1975 մահեր
- Տալլին քաղաքում մահացածներ
- Բարիտոններ
- Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Էստոնացի երգիչներ
- Խորհրդային դերասաններ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի դերասաններ
- Էստոնացի հասարակական գործիչներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Քաղցկեղից մահացածներ
- Տալլինի Անտառային գերեզմանատանը թաղվածներ
- Էստոնիայի քաղաքական գործիչներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ԽՄԿԿ անդամներ
- 20-րդ դարի օպերային երգիչներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