Գեորգի Հովակիմյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովակիմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | 1952 սեպտեմբերի 12 |
|---|---|
| Ծննդավայր | Թբիլիսի |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | Դերասան |
| Աշխատավայր | Հենրիկ Մալյանի անվան թատրոն, Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն, Երևանի պետական կամերային երաժշտական թատրոն, Շանթ հեռուստաընկերություն և Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն |
Գեորգի Գեորգիի Հովակիմյան (սեպտեմբերի 12, 1952, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1958-1968 թվականներին սովորել է Թբիլիսիի թիվ 92 միջնակարգ դպրոցում, 1969-1971 թվականներին՝ Թբիլիսիի Ստեփան Շահումյանի անվան դրամատիկական թատրոնին կից ստուդիայում։ Ավարտելուց հետո մինչև 1973 թվականը ծառայել է Սովետական բանակում։ Վերադառնալուց հետո անցել է աշխատանքի Թբիլիսի Ստեփան Շահումյանի անվան պետական հայկական թատրոնում։1981 թվականին տեղափոխվել է Երևան, աշխատում Երևանի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում։ 1983-1993 թվականներին համատեղ աշխատել է «Եռանկյունի», Մհեր Մկրտչյանի անվան արտիստական, «Մետրո», 1995 թվականին՝ Փոսի, 2007-2010 թվականներին՝ Երևանի պետական կամերային երաժշտական թատրոններում։ Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում։ Աշխատել է «Հայ TV», «Շանթ» և Հայաստանի հանրային հեռուստատեսություններում [1]։
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- « Իմ անունը Արամ է»
- «Աստվածային կատակերգություն»
- «Դեկամերոն»
- «Կարոտ»
- «Պատմություններ գնացքում»
- «Ամուսնություն»
- «Ցեղի Ֆիզիոլոգիան»
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սպիտակ ոսկոր»
- «По ком тюрьма плачет»
- «Աշուղ Քերիբ»
- «Ծովահենների կայսրությունը»
- «Дом дураков»
- «Մի նայիր հայելուն»
- «Վանա ծովուն արշալույսը»
- «Անպետքը»
- «Ջեմիկը» - Սերոժ Բենիամինի Ուշունց
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|