Գեորգի Կետոև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Կետոև
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝Գեորգի Վաժաևիչ Կետոև
Բնօրինակ անուն՝Четиты Важайы фырт Георги
Ազգություն՝օսեթ
Մասնագիտացում՝ազատ ոճի ըմբշամարտ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 19, 1985 (38 տարեկան)
Ծննդավայր՝Թբիլիսի, Վրաստանի ՍՍՀ
Ակումբ՝ԲԿՄԱ (ըմբշամարտային ակումբ, Մոսկվա)
Մարզիչ(ներ)՝Մ. Տեդեև, Ի. Ռենիչ
178 սմ
Քաշ՝84 կգ

Գեորգի Վաժաևիչ Կետոև (օսեթ.՝ Четиты Важайы фырт Георги, նոյեմբերի 19, 1985(1985-11-19), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս ըմբշամարտիկ, ազատ ոճի ըմբշամարտի 84 կգ քաշային կարգում Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր[1]։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։ 2016 թվականի ապրիլից համարվում է Հայաստանի քաղաքացի, Մոնղոլիայի լիցենզիոն մրցաշարի հաղթող, Ռիո-դե-Ժանեյրոյի 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերին ներկայացնելու է Հայաստանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կետոևը ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 19-ին, Թբիլիսիում։ Ըմբշամարտով սկսել է զբաղվել 11 տարեկանից։ Գեորգիի առաջին մարզիչը Մարիկ Տեդեևն է։ Ռուսաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականում հանդես է գալիս 2004 թվականից[2]։ 2006 թվականի ըմբշամարտի աշխարհի գավաթի հաղթող, 2007 թվականի աշխարհի առաջնության հաղթող, 2007 թվականին Իվան Յարիգինի Գրան-պրիի հաղթող[3], 2009 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր[4], 2011 թվականի ըմբշամարտի աշխարհի գավաթի հաղթող[5]։

2007 թվականին Գեորգի Կետոևը դարձել է FILA «Ոսկե ըմբշամարտիկ» պաշտոնական մրցանակի հաղթող։ Այդ մրցանակը պատմության մեջ տրվել է երկու անգամ։ 1986 թվականին այն տրվել է Արսեն Ֆաձաևին։

Օլիմպիական չեմպիոն Շիրվանի Մուրադովը 2008 թվականի Օլիմպիադայում Կետոևի ելույթի մասին ասել է.

Շատ ուժեղ մարզիկ է։ Եթե ինձ, նաև ըմբշամատի ամբողջ հավաքականին հարցնեն, թե ով կհաղթի խաղերը, ես կասեմ Կետոևը։ Հնարավոր է, խնդիրը քաշի նվազման մեջ է, որը ուժասպառ է անում օրգանիզմը։ Ոչ, ինձ մոտ քաշը ինքն իրեն է պահպանվում։ Իսկ Կետոևը նիհարել է։ Հաստատ չգիտեմ՝ որքան, բայց այն, որ նա Պեկինի իր մրցակիցներից մի գլուխ բարձր է, չեմ կասկածում։ Նրան նոր տեսել եմ հանդերձարանում։ Նստած է, վշտահար, չի ընկալում ոչ մի ուրախություն։ Մենք նրան նույնիսկ չշնորհավորեցինք, հասկանալով նրա վիճակը։ Նա գիտի, թե ինչի համար է եկել այստեղ, ինչպես բոլորս։ Ռուսաստանի հավաքականի յուրաքանչյուր անդամի հետաքրքրում է միայն օլիմպիական ոսկին։
- Շիրվանի Մուրադով[6]

Գեորգին ամուսնացած է 2010 թվականից, կնոջ անունը Մադինա է[7], ունի երկու որդի։ Գեորգիի եղբայրը՝ Լերին, նույնպես ազատ ոճի ըմբշամարտիկ է, Վրաստանի հավաքականի անդամ։

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների II աստիճանի մեդալ՝ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մեջ մեծ ավանդի, 2008 թվականի Պեկինի XXIX Օլիմպիական խաղերում բարձր սպորտային ձեռքբերման համար (2009)[8]
  • «Ոսկե ըմբշամարտիկ» - FILA պաշտոնական մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Биография спортсмена на сайте Олимпийских игр, Чемпион мира (2007) и Европы (2008), Трехкратный победитель Гран-при «Иван Ярыгин»
  2. «Официальное представительство сборной России на Играх XXIX Олимпиады в Пекине 2008 года». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  3. Осетины. Георгий Кетоев
  4. «Георгий Кетоев — серебряный призёр чемпионата Европы, Россия — вторая после Азербайджана в командном зачёте у вольников». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  5. Георгий Кетоев: «Люблю выигрывать быстро и с крупным счетом»
  6. Ширвани Мурадов: "Мой второй тренер - мама"
  7. Чемпион мира Георгий Кетоев: «Я счастлив, что нашел свою судьбу!»
  8. «УКАЗ Президента РФ от 02.08.2009 N 885 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]