Գեորգ Ելինեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգ Ելինեկ
գերմ.՝ Georg Jellinek
Georg Jellinek.jpg
Ծնվել էհունիսի 16, 1851(1851-06-16)[1][2]
Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[3]
Մահացել էհունվարի 12, 1911(1911-01-12)[1][2] (59 տարեկանում)
Հայդելբերգ, Grand Duchy of Baden, Գերմանական կայսրություն[3]
ԳերեզմանԲերգֆրայդհոֆ
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Flag of Austria.svg Ավստրիա
Դավանանքհուդայականություն և ավետարանչականություն
Մասնագիտությունփիլիսոփա, համալսարանի պրոֆեսոր, սոցիոլոգ և դատավոր
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան, Հայդելբերգի համալսարան և Բազելի համալսարան
Գործունեության ոլորտԻրավաբանություն
Պաշտոն(ներ)ռեկտոր
ԱնդամակցությունՀայդելբերգի գիտությունների ակադեմիա, Q1726382? և Թուրինի Գիտությունների Ակադեմիա
Ալմա մատերՎիեննայի համալսարան, Հայդելբերգի համալսարան և Լայպցիգի համալսարան
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր, փիլիսոփայության դոկտոր (1872) և իրավաբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[2]
Ամուսին(ներ)Camilla Jellinek?
Երեխա(ներ)Walter Jellinek?
ՀայրԱդոլֆ Ելինեկ
Georg Jellinek Վիքիպահեստում

Գեորգ Ելինեկ (գերմ.՝ Georg Jellinek, հունիսի 16, 1851(1851-06-16)[1][2], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[3] - հունվարի 12, 1911(1911-01-12)[1][2], Հայդելբերգ, Grand Duchy of Baden, Գերմանական կայսրություն[3]), գերմանացի իրավաբան, իրավաբանական պոզիտիվիզմի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգ Ելինեկը ծնվել է 1851 թվականի հունիսի 16-ին Լայպցիգում՝ Ադոլֆ Ելինեկի ընտանիքում, ով եղել է հայտնի քարոզիչ Վիեննայի հրեական համայնքում։

1867-1872 թվականներին Գեորգ Ելինեկը իրավունք, արվեստի պատմություն ու փիլիսոփայություն է սովորել Վիեննայի համալսարանում, ինչպես նաև Հայդելբերգի ու Լայպցիգի համալսարաններում։

1872 թվականին Գեորգ Ելինեկը Լայպցիգի համալսարանում պաշտպանել է դիսերտացիա «Die sozialethische Bedeutung von Recht, Unrecht und Strafe» («Իրավունքի, անարդարության ու պատժի սոցիալ-բարոյագիտական նշանակությունը») թեմայով՝ դառնալով փիլիսոփայական գիտությունների դոկտոր, իսկ 1874 թվականին Վիեննայում ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան։

Գեորգ Ելինեկը 1879 թվականին անցել է հաբիլիտացիայի գործընթացը՝ դառնալով Վիեննայի համալսարանի պրոֆեսոր։ Դրանից հետո նա Վիեննայի համալսարանում զբաղեցրել է փիլիսոփայական իրավունքի պրոֆեսորի պաշտոն, իսկ 1881 թվականին նշանակվել է պետական քննական հանձնաժողովի անդամ։ 1882 թվականին լույս է տեսել Գեորգ Ելինեկի հիմնարար աշխատությունը՝ «Die Lehre von den Staatenverbindungen» («Պետության ունիֆիկացման տեսություն»)։ Դրանից հետո նա դարձել է սահմանադրական իրավունքի ադյունկտ-պրոֆեսոր Վիեննայի համալսարանում։

1889 թվականին Գեորգ Ելինեկը թողնում է ակադեմիական ծառայությունը Ավստրո-Հունգարիայում և դարձել Շվեյցարիայի Բազելի համալսարանի պրոֆեսոր։

1891 թվականին նա տեղափոխվում է Գերմանիա և որպես սահմանադրական ու միջազգային իրավունքի պրոֆեսոր աշխատանքի անցել Հայդելբուրգի համալսարանում։

1900 թվականին լույս է տեսել Գեորգ Ելինեկի «Allgemeine Staatslehre» («Ընդհանուր ուսմունք պետության մասին») աշխատության առաջին հրատարակությունը, որ հայտնի է նաև «Das Recht des Modernen Staates» («Ժամանակակից պետության իրավունք») խորագրով։

