Գեորգի Նազարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Նազարով
Ծնվել էդեկտեմբերի 16 (29), 1908
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 8, 1985(1985-12-08) (76 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ՄասնագիտությունQ10497074?
Պարգևներ և
մրցանակներ
Լենինյան մրցանակ

Գեորգի Նիկոլայի Նազարով (Նազարյան) (դեկտեմբերի 16 (29), 1908, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 8, 1985(1985-12-08), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ ավիակոնստրուկտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Նազարովը ծնվել է 1908 թվականի դեկտեմբերի 16-ին, Թիֆլիսում։ 1932 թվականին ավարտել է Լենինգրադի հաղորդակցության ճանապարհների ինստիտուտը։ 1936-1940 թվականներին՝ Մոսկվայի ավիացիայի ինստիտուտի օդանավերի կոնստրուկցիայի և ամրության ամբիոնի պետ, 1951-1958 թվականներին՝ Վ. Մ. Մյասիշչևի Կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր, 1958-1970 թվականներին՝ Չափորոշիչների պետական միության փորձակոնստրուկտորական բյուրոյի պետ և գլխավոր կոնստրուկտոր, 1970-1974 թվականներին՝ Չափորոշիչների և միասնականացման գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր կոնստրուկտոր։ 1946-1980 թվականներին դասավանդել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտում, գլխավորել է մեծ հեռահարության գերձայնային հրթիռի մշակման աշխատանքները։ Նազարովի ղեկավարությանբ մշակվել են տիտանի համաձուլվածքներով պատրաստված թռչող ապարատի արտադրակարգը, ստեղծվել կոնստրուկցիան։ Ղեկավարել է խոշոր ռմբակոծիչ ինքնաթիռների մշակման, կառուցման, փորձարկման և ներդրման աշխատանքները[1][2]։

Մահացել է 1985 թվականի դեկտեմբերի 8-ին, Մոսկվայում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 198։
  2. Հայկական համառոտ հանրագիտարան, 1999, հ. 3: