Գեորգի Խնկոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խնկոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեորգի Խնկոյան
Ծնվել էօգոստոսի 16, 1918(1918-08-16)
ԾննդավայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Մահացել էհոկտեմբերի 24, 1972(1972-10-24) (54 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մասնագիտացումկինոօպերատոր և կինեմատոգրաֆ
IMDbID ID 12534581

Գեորգի Նիկոլայի Խնկոյան (օգոստոսի 16, 1918(1918-08-16), Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - հոկտեմբերի 24, 1972(1972-10-24), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային օպերատոր և ռեժիսոր, ռազմաճակատային օպերատոր Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Խնկոյանը ծնվել է 1918 թվականի օգոստոսի 16-ին, Թիֆլիսում, բանվորի ընտանիքում։ 1925 թվականից սովորել է 82-րդ աշխատանքային դպրոցում, այնուհետև՝ Թիֆլիսի 38-րդ Ինտերնացիոնալ միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1936 թվականին՝ գերազանցությամբ։ Մոսկվայի Համամիութենական կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի օպերատորների ֆակուլտետն ավարտելուց հետո, 1941 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր, Ռոստովի կինոխրոնիկայի ստուդիայում աշխատել է որպես օպերատոր[1]։

1941 թվականի դեկտեմբերից ծառայել է Կարմիր բանակում՝ ավագ լեյտենանտի կոչումով։ Մինչև 1942 թվականի հունիսը ծառայել է որպես ռազմական ֆիլմերի թղթակից Կովկասյան ռազմաճակատում, իսկ մինչև 1943 թվականի օգոստոս՝ Հյուսիսկովկասյան ռազմաճակատում։ 1943 թվականի օգոստոսից նոյեմբեր եղել է Անդրկովկասյան ռազմաճակատում, 1943 թվականի նոյեմբերից դեկտեմբեր՝ Հարավային ռազմաճակատում և 1943 թվականի դեկտեմբերից 1944 թվականի հուլիս՝ 4-րդ ուկրաինական ռազմաճակատում, 1944 թվականի հուլիսից մինչև 1945 թվականի հունվար՝ Բալթյան 2-րդ ռազմաճակատում, 1945 թվականի հունվարից ապրիլ ամիսներին եղել է Բելառուսական 3-րդ ռազմաճակատի ֆիլմերի խմբի օպերատոր, իսկ ապրիլից-մայիս եղել է Բելառուսական 1-ին ռազմաճակատում։ Խորհրդային զորքերի առաջին ստորաբաժանումների հետ անցել է Սիվաշ լիճը, այնուհետև ևս երեք անգամ մարտական գործողությունների ընթացքում անցել է Սիվաշը։ Խնկոյանը նկարահանումներ է կատարել նաև Պերեկոպի և Թուրքական պատնեշի տարածքում[1]։ Կարևոր կադրեր նկարահանելու համար Խնկոյանը կամավոր հաղթահարել է նաև Արմյանսկ քաղաքի ականապատ դաշտերը։

Հայրենական մեծ պատերազմին Խնկոյանի մասնակցությանն է նվիրված Զ․ Լ.Գինզբուրգի «Կինոօպերատոր Խնկոյանը Հայրենական մեծ պատերազմի տարիներին» գիրքը[2]։

Պատերազմից հետո՝ 1945-1946 թվականներին, համատեղել է օպերատորի և ռեժիսորի աշխատանքը Ռոստովի կինոստուդիայի Նալչիկի թղթակցական կետում, իսկ 1946-1950 թվականներին աշխատել է Թբիլիսիի գեղարվեստական ֆիլմերի կինոստուդիայում որպես խրոնիկայի սեկտորի օպերատոր։

Եղել է Լիտվայի կինոստուդիայի հիմնադիրներից մեկը, 1950 թվականին սկսելով օպերատորից, իսկ 1954-1969 թվականներին հանդես է եկել որպես բազմաթիվ վավերագրական և գիտահանրամատչելի ֆիլմերի հեղինակ։ Ֆիլմերից բացի, նա նկարահանել է ավելի քան 500 սյուժեներ կինոտարեգրությունների և կինոժամանակագրությունների համար` «Օրվա նորություններ», «Սոյուզկինոժուռնալ» և այլ ընկերությունների պատվերով։ 1958 թվականից Խնկոյանը եղել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ, 1969 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ղեկավարել է ԽՍՀՄ ձկնային տնտեսության նախարարության կինոյի և լուսանկարչական բաժինը[3]։

Մահացել է 1972 թվականի հոկտեմբերի 24-ին Մոսկվայում[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կին՝ Վերժինյա Ավետիքի Խնկոյան (ծն.՝ 1921),
  • Դուստր՝ Ալլա Գեորգիի Խնկոյան (ծն. 1947, ամուսնությամբ՝ Միրզոյան),
  • Թոռնուհիներ` Անուշ (ծն․՝ 1981) և Լոլիտա (ծն․՝ 1982) Միրզոյաններ,
  • Ծոռներ` Արսեն (ծն․՝ 2013) և Արտաշես (ծն․՝ 2015)։

