Գեորգի Մորոզ
Գեորգի Մորոզ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 30, 1937 |
Ծննդավայր | Դնեպրոձերժինսկ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | 2016 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | բնանկար |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Գեորգի Մորոզ (ռուս.՝ Георгий Моисеевич Мороз, ապրիլի 30, 1937, Դնեպրոձերժինսկ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2016), ռուս և խորհրդային գեղանկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգի Մորոզը ծնվել է 1937 թվականի ապրիլի 30-ին, Ուկրաինայի Դնեպրոձերժինսկ քաղաքում։ Դրանից մեկ տարի առաջ քաղաքն ստացել է իր նոր անվանումը, մինչ այդ քաղաքը վերակոչվել է Կամենսկոե։
Նկարչության և գեղանկարչության առաջին դասերը Գեորգին ստացել է Գրիգորի Լատունովի ստուդիայում։ Այնուհետև սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի միջնակարգ դպրոցում։ Այն ավարտելուց հետո 1957 թվականին մեկնել է Լենինգրադ և ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետը։ Սովորել է Յուրի Նեպրինցևի և Ալեքսանդր Ռոմանիչևի մոտ։ 1963 թվականին ավարտել է ինստիտուտը՝ Յուրի Նեպրինցևի արվեստանոցում՝ որակավորված գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Կոլտնտեսային դաշտերը»[2] նկարը։
Ինստիտուտն ավարտելուց հետո Ռեմ Երմոլինի հրավերով մի քանի տարի աշխատել է Վորկուտայում և Կոմիում՝ ՌԽՖՍՀ գեղարվեստական ֆոնդի բաժանմունքում։ 1963 թվականից սկսել է մասնակցել ցուցահանդեսների` ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ։ 1973 թվականից դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Նկարել է բնանկարներ, նատյուրմորտներ ինտերիում և էքստերիում, ժանրային կոմպոզիցիաներ և դիմանկարներ։ Ստեղծագործական ուղևորություններ է կատարել Ուկրաինայով, Ռուսաստանով, աշխատել է Հին Լադոգայի և Ակադեմիական ամառանոցի ստեղծագործական տներում և այցելել է Իտալիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Ճապոնիա։ Վերջին քսան տարվա ընթացքում ապրել և աշխատել է Շուվալովի սեփական տանը, Պետերբուրգի գեղանկարչական արվարձանում, որը նախընտրելի է եղել շատ նկարիչների և քանդակագործների համար։ «Գարունը», «Մարտը»[3] (երկուսն էլ՝ 1970 թվական), «Մ․ Պլետենեցի դիմանկարը»[4] (1971 թվական), «Արևածաղիկները»[5] (1972 թվական), «Ուռին ծաղկում է», «Վերափոխման տաճար»[6] (երկուսն էլ՝ 1973 թվական), «Գարնանային նատյուրմորտ», «Թխենին ծաղկում է», «Սագերը»[7] (բոլորը՝ 1975 թվական), «Վաղ գարունը»[8] (1977 թվական), «Բերքի տոնը»[9] (1980 թվական), «Երաշտահավերը», «Հովտաշուշանները», «Թխենին»[10] (բոլորը՝ 1993 թվական), «Հարմոն. թխենին» (1994 թվական), «Դիզակը»[11] (1995 թվական), «Եղրևանին այգում»[12] (2002 թվական), «Եղրևանին»[13] (2006 թվական), «Գեղեցկությունը»[14] (2007 թվական) և այլ նկարների հեղինակն է։
Մահացել է 2016 թվականին, Սանկտ Պետերբուրգում։
Գեորգի Մորոզի ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի, Ճապոնիայի, Իտալիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի[15], Շվեյցարիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1971 թվական՝ (Լենինգրադ) Մեր ժամանակակիցը․ 1971 թվականի լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսների կատալոգ։
- 1973 թվական՝ (Լենինգրադ) Նատյուրմորտ․ լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1974 թվական՝ (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես։
- 1975 թվական՝ (Լենինգրադ) Մեր ժամանակակիցը․ լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների զոնալ ցուցահանդես։
- 1977 թվական՝ (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, նվիրված Մեծ Հոկտեմբերյանի 60-ամյակին։
- 1980 թվական՝ (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների զոնալ ցուցահանդես։
- 1992 թվականի հունվար (Փարիզ) «Սանկտ Պետերբուրգյան դպրոցի» ցուցահանդես։
- 1997 թվական՝ (Սանկտ Պետերբուրգ) Ժամանակի կապ․ 1932-1997 թվականներ. Լենինգրադի նկարիչների միության անդամները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С. 87.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С. 91.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников 1971 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1972. — С. 12.
- ↑ Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л.: Художник РСФСР, 1972. — С. 16.
- ↑ Натюрморт. Выставка произведений ленинградских художников 1973 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1973. — С. 11.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Художник РСФСР, 1974. — С.8.
- ↑ Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С. 20.
- ↑ Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л.: Художник РСФСР, 1982. — С. 17.
- ↑ Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С. 18.
- ↑ Георгий Мороз. Выставка. — Санкт-Петербург, 2007. — С. 10.
- ↑ Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — С. 293.
- ↑ Художники — городу. Выставка к 70-летию Санкт-Петербургского Союза художников. Каталог. — Санкт-Петербург: Петрополь, 2003. — С. 59.
- ↑ Академическая дача. Каталог выставки. — Санкт-Петербург: Санкт-Петербургский Союз художников, 2009. — С. 13.
- ↑ Весенняя выставка 2008 года. Живопись. Скульптура. — Санкт-Петербург: Санкт-Петербургский Союз художников, 2008. — С. 31.
- ↑ ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 27 Janvier, 1992. — INDEX 94—95.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Весенняя выставка произведений ленинградских художников 1971 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1972. — С. 12.
- Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л.: Художник РСФСР, 1972. — С. 16.
- А. Богданов. О нашем современнике. Вечерний Ленинград, 1971, 5 апреля.
- Натюрморт. Выставка произведений ленинградских художников 1973 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1973. — С. 11.
- Весенняя выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Художник РСФСР, 1974. — С. 8.
- Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С. 20.
- Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С. 15.
- Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л.: Художник РСФСР, 1982. — С. 17.
- Справочник членов Союза художников СССР. Том 2. — М.: Советский художник, 1979. — С. 82.
- Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С. 18.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С. 87.
- Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — С. 293.
- Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
- Художники — городу. Выставка к 70-летию Санкт-Петербургского Союза художников. Каталог. — Санкт-Петербург: Петрополь, 2003. — С. 59.
- Георгий Мороз. Выставка. — Санкт-Петербург, 2007.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С. 400, 406. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — СПб.: Первоцвет, 2007. — С. 91.
- Весенняя выставка 2008 года. Живопись. Скульптура. — СПб.: Санкт-Петербургский Союз художников, 2008. — С. 31.
- Академическая дача. Каталог выставки. — СПб.: Санкт-Петербургский Союз художников, 2009. — С. 13.
- Иванов С. Тихая жизнь за ленинградским столом // Петербургские искусствоведческие тетради. Выпуск 23. — СПб.: 2012. — С. 90—97.
- ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 27 Janvier, 1992. — INDEX 94—95.