Գեորգի Սոկոլովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գեորգի Նիկոլաևիչ Սոկոլովսկի, կուսակցական և գրական կեղծանունը՝ Յուրի Մոլոտով (1879, Թիֆլիս —1939, Մոսկվա), պրոֆեսիոնալ հեղափոխական մանկավարժ, Երևանի բոլշևիկյան կազմակերպության հիմնադիր անդամներից։ ՌՍԴԲԿ անդամ 1901 թվականից։

Սովորել է Երևանի արական գիմնազիայում, որտեղից հեռացվել է հակակրոնական գործունեության համար։ 1898 թվականին ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, դարձել համալսարանի ՌՍԴԲԿ կազմակերպության ճանաչված ղեկավարներից։ Հեղափոխական ակտիվ գործունեության համար 1902 թվականին բանտարկվել է։ 1903 թվականին 2 տարով արտաքսվել է Հայաստան։ Երևանի գիմնազիայում և արդյունաբերական մի շարք ձեռնարկություններում ու երկաթուղում կազմակերպել է ՌՍԴԲԿ խմբեր։ 1905 թվականին ընտրվել է ՌՍԴԲԿ Երևանի նորաստեղծ կոմիտեի նախագահ՝ բոլշևիկյան ֆրակցիայից։ 1907 թվականի փետրվարին Սոկոլովսկիի նախաձեռնությամբ և խմբագրությամբ Երևանում լույս է տեսել Հայաստանում առաջին «Ֆակտի» («Факты») ռուսերեն լեգալ թերթը։ Կուսակցության Երևանի կոմիտեի կողմից մասնակցել է ՌՍԴԲԿ (Լոնդոնյան, 1907) համագումարին։ 1910 թվականից բնակություն է հաստատել Մոսկվայում, զբաղվել մանկավարժ, գործունեությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 494 CC-BY-SA-icon-80x15.png