Գեորգե Տատարեսկու
Գեորգե Տատարեսկու | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբեր 1820 |
Ծննդավայր | Ֆոքշանի, Ռումինիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 24, 1894[1][2][3] |
Մահվան վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | նեոդասականություն և ակադեմիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Ուսուցիչ | Nicolae Teodorescu?, Natale Carta?, Giovanni Silvagni? և Pietro Gagliardi? |
Աշակերտներ | Շտեֆան Լուչիան, Mihail Ștefănescu?, Սավա Հենցիյա, Gheorghe Ioanid?, Iacovache Constantinescu? և Mihail Dan? |
ստորագրություն![]() | |
![]() |
Գեորգե Տատարեսկու (ռումիներեն՝ Gheorghe Tattarescu, հոկտեմբեր 1820, Ֆոքշանի, Ռումինիա - հոկտեմբերի 24, 1894[1][2][3], Բուխարեստ, Ռումինիա), ռումին նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է սրբանկարիչ Ն․ Թեոդորեսկուի մոտ և Հռոմի Ս․ Ղուկաս ակադեմիայում (1845-1851)։ Բուխարեստի գեղեցիկ արվեստների դպրոցի հիմնադիրներից է, պրոֆեսորներից (1864-1891) և տնօրենը (1891-1894)։
Գործերից են՝ Ն․ Բելչեսկուի (1851), Գ․ Մագերուի (1851), Մ․ Կրեցուլեսկուի (1852), ինքնանկար (1875) դիմանկարները, ինչպես և «Լեռնական» և «Լեռնականուհի» (երկուսն էլ՝ 1868), «Դիմբովիցա», «Դիմբովիչոարա քարանձավը» կոմպոզիցիաները (1886, բոլորը Ռումինիայի արվեստի թանգարան, Բուխարեստ)։ Տետարեսկուի «Ռումինիայի զարթոնքը» այլաբանական նկարը նվիրված է 1848 թվականի հեղափոխությանը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Ն․ Բելչեսկուի դիմանկարը (1851)
-
Նկարչի կինն ու որդին
-
1866 թվականի փետրվարի 11 - Ժամանակակից Ռումինիա
-
Իտալական բնապատկեր
-
Ծեր վանական
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Niculescu R. Tattarescu, Gheorghe // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T083459
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 659)։ ![]() |