Գենադի Տիշչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գենադի Տիշչենկո
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 14, 1948(1948-07-14) (75 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունկինոռեժիսոր և սցենարիստ
Կայքtishchenko.ru
 Gennady Tishchenko Վիքիպահեստում

Գենադի Տիշչենկո (ռուս.՝ Геннадий Иванович Тищенко հուլիսի 14, 1948(1948-07-14), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր, կինոռեժիսոր, նկարիչ և սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենադի Տիշչենկոն ծնվել է Բաքվում։ Երիտասարդ տարիներին նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել Կոնստանտին Ցիոլկովսկու և Իվան Եֆրեմովի գրքերը. «Հենց Ցիոլկովսկու և Իվան Եֆրեմովի գրքերը ձևավորել են իմ մեջ հավատն առ այն, որ միայն տիեզերքի հետազոտությունն ու յուրացումն են երաշխավորում երկրային հասարակության ներդաշնակ զարգացումը և մարդկության անմահությունը»[1]։

1966-1968 թվականներին սովորել է «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիային կից նկարիչ-մուլտիպիլկատորների կուրսում։ 1960-ական թվականներին սկսել է նկարել ֆանտաստիկ թեմաներով նկարներ։ 1970 թվականին հաղթել է ֆանտաստ-նկարիչների «Վաղվա օրվա աշխարհը» միջազգային մրցույթին։ 1974-1979 թվականներին սովորել է Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում։

Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներն ավարտելուց հետո Տիշչենկոն մուլտֆիլմերում աշխատում է որպես ռեժիսոր, նկարիչ-մուլտիպլիկատոր և սցենարիստ։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Իյոն Տիխոյի օրագրից» (1985 թվական) մուլտֆիլմն ըստ Լեմ Ստանիսլավի պատմվածքի մոտիվների։ Աշխատել է Էկրան ստեղծագործական միությունում (1988-2000 թվական)։ Նկարահանել է մոտ 10 մուլտֆիլմ, այդ թվում` «Գեոնայի վապիրները», «Գեոնայի տերերը», «ԱՄԲԱ» մուլտֆիլմերը, որոնց եղել են չիրականացված «Աստղային աշխարհ» շարքի սկիզբը։ Նկարահանել է գովազդային և երաժշտական տեսահոլովակներ և վավերագրական ֆիլմեր։

2004 թվականին «Աստղային կամուրջ» փառատոնում «Միստեր Բլիս» մուլտֆիլմը ցուցադրվել է ըստ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի համանուն հեքիաթի[2]։

Որպես նկարիչ Գենադի Տիշչենկոն համահեղինակել է «Իվան Եֆրեմով» գիրքը` Նշանավոր մարդկանց շարքից և «Իվան Եֆրեմովի նամակագրությունը» գիրքը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985 թվական` Իյոն Տիխովյի օրագրից։ Ճանապարհորդություն դեպի Ինտերոպիա
  • 1987 թվական` Եվ արձագանքին կարձագանքի
  • 1988 թվական` Պահպանեք անտառը
  • 1989 թվական` Եկվորների առաքելությունը
  • 1990 թվական` Ինչո՞ւ հավերը չեն կտցահարում գումարը
  • 1991 թվական` Գեոնայի վապիրները
  • 1992 թվական` Գեոնայի տերերը
  • 1993 թվական` Պիպան և ցուլը
  • 1994-1995 թվականներ` ԱՄԲԱ
  • 1997 թվական` Ֆոտոկախարդանք (սերիա 1)
  • 1998 թվական` Ֆոտոկախարդանք (սերիա 2)
  • 2004 թվական` Միստեր Բլիս
  • 2005 թվական` Կատուն
  • 2006 թվական` Ֆաստիտակալոն

Վավերագրական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 թվական` Ռուսաստանի ապագան
  • 2005 թվական` Իվան Եֆրեմովի գաղտնիքը
  • 2005 թվական` Արտերկրային բանականությունը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Сайт Ганнадия Тищенко. Миры Ивана Ефремова». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  2. «Владимир Пузий. «Сказка Толкина ожила в России»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 11-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 640. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գենադի Տիշչենկո» հոդվածին։