Սովորել է Բուխարեստի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետում (1937—1940)։ 1939 թվականին լույս է տեսել նրա «Ներքին տիեզերական աշխարհ» բանաստեղծությունների ժողովածուն։ «Արշալույսի երգը» (1948) պոեմում արտացոլել է մոլդավական գյուղի խորհրդային վերափոխումները։ Հրատարակել է «Բալլադներ և սոնետներ» (1955), «Ընտիր բանաստեղծություններ» (1958), «Լերայի ժամանակը» (1969) ժողովածուները, գրական էսսեների մի քանի գիրք, «Վերջին վագոնը» (1965), «Դելֆին» (1969, Մոլդովական ԽՍՀ պետական մրցանակ, 1972) պատմվածքների ժողովածուները և այլ գործեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 463)։