Գեորգ Ելինեկը մահացել է 1911 թվականի հունվարի 12-ին Հայդելբերգում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգ Ելինեկն ամուսնացած էր Կամիլա Ելինեկի (օրիորդական ազգանունը՝ Վերտհայմ, 1860-1940) հետ, ում Մարիաննա Վեբերը 1900 թվականին համոզել է միանալ կանանց իրավունքների համար պայքարող շարժմանը, և ով հայտնի է դարձել կանանց իրավաբանական օգնություն ցույց տալու ու քրեական օրենսգրքի բարեփոխման ուղղությամբ կատարված աշխատանքների շնորհիվ։

Նրանք ունեցել են վեց երեխա, որ ծնվել են 1884 և 1896 թվականների միջև։ Նրանցից երկուսը մահացել են մանուկ հասակում։ Ելինեի որդին՝ Վալտերը, և դուստրը՝ Դորան, նացիստների օրոք տեղավորվել են Տերեզիենշտադտի համակենտրոնացման ճամբարում, իսկ կրտսեր որդին՝ Օտտոն, տանջամահ է արվել Գեստապոյում 1943 թվականին։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգ Ելինեկը ոչ սուվերեն պետությունների մասին տեսության (անսահմանափակ, լիարժեք սուվերենության տեսություն, ֆեդերալիզմի ունիտար, ցենտրիստական տեսություն) հիմնադիրն է, որի համաձայն միասնական պետության ողջ տարածքում կարող է գոյություն ունենալ միայն մեկ սուվերենություն։ Պետությունը, որ մտնում է դաշնության կազմի մեջ կամ միացվում է կայսրությանը, թեև պահպանում է որոշակի ինքնիշխանություն, սակայն լիովին կորցնում է սուվերենությունը։

Նա առաջ է քաշել նաև պետության՝ իր իսկ հրապարակած իրավական նորմերի միջոցով ինքնասահմանափակման հայեցակարգը, որ բավականին առաջադիմական էր իր ժամանակի համար։

Գեորգ Ելինեկը պետությունը բնորոշել է որպես անհատների ամբողջական միասնություն, որ օժտված է իրավաբանական սուբյեկտի որակներով ու կամքով և իրավունքների կրող է[4]: Նա կարծում էր, որ պետությունը պիտի ուսումնասիրել միաժամանակ և՛ որպես հասարակական հատուկ կազմավորում, և՛ որպես իրավական երևույթ։ Դրան համապատասխան՝ նրա ուսմունքն ուներ երկու կողմ՝ սոցիալական ու իրավական։ Այդ պատճառով էլ Ելինեկին հաճախ համարում են գերմանական իրավունքի սոցիոլոգիայի հիմնադիր։

Գեորգ Ելինեկի ամենահայտնի աշխատանքներից մեկը 1895 թվականին գրված էսսեն է Մարդու ու քաղաքացու իրավունքների հռչակագրի մասին, որում նա զարգացրել է մարդու իրավունքների մասին տեսության ունիվերսալության գաղափարը։ Ի հակադրություն Էմիլ Բուտմիի՝ Ելինեկը Մարդու ու քաղաքացու իրավունքների հռչակագիրը, ինչպես նաև Ֆրանսիական մեծ հեղափոխությունը համարում է XIX դարի քաղաքական պատմության շրջադարձային իրադարձություններ՝ դրանք դիտելով ոչ թե միայն Ֆրանսիայի պատմության շրջանակներում, այլ նմանեցնելով Անգլիայի ու ԱՄՆ-ի հեղափոխական գաղափարներին ու շարժումներին։

