Գեորգի Շչեննիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Շչեննիկով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 27, 1991(1991-04-27)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
1998—2003 Ռուսաստան ՄՊՄԴ (Կրիլատսկոե)[3]
2003—2008 Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա)

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008—մ․հ․ Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 212 (4)
Ազգային հավաքական
2008 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17) 3 (0)
2009—2013 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 21 (1)
2010 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 3 (0)
2012—2016 Ռուսաստան Ռուսաստան 10 (0))

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 13.12.2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 22.03.2019

Գեորգի Միխայլովիչ Շչեննիկով (ռուս.՝ Георгий Михайлович Щенников, ապրիլի 27, 1991(1991-04-27)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի պաշտպան։

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության եռակի հաղթող, Ռուսաստանի գավաթի եռակի դափնեկիր, Ռուսաստանի սուպերգավաթի քառակի դափնեկիր։ 2014 թվականի աշխարհի առաջնության և 2016 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Աշխարհի քառակի չեմպիոն և 1956 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (մարզական քայլք) Միխայիլ Շչեննիկովի որդին է[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԿՄԱ-ի սան է։ Առաջին մարզիչը եղել է Ն. Կոնովալովը։ ԲԿՄԱ ՊՖԱ ՄՊՄԴ-ի ավարտից հետո հրավիրվել է թիմի երկրորդ կազմ։ 2008 մրցաշրջանում բանակայինների երիտասարդական թիմում անցկացրել է 23 խաղ[5]։

ԲԿՄԱ-ի հիմնական կազմում նորամուտը կատարել է 2008 թվականի օգոստոսի 6-ին Ռուսաստանի գավաթի 1/16 եզրափակչի՝ Վլադիմիրի «Տորպեդո» ակումբի դեմ խաղում[6]։ Նույն թվականի հոկտեմբերի 24-ին կատարել է նորամուտը ՈՒԵՖԱ գավաթի խաղարկությունում[7]՝ դուրս գալով փոխարինման Իսպանիայի «Դեպորտիվոյի» դեմ խաղի 86-րդ րոպեին[8]։ 2009 թվականի փետրվարի 18-ին նույն մրցաշարում մասնակցել է «Աստոն Վիլլայի» դեմ ամբողջ խաղին[9]։ 2009 թվականի մարտի 7-ին Շչեննիկովը ԲԿՄԱ-ի հետ միասին նվաճել է իր առաջին տիտղոսը՝ Ռուսաստանի Սուպերգավաթը։

2011 թվականի հունիսի 6-ին Շչեննիկովի մոտ վերսկսվել է նույն թվականի մայիսին ստացած ոտնաթաթի վնասվածքի սրացում, ինչի պատճառով նա թիմ է վերադարձել միայն հոկտեմբերի վերջին[10][11]։

2014 թվականի մարտի 27-ին Ռուսաստանի գավաթի 1/4 եզրափակչի՝ «Թերեքի» դեմ խաղի 111-րդ րոպեին խփել է խաղի որոշիչ գնդակը, որը նրա համար դարձել է առաջինը ԲԿՄԱ-ի կազմում[12]։ 2017/18 մրցաշրջանում խփել է իր առաջին գոլը Ռուսաստանի առաջնությունում և ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայում։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է 2013 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։

2012 թվականի օգոստոսի 15-ին կատարել է նորամուտը Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում (նոր գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոյի գլխավորությամբ)՝ մասնակցելով Կոտ դ'Իվուարի հավաքականի դեմ խաղին։

2018 թվականի նոյեմբերի 18-ի հրավիրվել է հավաքական Ֆեոդոր Կուդրյաշովի վնասվածքի պատճառով[13]։

Աշխարհի առաջնություն 2014[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսի 2-ին ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի վերջնական հայտացուցակում՝ մասնակցելու Բրազիլիայում անցկացվող աշխարհի առաջնությանը[14][15]։ Խաղադաշտ դուրս չի եկել։

Եվրոպայի առաջնություն 2016[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը։ Հունիսի 11-ին խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնակային կազմում՝ մասնակցելով Անգլիայի դեմ խաղին։ Խաղի 72-րդ րոպեին վիճելի դրվագում ստացել է դեղին քարտ և նշանակվել է տուգանային հարված, որից հետո անգլիացիները աչքի են ընկել գոլով։ Խաղի վերջին րոպեներին գոլային փոխանցում է կատարել Վասիլի Բերեզուցկիին։ Խաղն ավարտվել է 1:1 հաշվով[16]։

