Jump to content

Գեորգիոս Ավլիխոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգիոս Ավլիխոս
հուն․՝ Γεώργιος Άβλιχος
250px
Ծնվել է1842[1][2]
ԾննդավայրԿեֆալինիա, Լիկսուրի
Վախճանվել է1909[2][1]
Մահվան վայրՀունաստան
ՔաղաքացիությունՀունաստան
Մասնագիտություննկարիչ, գրող և բանաստեղծ
Ոճակադեմիզմ
Ժանրգեղանկարչություն
 Georgios Avlichos Վիքիպահեստում

Գեորգիոս Ավլիխոս (հուն․՝ Γεώργιος Άβλιχος , 1842[1][2], Լիկսուրիոն, Commune of Lixouri, Kefallinia, Paliki Municipal Unit, Հունաստան[1] - 1909[2][1], Արգոստոլիոն[1]), 19-րդ դարի երկրորդ կեսի հույն նկարիչ, բանաստեղծ և կոմպոզիտոր[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգիոս Ավլիխոսը ծնվել է 1842 թվականին Կեֆալոնիա կղզու Լիկսուրի քաղաքում, Գեորգի Թեոդոր Ավլիխոսի և Իրինա Կուրկուլիի հարուստ ընտանիքում։ Կրտսեր եղբայրը՝ Միխայիլ Ավլիխոսը (1844-1917 թթ.), դարձել է հույն հայտնի անարխիստ և երգիծական բանաստեղծ[4]։

Գեորգիոս Ավլիխոսը գեղանկարչություն սովորել է Իտալիայի Նեապոլ քաղաքում։ Դրա հետ մեկտեղ սովորել է իրավագիտություն։ Ուսումը շարունակել է Գերմանիայում։ Վերադառնալով իր հայրենի կղզին՝ աշխատել է որպես գրադարանավար և գեղանկարչության մասնավոր դասեր է տվել։ Ավլիխոսը չի սահմանափակվել գեղանկարչությամբ և իրեն դրսևորել է նաև որպես գրող, բանաստեղծ և կոմպոզիտոր։ Նա խոսակցական հունարենով (Դիմոտիկա) գրել է չափոծո դրամա "Պսարա կղզու կործանումը", որն առաջին անգամ բեմադրվել է Արգոստոլիոնում՝ 1883 թվականին հրատարակվելուց անմիջապես հետո։ Բացի դրանից, նաև բանաստեղծությունների տեքստերով երգեր է գրել։

Ավլիխոսի կյանքի վերջին տարիները ծանր են եղել, քանի որ առողջական և ֆինանսական խնդիրներ է ունեցել։ Գեորգիոս Ավլիխոսը մահացել է 1909 թվականին, Արգոստոլիոնում[5][6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Λεξικό Νεοελληνικής Λογοτεχνίας (հուն.): Πρόσωπα, Έργα, Ρεύµατα, ΌροιΑθήνα: 2007. — P. 3. — ISBN 978-960-16-2237-8
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 MutualArt.com — 2008.
  3. Πανδέκτης: Άβλιχος Γεώργιος
  4. «Αρχείο Ελλήνων Λογοτεχνών, Άβλιχος Μικέλης». Εθνικό Κέντρο Βιβλίου. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 26 Αυγούστου 2011-ին.
  5. «National gallery». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  6. ARTEM NOTES (www.artem.gr): Έλληνες ζωγράφοι: Γεώργιος Άβλιχος

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգիոս Ավլիխոս» հոդվածին։