Բոլորն էլ ապրում են Մոսկվայում[1]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1942 - Հյուսիսային Կովկասում (Լեոն Մազրուխոյի, Անդրեյ Սոլոգուբովի, Ն. Գոլուբևի հետ համատեղ)
  • 1943 - ֆիլմերի սյուժեների հավաքածու (Անդրեյ Սոլոգուբովի հետ համատեղ)
  • 1944 - Սևաստոպոլի ճակատամարտ (մի խումբ օպերատորների հետ համատեղ)
  • 1944 - Ութերորդ հարված (օպերատորների խմբի հետ համատեղ)
  • 1944 - Ղրիմի հողում (օպերատորների խմբի հետ համատեղ)
  • 1944 - Հաղթանակ հարավում
  • 1944 - Союзкиножурнал № 14 (օպերատորների խմբի հետ համատեղ)
  • 1944 - Союзкиножурнал № 23-24 (Վլադիմիր Սուշչինսկու, Անդրեյ Սոլոգուբովի հետ համատեղ)
  • 1944 - Հայաստանի որդիները Հայրենական պատերազմում
  • 1946 - Բանակի գեներալ (մի խումբ օպերատորների հետ համատեղ)
  • 1946 - Հայրենիք (օպերատորների խմբի հետ համատեղ)
  • 1950 - Խորհրդային Վրաստան (մի խումբ օպերատորների հետ համատեղ)
  • 1954 - Ատլանտիկայում
  • 1955 - Լիտվական երգի փառատոն (մի խումբ օպերատորների հետ համատեղ)
  • 1956 - Կանադայի ափերին
  • 1956 – Ձկնային հարստության որոնումներ
  • 1956 - Նոր ձկնորսանավ
  • 1957 - Նավերի քարշարկում
  • 1957 - Խորհրդային Լիտվա (օպերատորների խմբի հետ համատեղ)
  • 1958 - Լիտվական կոլտնտեսությունում
  • 1959 - Օվկիանոսային տարածքներում
  • 1959 - Հայրենի ափեր
  • 1960 - Լուսավոր երազների մարդիկ
  • 1961 - Նրանք նվաճում են կայմերը
  • 1962 - Ատլանտյան օվկիանոսի արևադարձային գոտիներում
  • 1962 - Գործարան օվկիանոսում
  • 1963 - Անհրաժեշտ է լողալ
  • 1964 – Հարձակում օվկիանոսում (մի խումբ օպերատորների հետ համատեղ)
  • 1965 - ԲՄՌՏ «Մայակովսկի»
  • 1966 - Որս ձկնորսանավով
  • 1967 - Ուշադրություն, ծով է
  • 1967 - Ոչ միայն ծովատառեխ
  • 1967 - Սեմինար ծովում
  • 1967 - Նելսոն Ստեփանյան (Գ. Ասլանյանի հետ համատեղ)
  • 1968 - Ձկան Էլեկտրաորս
  • 1969 - Վեցերորդ երթ

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1954 – Ատլանտիկայում
  • 1956 - Կանադայի ափին
  • 1956 - Ձկնային հարստության որոնումներ
  • 1956 - Նոր ձկնորսանավ
  • 1958 - Լիտվական կոլտնտեսությունում
  • 1959 - Օվկիանոսային տարածքներում
  • 1959 – Հայրենի ափեր
  • 1960 - Լուսավոր երազների մարդիկ
  • 1961 - Նրանք նվաճում են կայմերը
  • 1962 - Ատլանտյան օվկիանոսի արևադարձային գոտիներում
  • 1962 - Գործարան օվկիանոսում
  • 1963 - Անհրաժեշտ է լողալ
  • 1965 - ԲՄՌՏ «Մայակովսկի»
  • 1966 - Որս ձկնորսանավով
  • 1967 - Ուշադրություն, ծով է
  • 1967 - Ոչ միայն ծովատառեխ
  • 1967 - Սեմինար ծովում
  • 1968 - Ձկան Էլեկտրաորս
  • 1969 - Վեցերորդ երթ

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1961 - Նրանք նվաճում են կայմերը (Մ. Անտոնովսկու հետ համատեղ)
  • 1967 - Ոչ միայն ծովատառեխ (Անսիս Էպներսի հետ համատեղ)
  • 1969 - Վեցերորդ երթ
  • 1971 - Քայլեր օվկիանոսում

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սևաստոպոլի պաշտպանության համար» մեդալ (1943)
  • «Մարտական ծառայության համար» մեդալ (1944 թվականի մայիսի 16-ին ներկայացվել է «Կարմիր աստղ» շքանշանի )
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ (1944)
  • «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար» մեդալ։ (1945) և այլն [3]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Документальное кино XX века. Кинооператоры от А до Я / автор-составитель: В. И. Горбатский. — М.: Материк, 2005. — С. 215. — 248 с. — 500 экз. — ISBN 5-85646-138-x
  • Гинзбург З. Л. Кинооператор Хнкоян в дни Великой Отечественной войны. — Минск: Издатель А. Н. Вараксин, 2013. — 23 с.
  • Дерябин Александр Создатели фронтовой кинолетописи. Биофильмографический справочник. — М.: Госфильмофонд, 2016. — С. 901. — 1032 с. — 500 экз.
  • Фомин В. И. Плачьте, но снимайте! Советская фронтовая кинохроника 1941–1945 гг. — М.: Киновек, 2018. — С. 827. — 960 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Георгий Хнкоян / оператор, режиссёр, фронтовой кинооператор». csdfmuseum.ru (ռուսերեն). Музей ЦСДФ. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
  2. Гинзбург З. Л. Кинооператор Хнкоян в дни Великой Отечественной войны, 2013, էջ 1—21
  3. Создатели фронтовой кинолетописи. Биофильмографический справочник А. Дерябина, 2016, էջ 901

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]