Գեորգի Զուև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Զուև
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր դեկտեմբերի 26, 1958(1958-12-26) (65 տարեկան)

Գեորգի Զուև (ռուս.՝ Гео́ргий Ви́кторович Зу́ев, դեկտեմբերի 26, 1958(1958-12-26)), ռուսական դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1981): Տիրապետում է անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1981 թվականից։

  • 1997-1999 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ քարտուղարության դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2000-2004 թվականներին՝ Լիբիայում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ խորհրդական։
  • 2005-2018 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ կադրերի դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2018 թվականի հունիսի 4-ից՝ Նոր Զելանդիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 2018 թվականի հուլիսի 6-ից՝ Սամոայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[2]։
  • 2018 թվականի սեպտեմբերի 8-ից՝ Տոնգայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[3]։

Ամուսնացած է։ Ունի որդի։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2004 թվականի օգոստոսի 25)[4]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2018 թվականի հունիսի 13)[5]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 30 տարվա «Անթերի ծառայության համար» գերազանցության նշան (2014 թվականի հունիսի 23)՝ ձեռք բերված աշխատանքային հաջողությունների, Ռուսաստանի Դաշնության սոցիալ-տնտեսական զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման, հումանիտար ոլորտում մատուցած ծառայությունների, օրինականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանության, երկարամյա բարեխիղճ աշխատանքի, ակտիվ օրինաստեղծ գործունեության համար[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]