Գեորգիոս Ամերիկանոս
Գեորգիոս Ամերիկանոս | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | բասկետբոլի մարզիչ և բասկետբոլիստ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 21, 1942 |
Ծննդավայր՝ | Նիկեա, Piraeus Regional Unit, Ատիկա, Decentralized Administration of Attica, Հունաստան |
Մահվան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 7, 2013 (70 տարեկան) |
Մահվան վայր՝ | Հունաստան |
Գեորգիոս Ամերիկանոս (հուն․՝ Γιώργος Αμερικάνος, դեկտեմբերի 21, 1942, Նիկեա, Piraeus Regional Unit, Ատիկա, Decentralized Administration of Attica, Հունաստան - հոկտեմբերի 7, 2013, Հունաստան), հույն պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով խաղում էր որպես հարձակվող պաշտպան և մարզիչ։ Նրան անվանել են գլոբալ կամ աշխարհահռչակ[1]։ Ի պատիվ Պոլսի մարզիկների միություն ակումբի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, շրջանառությունից հանվել է Ամերիկանոսի 10 համարի մարզաշապիկը[2][3][4]։
Ակումբային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկանոսը սկսել է բասկետբոլ խաղալ Խան Նիկեա անգլ.՝ KHAN Nicaea երիտասարդական ակումբում։ Այնուհետև նա տեղափոխվեց հունական Պոլսի մարզիկների միության ակումբ, որտեղ դարձավ ակումբի պատմության լավագույն խաղացողներից մեկը։ Պոլսի մարզիկների միության կազմում նա 6 տարով դարձել է Հունաստանի չեմպիոն՝ 1963, 1964, 1965, 1966, 1968 և 1970 թվականներին։ Նա օգնեց թիմին դուրս գալ Եվրալիգայի գավաթի եզրափակիչ քառյակում 1965/66 մրցաշրջանում։ Պոլսի մարզիկների միություն ակումբը 1967/68 մրցաշրջանում Ամերիկյանոսի հետ նվաճեց նաև Գավաթակիրների գավաթը, որը առաջին եվրոպական մրցաշարն էր, որը նվաճեց հունական թիմը[5]։ Նա երկու անգամ դարձել է Հունաստանի առաջնության լավագույն ռմբարկու (1965 և 1968 թվականներին)։ Նա խաղացել է նաև Պատրասի Ապոլոն թիմում։
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկանոսը Հունաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող էր։ Նա 68 խաղում վաստակել է 1076 միավոր՝ միջինը մեկ խաղում վաստակելով 15,8 միավոր։ Ամերիկանոսը խաղացել է 1961 թվականի Եվրոպայի առաջնությունում Հարավսլավիայում և 1965 թվականի Եվրոպայի առաջնությունում ԽՍՀՄ-ում՝ դառնալով ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն երկու մրցաշարերում՝ միջինը մեկ խաղում վաստակելով 15,5 և 17,4 միավոր։ Նա նաև խաղացել է 1967 թվականի Միջերկրական խաղերում, 4 Բալկանյան առաջնություններում՝ 1962, 1964, 1967, 1969 և 1960 թվականների նախաօլիմպիական մրցաշարերում։
Մարզչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկանոսը մարզվել է Էգալեոն, Ապոլոն (Պատրաս) և Պոլսի մարզիկների միություն ակումբներում։ Վերջինիս հետ 1978 թվականին նա հասավ Հունաստանի գավաթի եզրափակիչ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Euroleague.net European basketball mourns legend Giorgos Amerikanos.
- ↑ FIBAEurope.com Basketball World Mourns Loss Of Amerikanos.
- ↑ Στην οροφή η φανέλα του Αμερικάνου
- ↑ [http://www.sport24.gr/Basket/OmadesBasket/A1Aek/aposuretai_h_fanela_toy_amerikanoy.3041840.html Αποσύρεται το #10 του Αμερικάνου
- ↑ «All4Basketball.com Giorgos Amerikanos passed away!!»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-27-ին։ Վերցված է 2021-05-30