Գեորգիոս Կարայիսկակիս
| Գեորգիոս Կարայիսկակիս | |
|---|---|
հուն․՝ Γεώργιος Καραϊσκάκης
| |
| 1782[1] կամ 1780 - ապրիլի 23 (մայիսի 5), 1827[2][3] | |
| Ծննդավայր | Skoulikaria[4][5][6] կամ Mavrommati |
| Մահվան վայր | Պալաիո Ֆալիրո, Palaio Faliro Municipality, Հարավային Աթենք, Ատիկա, Հունաստան |
| Գերեզման | Սալամին |
| Քաղաքացիություն | |
| Կոչում | գեներալ |
| Մարտեր/ պատերազմներ | Հունական ազգային-ազատագրական հեղափոխություն |
| Ստորագրություն | |
Գեորգիոս Կարայիսկակիս (հուն․՝ Γεώργιος Καραϊσκάκης ), Գեորգիոս Կերեիսկոս (հուն․՝ Γεώργιος Καραΐσκος ), 1782[1] կամ 1780, Skoulikaria[4][5][6] և Mavrommati - ապրիլի 23 (մայիսի 5), 1827[2][3], Պալաիո Ֆալիրո, Palaio Faliro Municipality, Հարավային Աթենք, Ատիկա, Հունաստան։ Եղել է նշանավոր հրամանատար և ռազմական առաջնորդ Հունաստանի անկախության պատերազմի ժամանակ։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարայիսկակիսը ծնվել է Սկոուլիկարիայում` Արտա գյուղին մոտ գտնվող վանքում (հուն․՝ Σκουληκαριά ։ Նրա հայրը` Դիմիտրի Իսկոսը կամ Կարաիսկոսը, եղել է արմաթոլես Վալթոս շրջանում։ Մայրը` Զոե Դիմիսկին, Արտայից, Հունաստան, նույնպես եղել է տեղական Աբբոտ վանքից։ Շատ վաղ տարիքում նա դարձել է քլեփտ հայտնի տեղական կապիտան ավազակի Ագրաֆ Ագրաֆիոտի մոտ Կատսանտոնիսում ծառայելիս։ Նա հաջողության է հասնում որպես խորամանկ, քաջ, ճարպիկ մարդ և արագորեն բարձրանում է աստիճաններով` դառնալով լեյտենանտ։ 15 տարեկան հասակում հափշտակվում է Ալի Ալի-պաշայի զորքերի կողմից և փակվում բանտում Յանինայում։ Ալի-պաշան տպավորվում է նրա տղամարդկայնությամբ և խելքով, ազատում նրան բանտից և դարձնում իր անձնական թիկնապահը։ Նա Ալի-պաշայի մոտ որպես թիկնապահ է աշխատում մի քանի տարի, մինչ կկորցներ օսմանյան ռազմական առաջնորդի դիրքը և կփախչեր լեռները, որպեսզի կյանքը շարունակեր կլեֆտի կարգավիճակով[7]։
Հունաստանի անկախության պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատերազմի վաղ շրջանում Կարայակիսը ծառայում է Մորեայի ոստիկանությունում (Պելոպոնես), որտեղ նա մասնակցում է առաջնորդների մեջ ծագած ինտրրիգներին, որոնք բաժանել էին հունական ղեկավարությունը։ Նա գիտակցում է, որ Հունաստանին անհրաժեշտ է կայուն ղեկավարություն և կողմնակից էր Իոանիս Կապոդոդիստրիային,որն ավելի ուշ դառնալու էր Հունաստանի պետության առաջին ղեկավարը։
Կարայիսկակիսի փորձառությունը աճում պատերազմի միջին և վերջին շրջաններում։ Նա օգնում է դուրս հանել Միսլոնգխին քաղաքը 1823 թվականի առաջին պաշարումից և անում է ամեն հնարավորը, որպեսզի փրկի քաղաքը երկրորդ` 1826 թվականի պաշարման ժամանակ։ Նույն թվականին նա նշանակվում է ստեղծված հունական հայրենասիրական ուժերի գլխավոր հրամանատար, բայց չի կարողանում ակտիվորեն համագործակցել անկախության համար պայքարի կազմակերպիչների և օտարերկրյա համախոհների հետ։ Նրա ամենից հայտնի հաղթանակը եղել է Արախովի ճակատամարտը, որտեղ նրա բանակը մյուս հեղափոխական գործիչների հետ միասին ջախջախել է Մուսթաֆա և Կեգագիա բեյերի հրամանատարության տակ գործող թուրքական և ալբանական ուժերին։ Հաղթանակը, որ եղավ Արախովում, ուղեկցվեց ուրիշ վայրերում ընթացող ողբերգական դեպքերով։ 1827 թվականին Կարայիսկակիսը մասնակցել է Ակրոպոլիսի պաշարումը դադարեցնելու 1826-1827 թվականներին Աթենքի պաշարման ժամանակ կատարած անհաջող փորձերին։ Նա ս պանվել է 1823 թվականի ապրիլի 23-ին մարտի ժամանակ հրազենային վիրավորումից։ Համաձայն Կարայիսկակիսի արտահայտած ցանկության` նրան թաղում են Սալամին կղզում` Սուրբ Դիմիտրիոսի եկեղեցում։
