Գեորգե Պոպեսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Գեորգե Պոպեսկու
Gică Popescu.jpg
Քաղաքացիությունը Flag of Romania.svg Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 9, 1967(1967-10-09)[1] (55 տարեկան)
Ծննդավայր Կալաֆատ, Dolj County, Ռումինիա
Հասակ 188 սանտիմետր
Դիրք Պաշտպան և sweeper
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1985-1990 Ռումինիա Ունիվերսիտատիա 103 (22)
1987-1988  Ռումինիա Ստյաուա 13 (1)
1990-1994 Նիդերլանդներ ՊՍՎ 109 (24)
1994-1995 Անգլիա Տոտենհեմ Հոտսպուր 23 (3)
1995-1997 Իսպանիա Բարսելոնա 68 (9)
1997-2001 Թուրքիա Գալաթասարայ 110 (5)
2001-2002 Իտալիա Լեչչե 28 (3)
2002 Ռումինիա Դինամո (Բուխարեստ) 8 (0)
2003 Գերմանիա Հաննովեր 96 14 (1)
Ազգային հավաքական
1988-2003 Ռումինիա Ռումինիա 115 (12)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գեորգե Պոպեսկու (ռումիներեն՝ Gheorghe Popescu, հոկտեմբերի 9, 1967(1967-10-09)[1], Կալաֆատ, Dolj County, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ, պաշտպան, ավարտել է խաղացողի կարիերան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է Ռումինիայի հավաքականում 15 տարի, այդ ընթացքում անցկացրել է 115 խաղ (Ռումինիայի հավաքականի պատմության 3-րդ արդյունքը)՝ խփելով 16 գոլ։ Եղել է լավագույն ֆուտբոլիստներից մեկը Ռումինիայի ֆուտբոլի պատմության մեջ։

Վեց անգամ ճանաչվել է Ռումինիայի լավագույն ֆուտբոլիստ, մասնակցել է աշխարհի երեք առաջնությունների և Եվրոպայի երկու առաջնությունների։

Պոպեսկուն խաղացել է առաջատար ակումբներում, եղել է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի թիմի ավագ։

Կարիերայի ավարտից հետո դարձել է ֆուտբոլային գործակալ և բացել է ֆուտբոլի պատանեկական դպրոց։

Պոպեսկուն մեկ այլ հայտնի ռումինացի ֆուտբոլիստի՝ Գեորգե Հաջիի կնոջ եղբայրն է։

2014 թվականի մարտին Պոպեսկուն դատապարտվել է երեք տարվա, մեկ ամսվա և 10 օրվա ազատազրկման՝ հարկերից խուսափելու և փողերի լվացման համար[2]։

Ռումինիայի հավաքականի նախկին խաղացողը բանտում անցկացրել է մեկ տարի, ութ ամիս և 2015 թվականի նոյեմբերին ազատ է արձակվել պայմանական վաղաժամկետով[3]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ստյաուա»
  • Ռումինիայի չեմպիոն - 1988
  • Ռումինիայի Գավաթի դափնեկիր - 1988
ՊՍՎ
«Բարսելոնա»
«Գալատասարայ»

Անձնական

  • Ռումինիայի տարվա ֆուտբոլիստ - 1989, 1990, 1991, 1992, 1995, 1996

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]