Գեորգի Ֆրանցի Գաուզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Ֆրանցի Գաուզե
Gauze.jpg
(բնագետ)
ԱԱՀ՝ Գեորգի Ֆրանցևիչ Գաուզե
Բնագիր
ԱԱՀ՝
Georgi Francevich Gauze
Ծննդյան օր՝ 27 դեկտեմբերի, 1910
Ծննդավայր՝ Մոսկվա
Վախճանի օր՝ 2 մայիսի, 1986
Վախճանի վայր՝ Մոսկվա

Գեորգի Ֆրանցի Գաուզե (դեկտեմբերի 27 1910 թ., Մոսկվա - մայիսի 2 1986 թ., Մոսկվա), Սովետական մանրէաբան, ակադեմիկոս ՍՍՀՄ ԲԳԱ, Էկոլոգիայի հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել]

Ավարտել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի կենսաբանական բաժինը(1931)։ Աշխատել է նույն տեղում մինչև 1942թվ. Կենսաբանական գիտությունների դոկտոր (1935), պրոֆեսոր (1940)։ 1942 թվականից հակաբիոտիկների լաբարատորիայի, Նարկոմզդրավի բժշկական մակաբուծության ինստիտուտի և արևադարձային բժշկության, 1948թ-ից ՍՍՀՄ ԲԳԱ անտիբիոտիկների լաբորատորիայի վարիչ։ 1960-1986թ.թ. ՍՍՀՄ ԲԳԱ նոր հակաբիոտիկների հետազոտությունների ինստիտուտի տնօրեն։ Կարևորագույն գիտական աշխատանքները նվիրված են էկոլոգիային և նախակենդանաբանությանը (պրոտոզոոլոգիա), ինչպես նաև հակաբիոտոկերի որոնմանը և նրանց գործողության մեխանիզմի սահմանմանը։ Փորձնականորեն ապացուցել է մրցակցային բացառման սկզբունքը(Վոլտեր - Գաուզեի սկզբունք), համաձայն որի երկու տեսակ չեն կարող անխախտորեն համագոյակցել սահմանափակ տարածությունում, եթե երկուսի քանակությունը լիմիտավորված է նույն կենսական կարևոր ռեսուրսով։ Կատարել է պրոտոպլազմի անհամաչափության հետազոտություններ, դիտարկելով այն կենսաբանական էվոլյուցիայի տեսանկյունով։ 1942 թվականին Մ.Գ. Բրաժնիկովի հետ համատեղ ստացել է սովետական հակաբիոտիկը՝ գրամիցիդին C, այդ թվում նաև՝ ստացել, ուսումնասիրել և արտադրության մեջ է ներդրել հակաբիոտիկներ՝ պոլիմիցին (նեոմիցին), մոնոմիցին, րիստոմիցին, գելիոմիցին և լինկոմիցին, հակաուռուցքային հակաբիոտիկներ՝ օլիվոմիցին և ռուբոմիցին։ Մշակել է ակտինոմիցետների՝ հակաբիոտիկների պրոդուցենտների դասակարգումը։ Ստալինյան մրցանակ (1946թ, կնոջ՝ Մարիա Գեորգովնա Բրաժնիկովայի հետ) գրամիդին С-ի հայտնաբերման համար։ Լեհաստանի գիտությունների ակադեմիայի անդամ (1967), քիմիոտերապիայի միջազգային հանրության նախագահական կազմի անդամ (1959թ-ից) և փոխնախագահ(1962թ-ից)։ Գ. Ֆ. Գաուզեի անունն է կրում Նոր անտիբիոտիկների հետազոտության գիտա-հետազոտակամ ինստիտուտը ՌԲԳԱ Մոսկվայում ։

Աշխատություններ[խմբագրել]

  • Gause G.F. The Struggle for Existence. Baltimore, 1934.
  • Гаузе Г. Ф. Асимметрия протоплазмы. М.-Л.։ Изд-во АН СССР, 1940.
  • Гаузе Г. Ф. Лекарственные вещества микробов. М.-Л.։ Изд-во АН СССР, 1946.
  • Гаузе Г. Ф. Антибиотики и их лечебное применение.
  • Гаузе Г. Ф. Лекции по антибиотикам. 3-е изд. М.։ Изд-во АН СССР, 1958.
  • Гаузе Г. Ф. Экология и некоторые проблемы происхождения видов. / В сб.։ Экология и эволюционная теория. Л.։ Наука, 1984.
  • Гаузе Г. Ф., Дудник Ю. Ф. Противоопухолевые антибиотики. М.։ Медицина, 1987.
  • Гаузе Г. Ф. Борьба за существование. М.-Ижевск, 2002.

Գրականություն[խմբագրել]

  • Галл Я. М. Г. Ф. Гаузе - эколог и эволюционист. СПб.։ Альманах, 1997. 160 с.
  • Биологи. Биографический справочник. Киев։ Наукова думка, 1984. 816 с.

Արտաքին հղումներ[խմբագրել]