Գեորգի Մինասյան (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեորգի Մինասյան (այլ կիրառումներ)
Գեորգի Արտավազի Մինասյան
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԳեորգի Արտավազդի Մինասյան
Ծնվել էմարտի 27, 1942(1942-03-27)
Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էհունիսի 28, 2004(2004-06-28) (62 տարեկան)
Երևան, Հայաստան
Ժանրերէստրադա
Մասնագիտություներգիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
Լեյբլ«Մելոդիա»,
Narek.com Records
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Գեորգի Արտավազդի Մինասյան (մարտի 27, 1942(1942-03-27), Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 28, 2004(2004-06-28), Երևան, Հայաստան), հայ էստրադային երգիչ, տենոր։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2001)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Մինասյանը ծնվել է Սոչիում։ Սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում և պետական թատերական ինստիտուտի օպերետային բաժնում։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Կրասնոդարի օպերետային թատրոնում, ապա՝ Մոսկվայում՝ որպես «Մոսկոնցերտ» միավորման մենակատար։ Համերգներով հանդես է եկել Խորհրդային Միության հանրապետություններում։ 1972 թվականին ամուսնացել և տեղափոխվել է Երևան ու ընդունվել է Հայաստանի Ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբ` որպես մեներգիչ։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարել է Ալեքսանդր Աճեմյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Առնո Բաբաջանյանի և ուրիշների երգերը։ Հանդես է եկել որպես «Հայհամերգ» միավորման մեներգիչ՝ ստեղծելով սեփական գործիքային անսամբլը։ Հաճախակի ելույթներ է ունեցել Հայաստանի պետական էստրադային նվագախմբի հետ, որը ղեկավարում էր Կոնստանտին Օրբելյանը։ «Տարվա երգ» համամիութենական փառատոնի բազմակի մասնակից էր[1][2]։ 1990-ականների սկզբին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ համագործակցել է Կոստանդին Օրբելյանի հետ, որի արդյունքում ստեղծված «Փառք մեր ազգության» երգը արժանացել է ԱՄՆ-ի հայկական երաժշտական մրցանակաբաշխության ամենամյա փառատոնի «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին։

2001 թվականին կրկին վերադարձել է Երևան։ Մասնակցել է Առնո Բաբաջանյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգ-հանդիսություններին։ Արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչմանը։ Մահացել է Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող իր բնակարանում 2004 թվականին[3]։

Առավել հայտնի երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արևիկ (Կ․ Օրբելյան - Լ․ Դուրյան)
  • Времена другие (Ա․ Գրիգորյան - Վ․ Անդրիասյան)
  • Всё, что было (երաժշ․ և խոսք Կ․ Ցվինարա, ռուս․ տեքստ՝ Ի․ Կոխանովսկի) (ռուս.)
  • Գալիս ես (Կ․ Օրբելյան - Լ․ Դուրյան)
  • Год любви (Ա․ Բաբաջանյան - Ա․ Վոզնեսենսկի) (ռուս.)
  • Давай попробуем вернуть (Ա․ Խորալով - Ա․ Դեմենտև) (ռուս.)
  • Երևան (Ա․ Հեքիմյան - Սարմեն, ռուս․ տեքստ՝ Ն․ Գորոխով) (ռուս.)
  • Բայկալն է կանչում (Վ․ Գրիգորյան - Բ․ Դուբրովին)
  • Ոսկե տանգո (Ա․ Բաբաջանյան - Օ․ Հաջիքասիմով) (ռուս.)
  • Лебединая верность (Ե․ Մարտինով - Ա․ Դեմենտև) (ռուս.)
  • Мир влюблённый и танцующий (Կ․ Օրբելյան - Ն․ Դոբրոնրավով) (ռուս.)
  • Իմ Հայաստան (երաժշ․ և խոսք Ա․ Գրիգորյան)
  • Налетели, вдруг, дожди (Դ․ Թուխմանով - Վ․ Խարիտոնով) (ռուս.)
  • Փառք մեր ազգության (Կ․ Օրբելյան)
  • Прописные истины (Ա․ Մորոզով - Մ․ Ռյաբինին)
  • Ներիր ինձ (Ռ․ Գալստյան - Ա․ Դեմենտև)
  • Զով գիշեր (երաժշ․ և խոսք՝ գուսան Շահեն)
  • Հարսանեկան կատակ երգ (ժողովրդական)
  • Կապուտաչյա (Ա․ Այվազյան - Ա․ Վասիլենկո)
  • Там, на берегу (Կ․ Օրբելյան - Վ Լազարև) (ռուս.)
  • Я открываю двери (Ա․ Միխայլով - Լ․ Դերբենյով) (ռուս.)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մելոդիա» ֆիրմայի սկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երգում է Գեորգի Մինասյանը, 1973 (մինի ալբոմ)
  • Գեորգի Մինասյանը և «Ուրարտու» խումբը - 1976 г. (մինի ալբոմ)
  • Երգերի շարք «Կանչում է Բայկալը», երգում է Գեորգի Մինասյանը, 1978 (մինի ալբոմ)
  • Երգում է Գեորգի Մինասյանը, 1978
  • «Մոռացում չկա» («Забвения нет»), երգում է Գեորգի Մինասյանը (կրկնակի ալբոմ), 1984
  • «Սիրո երգեր», երգում է Գեորգի Մինասյանը, 1984
  • «Սիրո աշխարհ», Ա․ Գրիգորյանի երգերը, երգում է Գեորգի Մինասյանը, 1990

Կոմպակտ սկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սերը չի ծերանում», Գեորգի Մինասյան, ԱՄՆ, Narek.com Records, 2000

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԱՄՆ-ի հայկական երաժշտական մրցանակաբաշխության ամենամյա փառատոնի «Տարվա լավագույն երգիչ» մրցանակ
  • Հայաստանի վաստակավոր արտիստ (2001)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Песня года.1980-82» (ռուսերեն). pesnyagoda.nm.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16–ին-ին.
  2. «Песня года.1985-87» (ռուսերեն). pesnyagoda.nm.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16–ին-ին.
  3. «Գեորգի Մինասյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։