Գեորգի Տեր-Եղիազարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Տեր-Եղիազարով
Ծնվել էապրիլի 1, 1923(1923-04-01)
ԾննդավայրԿիսլովոդսկ, Պյատիգորսկի գավառ, Թերեքի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 7, 1994(1994-09-07) (71 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1968)
Մասնագիտությունմանկաբույժ

Գեորգի Մոիսեյի Տեր-Եղիազարով (ապրիլի 1, 1923(1923-04-01), Կիսլովոդսկ, Պյատիգորսկի գավառ, Թերեքի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 7, 1994(1994-09-07), Մոսկվա, Ռուսաստան), հայ մանկաբույժ, մանկական վնասվածքաբան-օրթոպեդ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970): ՌԴ գիտությունների վաստակավոր գործիչ (1982): Մոսկվայի գլխավոր մանկական վնասվածքաբան-օրթոպեդ (1977-1987):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Տեր-Եղիազարովը ծնվել է 1923 թվականի ապրիլի 1-ին, Կիսլովոդսկ քաղաքում։ 1949 թվականին ավարտել է Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտը։ 1963-1987 թվականներին՝ Ն. Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնական ինստիտուտի մանկական վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ[1], 1987-1994 թվականներին՝ կլինիկական հենակետի՝ Շույսկու անվան օրթոպեդանյարդաբան, հիվանդանոցի ղեկավար[2]։

Աշխատանքները վերաբերում են ազդրի բնածին հոդախախտման և մանկական վնասվածքաբանության հարցերին։ Առաջարկել է ազդրաոսկրի ոսկրահատման նոր՝ իր ստեղծած հարթակի կիրառմամբ եղանակ։ Զբաղվել է ներհոդային և խողովակավոր ոսկրերի միջին մասի կոտրվածքների ու դրանց բարդությունների բուժման հարցերով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Повреждения в области локтевого сустава у детей: (Диагностика, осложнения, лечение): Актовая речь 26 июня 1987 г. / Г. М. Тер-Егиазаров, ЦНИИ травматологии и ортопедии им. Н. Н. Приорова, 23 с. 22 см, М. ЦИТО 1987.
  • Артрогрипоз, М., 1973. (համահեղինակ)։
  • Ошибки и осложнения при лечении переломов длинных трубчатых костей у детей. М., 1978.
  • Врожденный вивих бедра, М., 1972 (համահեղինակ)։
  • Клинико-рентгенологические изменения тазобедренного сустава при врожденном вывихе бедра у детей до и после открытого вправления с капсулярной артопластикой [Текст]: Автореферат дис. на соискание ученой степени доктора медицинских наук / Центр. науч.-исслед. ин-т травматологии и ортопедии. - Москва: [б. и.], 1968. - 26 с.[3]

Արտոնագրեր[4][խմբագրել | խմբագրել կոդը]

  • Способ лечения перелома длинных трубчатых костей с угловой деформацией и первичным регенератом // 1648412
  • Изобретение относится к травматологии и применяется при лечении срастающихся переломов длинных трубчатых костей с угловой деформацией.
  • Способ лечения повреждений малоберцевого нерва // 1419685
  • Винт для остеосинтеза // 1178437
  • Способ лечения застарелых повреждений монтеджиа у детей // 1175458
  • Устройство для обработки суставных концов // 571257

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «История». Отделение травматологии ДГКБ св Владимира (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 578-579։
  3. «Тер-Егиазаров, Георгий Моисеевич - Клинико-рентгенологические изменения тазобедренного сустава при врожденном вывихе бедра у детей до и после открытого вправления с капсулярной артопластикой [Текст] : Автореферат дис. на соискание ученой степени доктора медицинских наук - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  4. «Патенты автора ТЕР-ЕГИАЗАРОВ ГЕОРГИЙ МОИСЕЕВИЧ». findpatent.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.