Գեորգի Վերեյսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգի Վերեյսկի
VEREYSKIY-2.jpg
Ծնվել էհուլիսի 18 (30), 1886
ԾննդավայրԽմելնիցկի, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 18, 1962(1962-12-18) (76 տարեկանում)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ՊարգևներՍտալինյան մրցանակ «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան ՌՍՖՍՌ ժողովրդական նկարիչ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Գեորգի Սեմյոնովիչ Վերեյսկի (հուլիսի 18 (30), 1886, Խմելնիցկի, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 18, 1962(1962-12-18), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային նկարիչ։ ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ (1962)։ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1949)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Պետերբուրգում Մստիսլավ Դոբուժինսկու, Բորիս Կուստոդիևի, Աննա Օստրոումովա-Լեբեդևայի մոա։

1918-1930 թվականներին աշխատել է Էրմիտաժի գրավյուրայի բաժնում։

Գրաֆիկական դիմանկարի (վիմագրություն, օֆորտ, գծանկար) վարպետ է։ Ստեղծել է նաև մի շարք բնանկարչական ու ժանրային թերթեր։

Գործերից են՝ «Ռուս նկարիչների դիմանկարներ» (ալբոմներով հրատարակվել է 1922 և 1927 թվականներին), «Գյուղ» (ալբոմով հրատարակվել է 1924 թվականին), «Ռուս գրողներ» (ալբոմներով հրատարակվել է 1927 և 1929 թվականներին) վիմագրությունների շարքերը, ինչպես և սովետական պետության, մշակույթի գործիչների, օդաչուների, բանվորների դիմանկարներ (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946)։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 400 CC-BY-SA-icon-80x15.png


  1. 1,0 1,1 1,2 Union List of Artist Names — 2010.