Գեորգ Ռենատուս Սոլտա
Գեորգ Ռենատուս Սոլտա Georg Renatus Solta | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 18, 1915[1] Վիեննա, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | մայիսի 2, 2005[1] (90 տարեկան) Վիեննա, Ավստրիա |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Մասնագիտություն | լեզվաբան, համալսարանի դասախոս և balkanologist |
Հաստատություն(ներ) | Վիեննայի համալսարան |
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն[2], Balkan studies?[2] և Հնդեվրոպական լեզվաբանություն[2] |
Անդամակցություն | Ավստրիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Վիեննայի համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[2][3] |
Ստորագրություն | |
Georg Renatus Solta Վիքիպահեստում |
Գեորգ Ռենատուս Սոլտա (գերմաներեն՝ Georg Renatus Solta, ապրիլի 18, 1915[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - մայիսի 2, 2005[1], Վիեննա, Ավստրիա), ավստրիացի լեզվաբան, պատմահամեմատական լեզվաբանության մասնագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1939), պրոֆեսոր (1973)։ 1926-1934 թվականներին սովորել է Լինցի (Ավստրիա) լիցեյում, ապա՝ Վիեննայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում (1934-1939), 1939 թվականից հնդեվրոպական լեզվաբանություն է դասավանդել նույն համալսարանում։ Սոլտան զբաղվել է պատմահամեմատական լեզվաբանության, հնդեվրոպական նախալեզվի տեղանունների, ինչպես նաև առանձին լեզուների ձևաբանության, հնչյունաբանության, բառապաշարի և հնդեվրոպացիների հարցերով («Հին իտալական տեղանունների ուսումնասիրություն», 1939, «Մտածություններ հնդեվրոպացիների հարցի մասին», 1952, «Քմայնացում և շրթնայնացում», 1966, «Լատիներենի դիրքի մասին», 1974 և այլն)։ «Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում» (1960), «Հայոց լեզու» (1963) և այլ աշխատություններում Սոլտան անդրադարձել է հայերենի ծագումնաբանական առնչություններին, քերականությանը, քննել հայերենի բառապաշարի հնդեվրոպական բառաշերտը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #107496798 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ CONOR.Sl
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 493)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Ռենատուս Սոլտա» հոդվածին։ |
- Ապրիլի 18 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Վիեննա քաղաքում ծնվածներ
- Մայիսի 2 մահեր
- 2005 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Վիեննայի համալսարանի դասախոսներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ավստրիացի լեզվաբաններ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հնդեվրոպագետներ
- 20-րդ դարի լեզվաբաններ
- Անավարտ հոդվածներ անձի մասին