Գեորգի Վիլկովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգի Վիլկովիչ
BASA-161K-3-2933-1-Georgi Valkovich.JPG
 
Մասնագիտություն՝ բժիշկ, դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1833
Ծննդավայր Ադրիանուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանի օր փետրվարի 14, 1892(1892-02-14)
Վախճանի վայր Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Flag of Bulgaria.svg Բուլղարիա

Գեորգի Վիլկովիչ (բուլղար․՝ Георги Вълкович, 1833, Ադրիանուպոլիս, Օսմանյան կայսրություն - փետրվարի 14, 1892(1892-02-14), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), բուլղարացի բժիշկ, քաղաքական գործիչ և դիվանագետ: Բուլղարիայի արտաքին գործերի և Կրոնների նախարար (1881-1883), Բուլղարիայի պետական խորհրդի նախագահ (1883):

19-րդ դարի 60-ական թվականներին եղել է Կոստանդնուպոլսի առաջատար վիրաբույժներից մեկը։ Օսմանյան տիրապետությունից Բուլղարիայի ազատագրումից հետո դարձել Է Պահպանողական կուսակցության առաջնորդներից մեկը։ Օսմանյան կայսրությունում Բուլղարիայի դիվանագիտական ներկայացուցիչն էր, որտեղ սպանվեց քաղաքական հակառակորդների կողմից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1833 թվականին Էդիրնում։ Նրա հայրը Կոպրիվշտիցայի Չալիկովների հարուստ և ազդեցիկ ընտանիքից է։ Վիլկովիչը ուսումը սկսել է Պլովդիվում, իսկ 1857 թվականին ավարտել է Կոստանդնուպոլսի ռազմաբժշկական ուսումնարանը։ Ուսումնարանն ավարտելուց հետո աշխատել է որպես վիրաբույժ և դասավանդել ռազմաբժշկական ուսումնարանում։ 1860-1863 թվականներին մասնագիտացել է վիրաբուժության մասնագիտությամբ Փարիզում, իսկ 1865 թվականին՝ որպես գլխավոր բժիշկ Դամասկոսի կենտրոնական հիվանդանոցում։ 1870-1871 թվականներին աշխատել է Կոստանդնուպոլսի Հայդար փաշա հիվանդանոցի տնօրեն: 1872 թվականին Ուլկովիչն արդեն ունեցել է Օսմանյան բանակի գնդապետի կոչում։ 1875 թվականից ի վեր թղթակից անդամ է, իսկ 1884 թվականից Բուլղարիայի գրական ընկերության, այժմ Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ է։ 1876 թվականին սերբ-թուրքական պատերազմի ժամանակ գլխավորել է զինվորական հոսպիտալը։ Ռուս-թուրքական պատերազմի սկսվելուց հետո 1877 թվականին տեղափոխվել է Դամասկոս, իսկ բանակից հեռանալուց հետո վերադարձել Բուլղարիա[1]։

Բուլղարիայում Գեորգի Վոլկովիչը դարձել Է Պահպանողական կուսակցության առաջնորդներից մեկը։ 1879 թվականին ընտրվել է հիմնադիր ժողովի անդամ և ընդգրկվել տասներկու պահպանողականների խմբում, որոնք հրաժարվել են ստորագրել Տիռնովյան սահմանադրությունը։ Եղել է առաջին մեծ ժողովրդական ժողովի (1879) և երրորդ ժողովրդական ժողովի (1882-1883) պատգամավոր։ 1879 թվականին նշանակվել է գյուղատնտեսության, առևտրի և հասարակական շենքերի տնօրինության ղեկավար, իսկ 1881 թվականին՝ Արևելյան Ռումելիայի փոստային և հեռագրական ծառայության տնօրեն: Բատենբերգի լիազորությունների ժամանակահատվածում (1881-1883) եղել է արտաքին գործերի և Կրոնների նախարար և պետական խորհրդի նախագահ (1883)[1]։

1885 թվականի սերբ-բուլղարական պատերազմի ժամանակ Գեորգի Վոլկովիչը զինվորական հոսպիտալների կառավարիչ էր։ 1886 թվականին ծառայել է որպես Սոֆիայի Ալեքսանդրովյան հիվանդանոցի տնօրեն։ 1887 թվականին նշանակվել է Կոստանդնուպոլսում Բուլղարիայի դիվանագիտական ներկայացուցիչ և այդ պաշտոնում մնացել մինչև մահ։ Վիլկովիչը եղել է Ստեֆան Ստամբոլովի կառավարության վարած քաղաքականության նախաձեռնողներից մեկը՝ Օսմանյան կայսրությունում բուլղարների վիճակի բարելավման համար[1]։

1892 թվականի փետրվարի 12 (24)-ին Գեորգի Վոլկովիչը ենթարկվել է վարձու մարդասպանների հարձակմանը և մահացել որովայնի շրջանում դանակի հարվածից երկու օր անց[2]։ Թաղված է Պլովդիվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Կաղապար:Ташев
  2. Марков Г. Покушения, насилие и политика в България 1878 – 1947. — София: Военно издателство, 2003. — С. 48-52. — ISBN 954-509-239-4