Գեորգի Սարգսյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Սարգսյանց
Ծնվել էմարտի 16, 1934(1934-03-16)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 5, 2011(2011-05-05) (77 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ
ՄասնագիտությունՄարզական լրագրող և հեռուստահաղորդավար
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ

Գեորգի Գեորգիի Սարգսյանց (մարտի 16, 1934(1934-03-16), Մոսկվա, ԽՍՀՄ - մայիսի 5, 2011(2011-05-05), Մոսկվա, Ռուսաստան)[1], հայկական ծագմամբ ռուսաստանաբնակ մարզական լրագրող և հեռուստամեկնաբան, որը հայտնի է «Футбольное обозрение» հաղորդման, մարզական խոշորագույն իրադարձությունների հեռուստատեսային ու ռադիոմեկնաբանությունների շնորհիվ։ Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Սարգսյանցը ծնվել է 1934 թվականի մարտի 16-ին Մոսկվայում։ Սովորել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում։ 1954 թվականին Արևելագիտության ինստիտուտի և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միավորումից հետո տեղափոխվել է Լենինգրադի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժին։

Առաջին աշխատանքային փորձերը կատարել է «Батумский рабочий», «Москва — Волга» թերթերում, Մոսկվայի անվան ջրանցքի տպագիր օրգանում, «Физкультура и спорт» ամսագրում։ ԽՍՀՄ պետական հեռուստառադիոյում աշխատել է 1959 թվականից։ Եղել է մեկնաբան, որ վարել է բռնցքամարտին, ֆուտբոլին, գեղասահքին նվիրված ռեպորտաժներ[2]։ 1960 թվականին առաջին անգամ որպես մեկնաբան եթերում վարել է Ֆիզկուլտուրնիկի օրվան նվիրված շքերթը։

Վարել է թեմատիկ ակնարկներ «Время» հաղորդման շրջանակնրում, «Գոլեր, միավորներ, վայրկյաններ» (ռուս.՝ «Голы, очки, секунды»), «Футбольное обозрение» հաղորդումները։ Մեկնաբանել է 15 Օլիմպիական խաղեր, ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի ավելի քան 30 առաջնություններ, ինչպես նաև բռնցքամարտի, ծանրամարտի, բիաթլոնի և գեղասահքի մրցաշարեր։ Դարձել է առաջին սպորտային մեկնաբանը, որ արժանացել է Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչում։ Հետագայում աշխատել է որպես հեռուստատեսային մեկնաբան «Եվրոսպորտ-Ռուսաստան» ալիքում[3]։ 1990-ական թվականների վերջին և 2000-ական թվականների սկզբին Առաջին ալիքում աշխատել է որպես հեռուստահեռարձակումների մեկնեբան իր գործընկերների հիվանդության կամ մայրաքաղաքից նրանց բացակայության դեպքում։

Գեորգի Սարգսյանցը մահացել է 2011 թվականի մայիսի 5-ին՝ երկարատև հիվանդությունից հետո, Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցում[4]։ Թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատանը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Умер Георгий Саркисьянц
  2. Георгий Саркисьянц: «Мне дважды звонил Брежнев»
  3. Георгий Саркисьянц: Я брал интервью у Чарли Чаплина
  4. Умер спортивный комментатор Георгий Саркисьянц
  5. «Георгий Саркисьянц на сайте Спортивный некрополь». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]