Անձնակական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունիսի 22-ին ամուսնացել է Դիանայի հետ[17]։ 2014 թվականի հուլիսի 23-ին ծնվել է որդին՝ Դանիիլը[18], 2017 թվականի օգոստոսի 17-ին՝ դուստրը՝ Ուլյանան[19]։ 2019 թվականի հունիսի 1-ին ծնվել է երկրորդ որդին[20]՝ Տիմոֆեյը։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերի 13-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Առաջանություն Գավաթ Սուպերգավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 2008 0 0 2 0 0 0 2 0 4 0
2009 25 0 4 0 1 0 10 0 40 0
2010 25 0 1 0 1 0 11 0 38 0
2011/12 21 0 1 0 1 0 9 0 32 0
2012/13 18 0 3 0 0 0 1 0 22 0
2013/14 28 0 4 1 1 0 6 0 39 1
2014/15 12 0 2 0 0 0 5 0 19 0
2015/16 19 0 1 0 0 0 6 0 26 0
2016/17 25 0 0 0 1 0 6 0 32 0
2017/18 19 3 0 0 0 0 11 2 30 5
2018/19 20 1 0 0 1 0 3 1 24 2
2019/20 0 0 1 0 0 0 1 0 2 0
Ընդհանուր 212 4 19 1 6 0 71 3 308 8
Ընդհանուր 212 4 19 1 6 0 71 3 308 8

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 15-ի դրությամբ

Ընդհանուր՝ 10 խաղ/ 0 գոլ, 4 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 1 պարտություն

Տարի ԱԱ որակավորման խաղեր ԱԱ եզրափակչի խաղեր ԵԱ որակավորման խաղեր ԵԱ եզրափակչի խաղեր Ընկերական խաղեր Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
2012 0 0 0 0 0 0 0 0 1 0 1 0
2013 1 0 0 0 0 0 0 0 0 0 1 0
2014 0 0 0 0 1 0 0 0 3 0 4 0
2015 0 0 0 0 0 0 0 0 1 0 1 0
2016 0 0 0 0 0 0 2 0 1 0 3 0
Ընդհանուր 1 0 0 0 1 0 2 0 6 0 10 0

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԿՄԱ

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (3) – № 2 (2010), № 3 (2009, 2013/2014)
  • Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ – 2009[21]
  • «Առաջին հնգյակ» մրցանակի դափնեկիր - 2009[22]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Георгий Щенников: "Хочется, наконец, дебютировать в Премьер-лиге"
  4. «Георгий Щенников: «Лёгкой атлетикой никогда не занимался»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 25-ին.
  5. Ֆուտբոլիստի էջը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի կայքում
  6. Протокол матча с владимирским «Торпедо»
  7. Статистика в Кубке УЕФА(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
  8. Протокол матча с «Депортиво»
  9. Георгий Щенников: «Таких матчей у меня ещё не было»
  10. ЦСКА: 19 травм за сезон(չաշխատող հղում)(չաշխատող հղում) / Спорт-Экспресс, 18 октября 2011.
  11. Георгий Щенников: «Аршавина видел лишь по телевизору» Արխիվացված 2011-12-31 Wayback Machine / Спорт-Экспресс, 28 октября 2011.
  12. ЦСКА— «Терек». Щенников забил первый гол за армейцев / Sports.ru, 27 марта 2014.
  13. Щенников был вызван в сборную России в связи с травмой Ф.Кудряшова / Gazeta.ru
  14. Капелло объявил окончательный состав сборной России на ЧМ-2014 / Gazeta.ru, 2 июня 2014.
  15. Капелло назвал окончательный состав сборной России на ЧМ /Lenta.ru, 2 июня 2014.
  16. У вас — «Ферги-тайм», у нас — «Слуцкий-тайм»! / Спорт-Экспресс, 12 июня 2016.
  17. Защитник ЦСКА Георгий Щенников женился / Советский спорт, 22 июня 2013.
  18. У Щенникова родился сын
  19. У Щенникова родилась дочь. Футбол - РПЛ. СПОРТ-ЭКСПРЕСС
  20. У Георгия Щенникова родился сын! / pfc-cska.com, 1 июня 2019.
  21. Домингес признан лучшим футболистом России 2009 года Արխիվացված 2009-12-04 Wayback Machine
  22. «Щенников стал лауреатом премии «Первая пятерка»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Շչեննիկով» հոդվածին։