Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Ամիրագով (դեկտեմբերի 23, 1957(1957-12-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 3, 2018(2018-06-03)), հայ դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2008)։ ՀՀ թատերական գործիչների միության անդամ։
1979-1982 թվականներին սովորել է «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիային կից դերասանական բաժնում՝ Դմիտրի Կեսայանցի արվեստանոցում։ 1980 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1982 թվականից աշխատում է Երևանի Կամերային թատրոնում։ 1985 թվականից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է։ 1993-1996 թվականներին Մոսկվայում եղել է «Կաբարե, բոլոր աստղերը» հաղորդման հաղորդավարը[1][2][3]։
- «Ժամկետը 7 օր»
- «Արմենիկում ուպսա»
- «Երեք երեկո»
- «Կաբարե»
- «Կառավարական համերգ»
- «Պարոնայք…»
- «Միսս Դժոխք»
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2007
- ՀՀ վաստակավոր արտիստ, 2008