Գեորգի Ավթանդիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Գեորգի Գերասիմի Ավթանդիլով
Ծնվել էսեպտեմբերի 21, 1922 (96 տարեկան)
ԾննդավայրՂզլար, Դաղստան
Ազգությունհայ
ԿրթությունՀյուսիսային Օսիայի պետական բժշկական ինստիտուտ
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1965) և պրոֆեսոր (1971)

Գեորգի Գերասիմի Ավթանդիլով (1922, սեպտեմբերի 21, Ղզլար, Դաղստան), հայ ախտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1965 թ.), պրոֆեսոր (1971 թ.)։ Խորհրդային Միության գիտության վաստակավոր գործիչ (1990 թ.)։ Ռուսաստանի բնական Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1992 թ.Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (1999 թ.)։ Կաբարդա-Բալկարական Ինքնավար Հանրապետության վաստակավոր բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին ավարտել է Հյուսիսային Օսիայի պետական բժշկական ինստիտուտը։ 1951-1965 թվականներին եղել է Կաբարդա-Բալկարիայի գլխավոր հիվանդանոցի ախտաբանական բաժանմունքի վարիչը, 1965-1975 թվականներին՝ Մոսկվայի բժշկական գիտությունների ակադեմիայի մարդու ձևաբանության ինստիտուտի ձևաչափության ամբիոնի վարիչ, 1965-1979 թվականներին՝ Ախտաբանների համամիութենական գիտական ընկերության գլխավոր քարտուղար, 1974-1984 թվականներին՝ Խորհրդային Միության առողջապահության նախարարության գլխավոր ախտաբան-անատոմ, 1975-1990 թվականներին՝ Բժշկական կենտրոնական ինստիտուտի ախտաբանաանատոմային ամբիոնի վարիչ։ Մոսկվայի ախտաբանական միջազգային դպրոցի հիմնադիրն է։ 1992 թվականին Մեծ Բրիտանիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների բժշկագիտական ընկերությունների կողմից ճանաչվել է տարվա մարդ։

Աշխատանքները վերաբերում են սիրտանոթային և կենտրոնական նյարդային համակարգերի ախտաբանության, չարորակ ուռուցքների ձևաչափության, եղանակների մշակման հարցերին[1]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պավլովի անվան արծաթե մեդալ
  • Շվեյցերի անվան մեդալ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сосудистые сплетения головного мозга (морфология, функция, патология). Кабардино-Балкария, Нальчик, 1962 г.
  • Введение в количественную патологическую морфологию. Москва, 1980 г.
  • Медицинская морфометрия. Москва, 1990 г.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А. П. Армянские учёные-медики.- Ереван, 1998 г.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005