Պարգևներ և ժողովրդական մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունաստանի Օտտո թագավորը հետմահու պարգևատրել է Կարայիսկակիսին Փրկչի Մեծ Խաչի շքանշանով[8]։ Պիրենեյը կոչվել է նրա անունով, քանի որ նա մահացու վիրավորվել է այնտեղ։ Նրա մասին գրվել է նաև երաժշտություն։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարայիսկակիսը եղել է ամուսնացած Էնգոլպիա Սկիլոդիմոյի հետ և ունեցել է երեք երեխաներ` աղջիկներ Պենելոպեն և Ելենան և միակ որդին` Սպիրիդոնը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Agence bibliographique de l'enseignement supérieur (France) Système universitaire de documentation (ֆր.) — Montpellier: ABES, 2001.
- 1 2 http://www.ethnos.gr/article.asp?catid=22733&subid=2&pubid=916488
- 1 2 https://books.google.gr/books?id=-RJVAAAAcAAJ&pg=PA430&dq=Georg+Karaiskakis*),+1782+zu+Skuli+Karia+in+der+Provinz+Arta%C2%BB&hl=it&sa=X&redir_esc=y#v=onepage&q=Georg%20Karaiskakis*)%2C%201782%20zu%20Skuli%20Karia%20in%20der%20Provinz%20Arta%C2%BB&f=false
- 1 2 https://books.google.gr/books?id=hUIoAAAAYAAJ&pg=PA193&dq=Georg+Karaiskakis+ward+1782+im+Skuli+Karia,+in+der+Provinz+Arte&hl=it&sa=X&ved=0ahUKEwj45Y2DtdLWAhXEvRoKHYjyCFoQ6AEILjAB#v=onepage&q=Georg%20Karaiskakis%20ward%201782%20im%20Skuli%20Karia%2C%20in%20der%20Provinz%20Arte&f=false
- ↑ Clogg, Richard (2002). Minorities in Greece: aspects of a plural society. London: Hurst. “...klepth heroes of the revolutionary period such as Katsandonis and Karaiskakis were Sarakatsani, and the Sarakatsani themselves believed they were Greek patriots whose sense of freedom could suffer no restrains...”
- ↑ A.I. Kladis (1837). «Κεφάλαιον Ὄγδοον. Περὶ τῆς συστάσεως Τάγματος Ἀριστείας διὰ τὸ Βασίλειον τῆς Ἑλλάδος.» [Chapter Eight. On the establishment of an Order of Excellence for the Kingdom of Greece]. ΕΦΕΤΗΡΙΣ (Almanach) τοῦ Βασιλείου τῆς Ἑλλάδος διὰ τὸ ἔτος 1837. Athens: Βασιλικὴ Τυπογραφία καὶ Λιθογραφία. էջեր 123–136.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգիոս Կարայիսկակիս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- 1782 ծնունդներ
- 1780 ծնունդներ
- Մայիսի 5 մահեր
- 1827 մահեր
- Հունաստանում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Անձինք նամականիշերի վրա
- Արևելյան ուղղափառ եկեղեցու հետևորդներ Հունաստանից
- Հույն գեներալներ
- Հույն ռազմական առաջնորդներ Հունաստանի անկախության պատերազմի ժամանակ
- Հույն ռազմական գործիչներ
- Հունաստանի հրամանատարներ
- Հունաստանի քաղաքական գործիչներ
- Հրաձգային զենքից մահացածներ
- Սարակացանի