Ելիեկի՝ պետության ու իրավունքի մասին տեսությունը հայտնի էր ոչ միայն Գերմանիայում ու Ավստրո-Հունգարիայում, այլ նաև Ռուսական կայսրությունում ու Ճապոնիայում: Ընդհանուր առմամբ այն իր ազդեցությունն է թողել XX դարի սկզբի համաշխարհային իրավաբանական գիտության վրա։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Die Socialethische Bedeutung: von Recht, Unrecht und Strafe. — Wien: Alfred Holder: K.K. Hof-und Univerditats-Buchhandler, 1878. — 129 s.
    • 2. Aufl. — Berlin, 1908.
  • Die Beziehungen Goethe’s zu Spinoza. Vortrag gehalten im Vereine der Literaturfreunde zu Wien. — Wien, 1878.
  • Die rechtliche Natur der Staatenverträge. Ein Beitrag zur juristischen Construction des Völkerrechts. — Wien, 1880.
  • Die Lehre von den Staatenverbindungen. — Wien; Berlin, 1882.
  • Die Entwickelung des Ministeriums in der Constitutionellen Monarchie. — Wien, 1883.
  • Österreich-Ungarn und Rumänien in der Donaufrage. Eine völkerrechtliche Untersuchung. — Wien, 1884.
  • Ein Verfassungsgerichtshof für Österreich. — Wien, 1885.
  • mit Pliveric, Josef, Das rechtliche Verhältniß Kroatiens zu Ungarn. Mit einem Anhange, die ungarisch-kroatischen Ausgleichsgesetze enthaltend. — Agram, 1885.
  • Gesetz und Verordnung: staatsrechtliche Unterduchungen auf rechtsgeschichtlicher und rechtsvergleichender Glundlage. — Freiburg im Breisgau: Akademische Verlagsbuchhandlung von J.C.B. Mohr (Paul Siebeck), 1887. — 412 s.
  • System der subjektiven öffentlichen Rechte. — Freiburg im Breisgau, 1892.
  • Adam in der Staatslehre. Vortrag gehalten im historisch-philosophischen Verein zu Heidelberg. — Heidelberg, 1893.
  • Das Recht der Minoritäten. Vortrag gehalten in der juristischen Gesellschaft zu Wien. — Wien, 1898.
  • Allgemeine Staatslehre (Das Recht des Modernen Staates)։
    • 1., Aufl. — Berlin, 1900.
    • 2., erg. Aufl. — Berlin, 1905.
    • 3., erg. Aufl. — Berlin, 1914.
  • Das Pluralwahlrecht und seine Wirkungen. Vortrag gehalten in der Gehe-Stiftung zu Dresden am 18. März 1905. — Dresden, 1905.
  • Verfassungsanderung und Verfassungswandlung: eine staatsrechtlich-politische Abhandlung. — Berlin: Verlag von O. Haring, 1906. — 80 s.
  • Der Kampf des alten mit dem neuen Recht. Prorektoratsrede. — Heidelberg, 1907.
  • Ausgewählte Schriften und Reden von Georg Jellinek, Bd 1-2:
    • Bd. 1. — Вerlin: Verlag von O. Haring, 1911. — 454 s.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118711989 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Еллинек Георг // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Мальцев Г. В. Еллинек Георг // Большая Советская энциклопедия

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Йеллинек, Георг // Еврейская энциклопедия Брокгауза и Ефрона. — СПб., 1908—1913.
  • Ивановский В. В. Новый трактат о государстве: по поводу нового труда Георга Еллинека Das Recht des modernen Staates // Журнал Министерства юстиции. — 1901. — № 5, Май — № 6, Июнь. — С. 82-114.
  • Жилин А. А. Теория союзного государства: Разбор главнейших направлений в учении о союзном государстве и опыт построения его юридической конструкции. — Киев: Тип. И. И. Чоколова, 1912. — 360 с.
  • Алексеев А. С. Георг Еллинек и его научное наследие. - М.: Типо-лит. тов-ва "Владимир Чичерин в Москве", 1912. - 61 с.
  • Мальцев Г. В. Еллинек Георг // Большая Советская энциклопедия
  • Дурденевский В. Н. Субъективное право и его основное разделение // Правоведение. — 1994. — № 3. — С. 78-95.
  • Антология мировой правовой мысли. Том 3, Европа и Америка, XVIII—XX вв. / Рук. науч. проекта Г. Ю. Семгин; Отв. ред. О. А. Жидков. — М.: Мысль, 1999. — 830 с. — ISBN 5244009389.
  • Магазинер Я. М. Общая теория права на основе советского законодательства. Глава 6, Субъективное право // Правоведение. — 1999. — № 2. — С. 39-52.
  • Юрьев С. С. Учение Г. Еллинека о праве меньшинства: Лекция // В мире права. — 2000. — № 2.
  • Пожарский Д. В., Мирзоян Э. Р. Цель государства в учении Георга Еллинека // Вестник Владимирского юридического института. — 2008. — № 1. — С. 190—191.