Գեորգի Պողոսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Պողոսով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝սուսերամարտիկ
Երկիր՝Flag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և Flag of Ukraine.svg Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 14, 1960(1960-07-14) (62 տարեկան)
Ծննդավայր՝Կիև, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Մարզիչ(ներ)՝Դավիդ Տիշլեր
177 սմ
Քաշ՝79 կգ

Գեորգի Վադիմի Պողոսով (ուկրաիներեն՝ Георгій Вадимович Погосов, հուլիսի 14, 1960(1960-07-14), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայկական ծագումով խորհրդային և ուկրաինական սուսերամարտիկ, մարզիչ, աշխարհի քառակի չեմպիոն (1983, 1985-1987, 1989, 1990), 1992 թվականի օլիմպիական չեմպիոն թիմային մրցումներում (թրասուսեր)։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1984)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Պողոսովը ծնվել է 1960 թվականի հուլիսի 14-ին Կիևում։ Նրա հոր նախնիները եղել են արցախցիներ և կրել են Պողոսյան ազգանունը, որը Գեորգիի պապը փոխարինել է Պողոսովով[1][2]։ Մայրը եղել է ուկրաինուհի[2]։ Գեորգին երեք տարեկանում կորցրել է երկու ծնողներին, որոնք զոհվել են ավտովթարում, ուստի նրան դաստիարակել է մայրական տատը։ Սուսերամարտով սկսել է զբաղվել Միխայիլ Շիմշովիչի ղեկավարությամբ։ Հետագայում նրա հետ աշխատել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Դավիդ Տիշլերը[1]։

1980 թվականին Գեորգի Պողոսովը հաղթել է աշխարհի պատանիների անհատական առաջնությունում։ 1983 թվականին նա ընդգրկվել է ԽՍՀՄ ազգային հավաքականում և նրա կազմում առաջին անգամ դարձել աշխարհի չեմպիոն[2]։ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերը բոյկոտելու ԽՍՀՄ քաղաքական ղեկավարության որոշման պատճառով խորհրդային թիմը չկարողացավ մասնակցել այդ մրցումներին, բայց հաղթեց «Բարեկամություն-84» մրցաշարում, որի համար թիմի բոլոր անդամներին շնորհվեց ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։

Օլիմպիական հաջորդ մրցափուլում ԽՍՀՄ հավաքականը երեք անգամ հաղթել է աշխարհի առաջնություններում և հասել մինչև Սեուլի Օլիմպիական խաղերի եզրափակիչ, բայց այնտեղ պարտվել է Հունգարիայի թիմին[2]։ Գեորգի Պողոսովը եղել է անհատական մրցաշարի հաղթողի հավակնորդներից մեկը, սակայն քառորդ եզրափակչում միայն մեկ խոցման տարբերությամբ պարտվել է ֆրանսիացի Ֆիլիպ Դելրյոյին և զբաղեցրել միայն վեցերորդ հորիզոնականը։ Այդ հարաբերական անհաջողությունները նրա համար դարձան մարզական կարիերան շարունակելու լրացուցիչ խթան և Պողոսովը որոշեց հանդես գալ Բարսելոնայի Օլիմպիական խաղերում։ ԽՍՀՄ փլուզման պատճառով այդ մրցումներում նա արդեն ներկայացնում էր Ուկրաինան Միավորված թիմի կազմում, որը նվաճեց թիմային մրցաշարի ոսկե մեդալները։

1994 թվականին մարզական կարիերան ավարտելուց հետո[2] Գեորգի Պողոսովը Միացյալ Նահանգներում զբաղվում է մարզչական գործունեությամբ։ 1999 թվականից պայմանագրով աշխատում է Սթենֆորդի համալսարանում[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Պողոսովը Կիևի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի շրջանավարտ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ФЕХТОВАНИЕ: Энциклопедия / Авторы-составители М. С. Ракита, В. Л. Штейнбах. — М.: Человек, 2011. — ISBN 978-5-904885-46-5. — С. 416.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]