Գեորգ Ֆիլիպ Տելեման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գեորգ Թելեմանից)
Գեորգ Ֆիլիպ Տելեման
Telemann.jpg
Telemann2.jpg
Ծնվել է մարտի 14, 1681({{padleft:1681|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:14|2|0}})[1][2][3][4][5]
Մագդեբուրգ[6]
Երկիր Flag of Germany.svg Գերմանիա
Մահացել է հունիսի 25, 1767({{padleft:1767|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][2][3][4][5] (86 տարեկանում)
Համբուրգ[6]
Ժանրեր օպերա
Մասնագիտություն կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ, դիրիժոր և երաժշտություն տեսաբան
Գործիքներ Երգեհոն
Ստորագրություն
Ստորագրություն

Գեորգ Ֆիլիպ Տելեման (գերմ.՝ Georg-Philipp Telemann, մարտի 14, 1681[1][2][3][4][5] , Մագդեբուրգ[6] - հունիսի 25, 1767[1][2][3][4][5] , Համբուրգ[6]), գերմանացի կոմպոզիտոր, երգեհոնահար, կապելմայստեր: Թողել է հսկայական ստեղծագործական ժառանգություն, պատմության մեջ առավել բեղմնավոր երգահաններից մեկն է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1701 թվականից Լայպցիգի համալսարանում ուսանել է իրավունք, որտեղ հիմնել է «Կոլլեգիում մուզիկում» երաժշտական խմբակը: 1712-1721 թվականներին՝ կանտոր և մուզիկ-դիրեկտոր Մայնի Ֆրանկֆուրտում: 1721 թվականից մինչև կյանքի վերջը ապրել է Համբուրգում, եղել քաղաքային մուզիկ-դիրեկտոր, ղեկավարել եկեղեցական կապելլաներ և օպերային թատրոն, հիմնել «Կոլլեգիում մուզիկում» ընկերությունը, 1728 թվականից հրատարակել «Der getreue Musikmeister» նոտային ամսագիրը:

Աշխատել է տարբեր ժանրերում (մոտ 40 օպերա, բազմաթիվ հոգևոր կանտատներ, օրատորիաներ, պասսիոններ, մեսսաներ, նվագախմբային նախերգանքներ, սյուիտներ, կոնչերտո գրոսսոներ, ստեղծագործություններ կլավիրի, ջութակի համար, տրիոսոնատներ և այլն): Լինելով Յոհան Սեբաստիան Բախի և Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի ժամանակակիցը՝ ազատ տիրապետել է պոլիֆոնիկ գրության տեխնիկային, յուրացրել ազգային մի շարք դպրոցների (հատկապես ֆրանսիական և լեհական) նվաճումները, մոտեցել իր ժամանակի համար նոր՝ հոմոֆոն-հարմոնիկ գրությանը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ра6ей В․, Георг Филипп Телеман, М․, 1974

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png